Մասնակից:Son Mkrtchyan/Ավազարկղ15
Appearance
Son Mkrtchyan/Ավազարկղ15 |
---|
Պիտեր Վինկ (հոլ.՝ Pieter Vink, 1967 թվականի մարտի 13, Նորդեյկերհաուտ), հոլանդացի ֆուտբոլային մրցավար։
Մրցավարական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա իր մրցավարական կարիերան սկսել է 1987 թվականին։ 1993 թվականին ընտրվել է Էրեդեվիզիի C դասի անդամ։ 1996 թվականի տեղափոխվել է Էրեդիվիզիի B դաս, իսկ հետո՝ 1999 թվականին դարձել է երկրի Էրեդիվիզիի Ա դասի մրցավար։ 2004 թվականից ՖԻՖԱ-ի մրցավար է,[1] նույն տարում իր նորամուտը նշեց ՈւԵՖԱ Գավաթի խաղերում։
Վինկի մրցավարական հանդիպումները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դատել է եղել Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ խաղը, երբ Ֆրանսիան Անգլիային հաղթեց 3-1 հաշվով։
- «Ուեմբլի» մարզադաշտի վերակառուցումից հետո նա դարձավ առաջին մրցավարը, ով սպասարկում էր նոր մարզադաշտում։ Անգլիայի և Իտալիայի երիտասարդական հավաքականների հանդիպում (3:3)։
- Դատել է 2007-2008 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի 4 հանդիպումները։ Նրանցից մեկը «Ստյաուա» - «ԲԱՏԷ»-ն է:
- Դատել է ԵՎՐՈ-2008-ի ընտրական մրցաշարը՝ «Շոտլանդիա» - «Ուկրաինա» (3:1), «Հյուսիսային Իռլանդիա» - «Դանիա» (2:1):
- Դատել է Անգլիայի Գավաթի «Արսենալ» - «Լիվերպուլ» հանդիպումը:
- Վարել է ԵՎՐՈ-2008-ի «Ավստրիա» - «Խորվաթիա» (0:1) հանդիպումը:
- 2011 թվականի օգոստոսի 3-ին Պիտեր Վինկը վարել է Էդվին Վան դեր Սարի հրաժեշտի խաղը։
Խոշոր մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարվեց, որ Վինկը կգլխավորի Հոլանդիայի պաշտոնյաների թիմը, որը ընտրվել էր Ավստրիայում և Շվեյցարիայում կայանալիք Եվրո-2008-ի մրցումների համար։[2] Նա գլխավորել է Ավստրիայի և Խորվաթիայի ազգային հավաքականների հանդիպումը։[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Birthdate confirmation: FIFA official website. Retrieved on February 18, 2008.
- ↑ Selection for Euro 2008 Արխիվացված է Դեկտեմբեր 21, 2007 Wayback Machine-ի միջոցով: in Austria and Switzerland, summer 2008: UEFA official website. Retrieved on February 18, 2008.
- ↑ Austria v. Croatia Արխիվացված է Մայիս 30, 2008 Wayback Machine-ի միջոցով:, referee, Euro 2008: BBC.co.uk website. Retrieved on July 22, 2008.