Մասնակից:Susanna air/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիխտենշտայնի արվեստի թանգարան
ԵրկիրԼիխտենշտայն
ՏեղագրությունՎադուց, Լիխտենշտայն
Հիմնադրվել է1968

Լիխտենշտայնի արվեստի թանգարան (գերմ․՝ Kunstmuseum Liechtenstein), ժամանակակից արվեստի ազգային թանգարան Լիխտենշտայնի Վադուց քաղաքում[1]։ Թանգարանի շենքը, հեղինակված շվեյցարացի ճարտարապետներ Մայնրադ Մորգեռի, Հայնրիխ Դեգելոյի և Քրիստիան Կեռեցի կողմից, կառուցվել է 2000 թվականի նոյեմբերին։ Թանգարանի՝ ժամանակակից արվեստի հավաքածուն նաև հանդիսանում է Լիխտենշտայնի իշխանության ազգային արվեստի հավաքածու։ 2015 թվականին Արվեստի թանգարանին ավելացվեց նաև Հիլտի արվեստի հիմնադրամի ցուցադրության շենքը։ Այս մասնավոր հավաքածուն բովանդակում է դասական մոդեռնիստական գործերի ուշագրավ նմուշներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Լիխտենշտայնի իշխանությունն են որպես նվեր հանձնվում տասը նկարներ, որոնք էլ հիմք են հանդիսանում հաջորդ տարի Լիխտենշտայնի ազգային արվեստի հավաքածուի ստեղծմանը։ Հավաքածուի առաջին համադրողն էր նկարիչ, պատմաբան և արվեստի պատմաբան դոկտոր Գեորգ Մալինը։ Վերջինս շուտով ընդլայնեց հավաքածուն՝ ներառելու համաշխարհային ժամանակակից արվեստի նմուշներ։

Թանգարանի այժմյա տեսքը ստանալը հնարավոր է դարձել մի խումբ մասնավոր նվիրատուների աջակցության շնորհիվ։ Վերջիններս ծրագրել և իրականացրել են թանգարանի շինարարությունը Լիխտենշտայնի կառավարության և Վադուց քաղաքի իշխանությունների հետ միասին։

2000 թվականի օգոստոսին շինությունը պաշտոնապես նվիրաբերվեց Լիխտենշտայնի իշխանությանը՝ որպես նվեր նոր հազարամյակի առթիվ։ Կառավարությունն այնուհետև ստեղծեց հանրային հիմնադրամ թանգարանի գործունեությունն ապահովելու համար։ Լիխտենշտայնի արվեստի թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նույն տարվա նոյեմբերի 12-ին։

1996 թվականից մինչև 2021 թվականը Լիխտենշտայնի արվեստի թանգարանի ղեկավարն է հանդիսացել Ֆրիդեման Մալշը։ 2021 թվականի հուլիսի 1-ից ի վեր թանգարանի ղեկավարն է Լետիցիա Ռագայլիան[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիխտենշտայնի արվեստի թանգարանը կառուցվել է շվեյցարացի ճարտարապետներ Մայնրադ Մորգեռի, Հայնրիխ Դեգելոյի և Քրիստիան Կեռեցի կողմից։ Արտաքին տեսքն է կազմում երանգավորված բետոնից և սև բազալտից «սև արկղը»։

Շինության կառուցվածքը հնարավորություն է տալիս առավելագույն տարածք տրամադրել արվեստի գործերին։ Շենքն ընդգրկում է վեց ցուցասրահներ՝ տեղաբաշխված երկու տրամագծորեն հակառակ դիրքում գտնվող աստիճանավանդակների շուրջ։

Հիլտի արվեստի հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի ունեցած ցուցադրություններն ընդգրկել են գործեր այնպիսի նկարիչներից, ինչպիսիք են Օտտո Ֆրոյնդլիխը, Գոտֆրիդ Հոնեգերը, Լեյկո Իկեմուրան[3], Ռիտա ՄաքԲրայդը, Փոլ Քլին, Մատս Լայդերշտամը, Էնդի Ուորհոլը, Մեթի Բրաունը, Կիմսուջան և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bianchini, Riccardo (8 February 2015). «Kunstmuseum Liechtenstein». www.inexhibit.com. InExhibit. Վերցված է 18 June 2020-ին.
  2. «Press release on the main page of Kunstmuseum Liechtenstein website». 2021. Արխիվացված օրիգինալից 2021-08-20-ին. Վերցված է 7 September 2021-ին.
  3. «"Leiko Ikemura; Ozean – ein Projekt", solo – Kunstmuseum Liechtenstein, Vaduz, Liechtenstein – 08.03.2002-12.05.2002». 2002. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 4 March 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]