Մասնակից:Syuzanna Ghukasyan/Ավազարկղ5
Syuzanna Ghukasyan/Ավազարկղ5 |
---|
Ջորջ Ռիչարդ Չեմբերլեն (անգլ․՝ George Richard Chamberlain, մարտի 31, 1934) ամերիկացի դերասան և երգիչ, որը դարձել է դեռահասների կուռքը՝ «Բժիշկ Քիլդար» (անգլ․՝ Dr. Kildare, 1961–1966) հեռուստաշոուի գլխավոր կերպարում։ Հետագայում հայտնվում է մի քանի մինի սերիալներում, ինչպիսիքն են՝ Shōgun (1980) և The Thorn Birds (1983), և առաջինն էր, որը մարմնավորեց Ջեյսոն Բորնին «Բորնի ինքնությունը» (անգլ․՝ The Bourne Identity) հեռուստաֆիլմում 1988 թվականին։ Չեմբերլենը նաև հանդես է եկել դասական բեմական դերերում և աշխատել է երաժշտական թատրոնում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեմբերլենը ծնվել է 1934 թվականին Կալիֆոռնիա նահանգի Բևեռլի Հիլզում[1]։ Նա՝ Էլզա Վինիֆրեդի և վաճառող Չարլզ Էքսիոն Չեմբերլենի որդին էր[2][3][4]։ 1952 թվականին Չեմբերլենը ավարտում է Բևեռլի Հիլզի ավագ դպրոցը և ընդունվում Պոմոնա քոլեջ[5][6]։ Չեմբերլենը զորակոչվում է Միացյալ Նահանգների զինված ուժեր, և 1956-58 թվականներին ծառայելով Կորեայում՝ ստանում է սերժանտի կոչում[7][8][9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեմբերլենը Լոս Անջելեսի «Հրեշտակների ընկերություն» թատերախմբի հիմնադիրներից մեկն էր, որը 1960-ականներից սկսած բազում հրավերներ է ստանում նկարահանվելու հեռուստատեսությամբ։ 1961 թվականին նա մեծ համբավ է ձեռք բերում՝ հանդես գալով որպես բժիկ Քիլդար՝ NBC/MGM հեռուստասերիալում, որտեղ նա նկարահանվեց Ռայմոնդ Մասսիի հետ։ Չեմբերլենի երգելու կարողությունը հանգեցրեց մի քանի հիթային սինգլների ստեղծմանը 1960-ականների սկզբին, այդ թվում՝ «Theme from Dr. Kildare» վերնագրով «Երեք աստղ կփայլեն կեսգիշերին», որը ըստ «Billboard» երաժշտական ամսագրի զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ «Բժիշկ Քիլդարը» ավարտվեց 1966 թվականին, որից հետո Չեմբերլենը սկսեց ելույթ ունենալ թատերական շրջանակներում։ 1966 թվականին նա նկարահանվեց Մերի Թայլեր Մուրի դեմ Բրոդվեյի չարաբաստիկ «Breakfast at Tiffany's»-ում, որը քաղաքից դուրս փորձարկման ընթացքում՝ փակվեց ընդամենը 4 նախադիտումներից հետո։ Տասնամյակներ անց նա վերադարձավ Բրոդվեյի «Իմ չքնաղ լեդին»[10] և «Երաժշտության հնչյունները»[11] մյուզիքլին։
1960 թվականի վերջին Չեմբերլենը որոշ ժամանակ անցկացրեց Անգլիայում, որտեղ նա խաղաց ռեպերտուարային թատրոնում և BBC-ի «Կնոջ դիմանկարը» հեռուստասերիալի ադապտացիայում՝ ստանալով լուրջ դերասան ճանաչումը։ 1969 թվականին նա Քեթրին Հեփբրնի հետ նկարահանվեց «Շայլոյի խենթ կինը» ֆիլմում։ Անգլիայում գտնվելու ընթացքում նա զբաղվել է վոկալով, իսկ 1969 թվականին Բիրմինգհեմի ռեպերտուարային թատրոնում գլխավոր դեր է ստանձնել՝ խաղալով «Համլետ»-ում, և դարձել է այն առաջին ամերիկացին, որը Ջոն Բերիմորից հետո 1925 թվականին դեր է խաղացել այնտեղ։ Նա հիանալի արձագանքներ ստացավ և 1970 թվականին կրկին խաղաց իր հեռուստատեսային դերը Hallmark Hall of Fame-ի համար։ Շնորհանդեսի ձայնագրությունը թողարկվել է RCA Red Seal Records-ի կողմից՝ արժանանալով «Գրեմմի» մրցանակին։
1970-ական թվականին Չեմբերլենը մեծ հռչակ է ձեռք բերում որպես ֆիլմերի գլխավոր դերակատար, ինչպիսիքն են՝ «Երաժշտության սիրահարները» (1970), «Տիկին Քերոլայն Լամբը» (խաղալով լորդ Բայրոնը, 1973), «Երեք հրացանակիրները» (1973), «Կինը այրվելու համար չէ» (ստեղծվել է հեռուստատեսության համար, 1974) և «Կոմս Մոնտե Քրիստո» (1975)։ Մոխրոտիկի երաժշտական տարբերակ «Հողաթափն ու վարդը» (1976) ֆիլմում, որում գլխավոր դերակատարն էր Ջեմմա Քրեյվենը, Չեմբերլենը հանդես է գալիս իր վոկալային ունակություններով, որին հաջորդում է Ուիլյամ Բաստի «Երկաթե դիմակով մարդը» (1977) հեռուստաֆիլմը։ Նույն տարում նա նկարահանվեց Պիտեր Վեիրի «Վերջին ալիքը» ֆիլմում։
Հետագայում Չեմբերլենը հանդես եկավ հեռուստատեսային մի քանի մինի սերիաներում (ստանալով «մինի սերիաների թագավոր» մականունը)[12], ներառյալ՝ «Հարուրամյակ»-ը (1978–79), Shōgun-ը (1980) և «Մամխիում երգող թռչունները» (1983)՝ հայր Ռալֆ դե Բրիկկասարի դերում Բարբարա Սթենվիկը և Ռեյչլ Ուորդը։ 1980 թվականին Չեմբերլենը որպես գլխավոր դերակատար նկարահանվեց «Սողոմոն թագավորի հանքերը» (1985) ֆիլմում, իսկ Ջեյոն Բորն/Դրիդ Վեբ անվամբ հանդես եկավ «Բորնի ինքնությունը» (1988) հեռուստաֆիլմում։
1990 թվականից սկսած
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականից սկսած Չեմբերլենը նկարահանվել է հիմնականում հեռուստատեսային ֆիլմերում, բեմերում և որպես հյուր հանդես է եկել «Դրյու Քերիի շոուն» և «Կամք և շնորհ» սերիաներում։ 1993-1994 թվականներին նա Հենրի Հիգինս անվամբ նկարահանվում է «Իմ չքնաղ լեդի» Բրոդվեյ վերածնննդի պիեսում։ 2005 թվականի աշնանը Չեմբերլենը Էբենեզր Սքրուջ գլխավոր կերպարով հանդես եկավ «Սքրուջ մյուզիքլ»-ի Բրոդվեյ ազգային շրջագայությանը։ 2006 թվականին Չեմբերլենը հրավիրվեց նկարահանվելու բրիտանական «Շտապել» դրամատիկական սերիայի դրվագում, ինչպես նաև՝ «Մարմնի մասեր» դրամայի չորրորդ եթերաշրջանում։ 2007 թվականին Չեմբերլենը կրկին հրավեր է ստանում՝ նկարահանվելու «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալի 80-րդ դրվագում Գլեն Ուինգֆիլդ անվամբ Լինետ Սկավոյի խորթ հայրը դրվագում։
2008 և 2009 թվականներին Արթուր արքա կերպարով նկարահանվում է «Մանթի Փայֆեն» կատակերգական թատերախմբում։ 2010 թվականին Արչի Լիչ անվամբ նկարահանվեց «Լծակը» դրամայի 3-րդ եթերաշրջանի 3-րդ դրվագում[13], ինչպես նաև «Chuck» հեռուստասերիայի 4-րդ եթերաշրջանի երկրորդ դրվագում, որում խաղում էր բելգիացի չարագործի կերպարը[14]։ Չեմբերլենը նաև նկարահանվել է «Եղբայրներ և քույրեր» դրամայի մի քանի դրվագներում՝ մարմնավորելով Սաուլի հին ընկերոջ կերպարը և սիրային հետաքրքրությունները[15]։ Նկարահանվել է նաև 2011 թվականի «Մենք Հարտմաններն ենք» ֆիլմում։ 2012 թվականին Չեմբերլենը հայտնվեց Փասադենայի թատրոնի բեմում՝ մարմնավորելով բժիշկ Սլոփերի կերպարը «Ժառանգուհին» պիեսում[16]։
2017 թվականին Չեմբերլենը Բիլ Քենեդի անվամբ նկարահանվեց Twin Peaks: The Return-ում [17]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեմբերլենը իր կարիերայի ընթացքում ազատ չի խոսացել իր համասեռամոլությունից՝ պաշտպանելու իր գաղտնիությունը և դերասանական կարողությունները[18]։ Նա այդ մասին խոսել է ֆրանսիական Nous Deux-ի կանացի ամսագրում 1989 թվականի դեկտեմբերին, բայց այն չհաստատեց մինչև 2003 թվականի իր ինքնակենսագրականում[19]։
1970-ականների սկզբին Չեմբերլենը սիրային կապի մեջ է լինում Ուելսի Էուրի հետ[20]։
1977 թվականին Չեմբերլենը երկարաժամկետ հարաբերություններ սկսեց իրենից 20 տարի փոքր դերասան Մարտին Ռաբեթի հետ[18]։ 1986 թվականին «Ալան Քուաթերմեյնը և ոսկու կորած քաղաքը» ֆիլմում Ռաբեթը խաղաց գլխավոր դերակատար Չեմբերլենի եղբոր դերը։ 1986 թվականից սկսած նրանք միասին ապրեցին Հավայի նահանգում[18]։ Զույգը բաժանվեց 2010 թվականին, և Չեմբերլենը տեղափոխվեց Լոս Անջելես[21]։ 2014 թվականի իր հարցազրույցներից մեկում Չեմբերլենը ասաց, որ թեև ինքն ու Ռաբեթը մտերիմ հարաբերություններ այլևս չունեն, բայց իրենք մնացել են մտերիմ ընկերներ[22]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին Չեմբերլենը որպես ամենահամագործակցող դերասան՝ արժանանում է «Ոսկե խնձոր» մրցանակի։ 1963 թվականին որպես լավագույն հեռուստաաստղ արժանանում է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի, իսկ երեք տարի անընդմեջ՝ 1962-1964 թվականներին որպես ամենահայտնի տղամարդ դերասան արժանանում է «Կինոֆիլմ» մրցանակի։
Չեմբերլենը «Համլետ» ձայնագրության համար արժանանում է «Գրեմմի» մրցանակի։
1980 թվականին Չեմբերլենը որպես տարվա տղամարդ կինոաստղ արժանանում է «Ոսկե խնձոր» մրցանակի։ 1981 թվականին Shogun (1980) դրամայի որպես հեռուստասերիալի լավագույն դերասան անվանակարգում արժանանում է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ 1982 թվականին «Վերջին ալիքը» (1977) ֆիլմում որպես լավագույն դերասան Սիտջես-Կատալոնյան կինոփառատոնում արժանանում է «Կլավել դե Պլատա» մրցանակի։ 1984 թվականին նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն դերասան անվանակարգում՝ հանդես գալով հեռուստատեսության համար նկարահանված մինի սերիաներում կամ շարժանկարներում, ինչպիսին է՝ «Մամխիում երգող թռչունները» (1983) ֆիլմը։ 1985 թվականին Չեմբերլենը արժանացավ Aftonbladet հեռուստատեսային մրցանակի (Շվեդիա) լավագույն արտասահմանյան հեռուստահաղորդավար անվանակարգում։
2011 թվականի մարտի 12-ին Չեմբերլենը արժանացավ «Շտայգեր» մրցանակի (Գերմանիա)՝ արվեստի ոլորտում գրանցած ձեռքբերումների համար։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Դեր | Գրառումներ |
---|---|---|---|
1960 | «Մանուշակագույն առագաստի գաղտնիքը» (անգլ․՝ The Secret of the Purple Reef) | Դին Քրիստոֆեր | |
1961 | «Թմբուկների որոտ» (անգլ․՝ A Thunder of Drums) | լեյտենանտ Պորտեր | |
1963 | «Պատվո մթնշաղ» (անգլ․՝ Twilight of Honor) | Դեյվիդ Միտչել | |
1965 | «Առավոտյան ուրախություն» (անգլ․՝ Joy in the Morning) | Կարլ Բրաուն | |
1968 | Petulia | Դեյվիդ Դաներ | |
1969 | «Շայլոյի պելագարուհին» (անգլ․՝ The Madwoman of Chaillot) | Ռոդերիկ | |
1970 | «Հուլիոս Կեսար» (անգլ․՝ Julius Caesar) | Օկտավիոս Կեսար/Օգոստոս | |
1970 | «Երաժշտության սիրահարները» (անգլ․՝ The Music Lovers) | Չայկովսկի | |
1972 | «Տիկին Քերոլայն Լամբ» (անգլ․՝ Lady Caroline Lamb) | Լորդ Բայրոն | |
1973 | «Երեք հրացանակիրները» (անգլ․՝ The Three Musketeers) | Արամիս | |
1974 | The Towering Inferno | Ռոջեր Սիմոնս | |
1974 | «Չորս հրացանակիրները» (անգլ․՝The Four Musketeers) | Արամիս | |
1975 | «Սուրբ ծննդյան սուրհանդակ» (անգլ․՝ The Christmas Messenger) | Սուրբ ծննդյան սուրհանդակ | կարճամետրաժ ֆիլմ |
1976 | «Հողաթափը և վարդը» (անգլ․՝ The Slipper and the Rose) | արքայազն Էդվարդ | |
1977 | «Վերջին ալիք» (անգլ․՝ The Last Wave) | Դեյվիդ Բարթոն | Արծանացել է Ավստրալիական կինոյի ինստիտուտի մրցանակի լավագույն դերասան անվանակարգում |
1978 | The Swarm | բժիշկ Հաբարդ | |
1982 | «Սպանություն հեռախոսով» (անգլ․՝ Murder by Phone) | Նաթ Բրիջեր | |
1985 | «Սողոմոն թագավորի հանքերը» (անգլ․՝ King Solomon's Mines) | Ալան Քուաթերմեյն | |
1986 | «Ալան Քուաթերմեյնը և ոսկու կորած քաղաքը» (անգլ․՝ Allan Quatermain and the Lost City of Gold) | Ալան Քուաթերմեյն | |
1989 | «Հրացանակիրների վերադարձը» (անգլ․՝ The Return of the Musketeers) | Արամիս | |
1995 | Bird of Prey | Ջոնաթան Գրիֆիթ | |
1997 | A River Made to Drown In | Թադեուս ՄակՔենզի | |
2004 | «Տաղավարը» (անգլ․՝ The Pavilion) | Huddlestone | |
2006 | «Ուժ և պատիվ» (անգլ․՝ Strength and Honour) | Դենիս Օ'Լիրի | |
2007 | I Now Pronounce You Chuck and Larry | խորհրդի անդամ Բանկս | |
2011 | «Կատարյալ ընտանիքը» (անգլ․՝ The Perfect Family) | Մոնսինյոր Մրֆի | |
2011 | «Մենք Հարմատներն ենք» (անգլ․՝ We Are the Hartmans) | Հարթման | |
2015 | «Արդարության լիգա․ Աստվածներ և հրեշներ» (անգլ․՝ Justice League: Gods and Monsters) | Ձայն | |
2018 | «Մղձավանջային կինո» (անգլ․՝ Nightmare Cinema) | բժիշկ Միրարի |
Հեռուստատեսային ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Դեր | Գրառումներ |
---|---|---|---|
1972 | «Կինը՝ ում սիրում եմ» (անգլ․՝ The Woman I Love) | թագավոր Էդվարդ VIII | |
1974 | «Կինը այրելու համար չէ» (անգլ․՝ The Lady's Not For Burning) | Թոմաս Մենդիփ | |
1974 | The Last of the Belles | Սքոթ Ֆիցջերալդ | |
1975 | «Կոմս Մոնտե Քրիստո» (անգլ․՝ The Count of Monte Cristo) | Էդմոնդ Դանտես | Արժանացել է նաև «Փրայմթայմ Էմմի» մրցանակին սահմանափակ կամ անթոլոգիայի սերիալում կամ ֆիլմում լավագույն դերասան կոչման համար |
1977 | «Երկաթե դիմակով մարդը» (անգլ․՝ The Man in the Iron Mask) | Ֆիլիպ և Լուի XIV | |
1983 | «Կուկ և Պերի․ մրցավազք դեպի բևեռ» (անգլ․՝ Cook and Peary: The Race to the Pole) | Ֆրեդերիկ Կուկ | |
1983 | The Thorn Birds | Ռալֆ դե Բրիկկասար | 4 դրվագ
«Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստասերիաների լավագույն դերասան անվանակարգում |
1985 | «Վալլենբերգ, հերոսի պատմություն» (անգլ․՝ Wallenberg: A Hero's Story) | Ռաուլ Վալլենբերգ | Արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի հեռուստասերիաների լավագույն դերասան անվանակարգում
Արժանացել է նաև «Փրայմթայմ Էմմի» մրցանակին սահմանափակ կամ անթոլոգիայի սերիալում կամ ֆիլմում լավագույն դերասան կոչման համար |
1986 | Dream West | Ջոն Չարլզ Ֆրեմոնտ | |
1987 | «Կազանովա» (անգլ․՝ Casanova) | Ջակոմո Կազանովա | |
1988 | «Բորնի ինքնությունը» (անգլ․՝ The Bourne Identity) | Ջեյսոն Բորն/Դևիդ Վեբ | Արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի հեռուստասերիաների լավագույն դերասան անվանակարգում |
1991 | «Հետևանք․ Սիրո փորձություն» (անգլ․՝ Aftermath: A Test of Love) | Ռոս Քոլբերն | |
1991 | «Որսորդի գիշերը» (անգլ․՝ Night of the Hunter) | Հարրի Փաուել | |
1993 | «Փորձություն Արկտիկայում» (անգլ․՝ Ordeal in the Arctic) | կապիտան Ջոն Քոչ | |
1996 | «Մամխիում երգող թռչունները» (անգլ․՝ The Thorn Birds: The Missing Years) | Ռալֆ դե Բրիկկասար | |
1997 | «Բոլոր այն ձմեռները, որոնք եղել են» (անգլ․՝ All the Winters That Have Been) | Դեյն Կորվին | |
1997 | «Կորած դուստրը» (անգլ․՝ The Lost Daughter) | Էնդրյու ՄաքՔրաքեն | |
2006 | «Սև մորուք» (անգլ․՝ Blackbeard) | նահանգապետ Չարլզ Էդեն |
Հեռուստատեսային սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Դեր | Գրառումներ |
---|---|---|---|
1959 | «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» (անգլ․՝ Alfred Hitchcock Presents) | Քլեյ Փայն | Դրվագ՝ Road Hog |
1960 | Rescue 8| style="background: #ececec; color: grey; vertical-align: middle; text-align: center; " class="table-na" | Չկա տվյալ | Դրվագ․ «Բարձր պայթուցիկ» | |
1960 | Bourbon Street Beat | Դեյլ Վելինգթոն | Դրվագ՝ «Ատելության թիրախ» |
1960 | «Ատրճանակի ծուխը» (անգլ․՝ Gunsmoke) | Փիթ | Դրվագ՝ «Բոբսի երկվորյակները» |
1960 | «Պարոն Լաքի» (անգլ․՝ Mr. Lucky) | Ալեք | Դրվագ՝ «Ֆորտունա» գործողություն |
1960 | «Թրիլլեր» (անգլ․՝Thriller) | Լարի Քարթեր | Դրվագ՝ «Դիտորդը» |
1960 | Riverboat | լեյտենանտ Դեյվ Ուինսլոու | Դրվագ՝ "Chicota Landing" |
1961–66 | «Բժիշկ Քիլդար» (անգլ․՝ Dr. Kildare) | բժիշկ Ջեյմս Քիլդար | 191 դրվագներ
«Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստատեսության սերիաների լավագույն դերասան անվանակարգում |
1961 | «Պատգամավորը» (անգլ․՝ The Deputy) | Ջերի | Դրվագ՝ «Կասկածների եզրը» |
1961 | «Շշնջացող Սմիթը» (անգլ․՝ Whispering Smith) | Քրիս Հարինգթոն | Դրվագ՝ «Արդարության բիծ» |
1963 | «Տասնմեկերորդ ժամը» (անգլ․՝ The Eleventh Hour) | բժիշկ Ջեյմս Քիլդար | Դրվագ՝ «Մեկ մետր առավոտյան» |
1968 | «Տիկնոջ դիմանկարը» (անգլ․՝ The Portrait of a Lady) | Ռալֆ Թուշեթ | 6 դրվագ |
1978–79 | «Հարյուրամյակ» (անգլ․՝ Centennial) | Ալեքսանդր Մակքեյգ | 12 դրվագ
Արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի հեռուստատեսային սերիաների լավագույն դերասան անվանակարգում |
1980 | Shōgun | Ջոն Բլեքթորն | 5 դրվագ
«Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն դերասան անվանակարգում։ Արժանացել է նաև «Փրայմթայմ Էմմի» մրցանակին սահմանափակ կամ անթոլոգիայի սերիալում կամ ֆիլմում լավագույն դերասան կոչման համար |
1989–90 | Island Son | բժիշկ Դանիել Կուլան | 19 դրվագ |
2000 | Touched by an Angel | Էվերեթ/Ջեք Քլեյ | Դրվագ՝ "The Face on the Bar Room Floor" |
2002 | «Դրյու Քերիի շոուն» (անգլ․՝ The Drew Carey Show) | Մեգի Ուիկ | 2 դրվագ |
2005 | «Կամք և շնորհ» (անգլ․՝ Will & Grace) | Քլայդ | Դրվագ՝ "Steams Like Old Times" |
2006 | «Եռուզեռ» (անգլ․՝ Hustle) | Ջեյմս Ուիթաքեր Ռայթ III | Դրվագ՝ "Whittaker Our Way Out" |
2006 | Nip/Tuck | Արթուր Սթայլս | Դրվագ՝ "Blu Mondae" |
2007 | «Հուսահատ տնային տնտեսուհիներ» (անգլ․՝ Desperate Housewives) | Գլեն Ուինգֆիլդ | Դրվագ՝ «Հեռավոր անցյալ» |
2010–12 | Leverage | Արչի Լիչ | 2 դրվագ |
2010 | Chuck | Ալբերտ Դե Սմետ | 2 դրվագ |
2010–11 | «Եղբայրներ և Քույրեր» (անգլ․՝ Brothers & Sisters) | Ջոնաթան Բայրոլդ | 5 դրվագ |
2011 | ThunderCats | Զիգ | Ձայն, դրվագ՝ "Forest of Magi Oar" |
2017 | Twin Peaks | Բիլ Քենեդի | Դրվագ՝ «Մաս չորրորդ» |
Դիսկոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]From Richard Chamberlain Sings: UK #8[23]
- "Theme from Dr. Kildare (Three Stars Will Shine Tonight)" (1962) – US #10; UK #12[23]
- "Love Me Tender" (1962) – US #21; UK #15[23]
- "All I Have to Do Is Dream" (1963) – US #14
- "Hi-Lili, Hi-Lo" (1963) – US #64; UK #20[23]
- "I Will Love You" (1963) – US #65
- "True Love" (1963) – US #98; UK #30[23]
- "Blue Guitar"/"They Long to Be Close to You" (1963) – US #42
- Ռիչարդ Չեմբերլենից
- "Joy in the Morning" (1964)
- "Rome Will Never Leave You" (1964) – US #99
- "Secret Kingdom" (1976)
- "He Danced With Me/She Danced With Me" (1976)
- "What a Comforting Thing to Know" (1976)
- "Why Can't I Be Two People?" (1976)
- "Bride-Finding Ball" (1976)
- "Haleakala: How Maui Snared The Sun (Tone Poem) (1991), composed by Dan Welcher, performed with the Honolulu Symphony"
Հրատարակված աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chamberlain, Richard (June 11, 2013). Shattered Love: A Memoir. Harper Collins. ISBN 978-0062304759.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Chamberlain, Richard 1934–». Encyclopedia.com. Cengage. Վերցված է March 29, 2022-ին.
- ↑ Reitwiesner, William Addams. «Ancestry of William Shattuck». Wargs.com. Վերցված է 2012-05-05-ին.
- ↑ «Richard Chamberlain Online Article 139». Richard-chamberlain.co.uk. 1935-03-31. Վերցված է 2012-05-05-ին.
- ↑ Foote, Abraham W. (1932). «Foote family, comprising the genealogy and history of Nathaniel Foote, of Wethersfield, Conn., and his descendants; also a partial record of descendants of Pasco Foote of Salem, Mass., Richard Foote of Stafford County, Va., and John Foote of New York City». Burlington, Vt.: Free Press Printing Co. էջ 33.
- ↑ «Richard Chamberlain». Biography. April 17, 2019. Վերցված է 2020-03-11-ին.
- ↑ Rognlien, Gretchen (August 3, 2015). «Celebrate!». Pomona College Alumni Magazine: 46. Վերցված է March 11, 2020-ին. «Claremont in Entertainment and Media panel featuring Richard Chamberlain '56.»
- ↑ Richard Chamberlain, Biography (1934–) Biography.com. Retrieved February 13, 2022.
- ↑ Heartthrob Richard Chamberlain Disliked & Feared Himself ‘Intensely’ Hiding Sexuality for Years news.amomama.com. Retrieved February 13, 2022.
- ↑ Richard Chamberlain, Biography www.richardchamberlain.com. Retrieved February 13, 2022.
- ↑ Kuchwara, Michael (December 10, 1993). «Richard Chamberlain Stars in a Revival of 'My Fair Lady' on Broadway». Associated Press. Վերցված է March 11, 2020-ին.
- ↑ Simonson, Robert; McGrath, Seth (February 4, 1999). «Laura Benanti & Richard Chamberlain To Make Bway Sound of Music Mar. 10». Playbill.
- ↑ Harmetz, Aljean (May 1, 1988). «Richard Chamberlain's Mini-Series Mastery». The New York Times. Վերցված է September 21, 2012-ին.
- ↑ Bacalzo, Dan (November 18, 2008). «Notice of Chamberlain's national tour in Spamalot». Theatermania.com. Վերցված է 2013-12-05-ին.
- ↑ «Chuck – Episode 4.09 – Chuck versus Phase Three – Synopsis». SpoilerTV.com. November 2, 2010. Վերցված է 2012-05-05-ին.
- ↑ Ausiello, Michael (October 12, 2010). «'Brothers & Sisters' Exclusive: Richard Chamberlain joins the cast as... Saul's ex?». Entertainment Weekly.
- ↑ Jones, Kenneth (February 16, 2012). «Pasadena Playhouse's Heiress Will Star Heather Tom, Julia Duffy and Richard Chamberlain». Playbill.
- ↑ Showtimehttps://www.imdb.com/title/tt4093826/fullcredits
- ↑ 18,0 18,1 18,2 «Interview 41». www.richard-chamberlain.co.uk. Վերցված է 2020-02-04-ին.
- ↑ Vary, Adam B. (December 27, 2010). «Out gay actor Richard Chamberlain says he 'wouldn't advise' closeted gay actors to come out. Didn't seem to hurt his career». Entertainment Weekly.
- ↑ Giddens, Jamey (March 28, 2015). «Wesley Eure: "I Got Fired From DAYS for Being Gay"». Daytime Confidential.
- ↑ «Richard Chamberlain returns to LA». Belfast Telegraph. April 12, 2010. Վերցված է June 18, 2010-ին.
- ↑ McElroy, Steven (November 28, 2014). «At 80, Richard Chamberlain Is Ready to Speak Volumes». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է February 4, 2020-ին.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Ltd. էջ 99. ISBN 978-1904994107.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- {{IBDB name}} template missing ID and not present in Wikidata.
- Կաղապար:Iobdb name
- Richard Chamberlain in the glbtq Encyclopaedia
- Richard Chamberlain's art website
- Կաղապար:Emmytvlegends name
|