Մասնակից:Son Melkumyan/Ալհամբրա
Son Melkumyan/Ալհամբրա | |
---|---|
Ծանոթագրություններ |
«Ալհամբրա. Իսպանիա», նկարիչ Վարդգես Սուրենյանցի լավագույն բնանկարներից: 1897 թվականին Սուրենյանցը ուղևորվում է Իսպանիա, վրձնում մի շարք պատկերներ, որոնք ներկայացնում են մավրիտանական ճարտարապետություն: Վերջիններիս շարքում աչքի է ընկնում նաև Ալհամբրա մզկիթի բակը պատկերող 1898 թվականի կտավը, որը ներկայացվել է Շարժական Գեղարվեստական Ցուցահանդեսների ընկերության 26-րդ ցուցահանդեսում[1]: Այժմ ներկայացվում է Հայաստանի ազգային պատկերասրահում մշտական ցուցադրությամբ[2]:
Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրենյանցի հրապուրվածությունը ճարտարապետական շինությունների ներքին հարդարանքով առավելապես երևում է 1897-1898 թվականներին Ֆրանսիա և Իսպանիա կատարած ուղևորության ժամանակ վրձնած մի շարք պատկերներում։ «Ալհամբրա» կտավը լավ պատկերացում է տալիս մավրիտանական ճարտարապետության վերաբերյալ։ Մավրիտանական ճարտարապետությունը ծնունդ է առել 8-րդ դարում և զարգացել մինչև 15-րդ դարը Իսպանիայում արաբների տիրապետության շրջանում։ Այն ներկայացնում է Արևելքի ու Արևմուտքի 2 ժողովուրդների՝ արաբների և իսպանացիների մշակույթների փոխազդեցության հետևանքը՝ համաշխարհային ճարտարապետության մեջ գրավելով իր ինքնուրույն տեղը՝ որպես ինքնատիպ ոճ[3]։
Ինչպես «Ալհամբրա» կտավի, այնպես էլ Սուրենյանցի՝ ճարտարապետական շինության ներքին տարածություններ ներկայացնող մյուս պատկերների առաջին հատվածները կամ նրանց առանցքները շեշտված են սյուների միջոցով, որոնք իրենց հորինվածքային կառուցմամբ պատկերված են մոտ 120° անկյան տակ[4]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավում պալատի փոքրիկ անկյունը բավարար պատկերացում է տալիս Արևելքի տիրակալների ճոխ ապրելակերպի մասին։ Սուրենյանցն ընտրել է շատ հարմար դիտակետ, որտեղից երևացող արաբեսկներով զարդարված կամարների շարքը ներդաշնակ հաջորդականությամբ հեռանում է դեպի խորքը, ստեղծում գեղանկարչական հնարավորություն ստվերների մեջ ընկղմելու դրանք, հարստացնելու երանգների բազմազանությունը, դրանց միջոցով ընդգծելու արևելյան ճարտարապետության փարթամությունը[3]։
Նկարիչը խորությունն ու տարածականությունը տանում է պլաններով, որտեղ անցումները կայուն են։ Հմտորեն է կիրառված թե՛ գծային, թե՛ գունային հեռանկարը։ Տարածական խորությունը շատ լավ է նպաստում դիմացի բաց պատուհանից երևացող, արևով ողողված քաղաքի բնանկարը։ Ուշադիր մշակված բազմաթիվ զարդանկարները պահպանել են իրենց ներքին կառուցվածքը և գեղանկարչորեն միահյուսվել են պատկերի ընդհանուր կոլորիտին՝ թողնելով շատ հաճելի տպավորություն։ Տեղ-տեղ օգտագործած տաք օխրայի բաց երանգներով ստեղծված է արտացոլման կատարյալ տպավորություն[3]։ Շագանակագույնի երանգները խոյակ են ու ու նրբահյուս զարդաքանդակ։ Ալհամբրայի սյուները նկարիչը հետագայում օգտագործում է «Իսպանուհիներ» գողտրիկ կտավում[1]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտիկյան Ե․ «Հայկական կերպարվեստի պատմություն», Երևան 1975
- Զոհրաբյան Շ, «Վարդգես Սուրենյանցի նկարների կոմպոզիցիոն-տարածաչափական առանձնահատկությունները», Երևան 2014
- Ղազարյան Մ․, «Վարդգես Սուրենյանց», Երևան 1960
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ղազարյան, Մանյա (1960). Վարդգես Սուրենյանց. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Սուրենյանց Վարդգես Հակոբի». www.gallery.am. Վերցված է 2022-08-12-ին.
{{cite web}}
: Text "Ալհամբրա. Իսպանիա - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն) - ↑ 3,0 3,1 3,2 Մարտիկյան, Եղիշե (1975). Հայկական կերպարվեստի պատմություն (PDF). Երևան: «Հայաստան».
- ↑ Զոհրաբյան, Շուշանիկ (2014). Վարդգես Սուրենյանցի նկարների կոմպոզիցիոն-տարածաչափական առանձնահատկությունները (PDF). Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)