Jump to content

Մասնակից:Sofikarapetyan/Ավազարկղ12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեն Ռոզ Ալեման, ամերիկացի քաղաքական գործիչ։ Նա First Citizens BancShares-ի փոխնախագահն է։ Նախկինում եղել է CIT Group ընկերության նախագահը։

2020 թվականին ընդգրկվել է American Banker-ի կողմից հրապարակված «բանկային ոլորտում ամենահզոր կանանց» ցուցակում[1]:

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեմանին մեծացել է Նյու Յորքի Բրոնքսի շրջանում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ Ծնողները խմիչքների խանութ էին տնօրինում[2]։ Նա ավարտել է Բրիջպորտի համալսարանի անգլիական գրականության բաժինը[2]։ Դպրոցից հետո աշխատանքի է անցել IBM-ի իրավաբանական բաժնում, այնուհետև Չեյս Մանհեթենում աշխատել է ճարտարագիտության ոլորտում։ Այս ընթացքում երեկոյան հաճախել է ասպիրանտուրա[2]։

1980 թվականին MBA Ֆորդհեմի համալսարանում ստացել է ֆինանսիստի մասնագիտացում[3]։ 1981 թվականին ավարտել է վարկային ուսուցման ծրագիրը Chase Manhattan բանկում[4]։ Նա ունի պատվավոր դոկտորի կոչումներ Բրայանթի և Ֆորդհեմի համալսարաններում[5][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1977-1987 թվականներին Ալամանին աշխատել է Chase բանկում[7]։ 1987 թվականին նա միացել է Citibank ընկերությանը և զբաղեցրել տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Գլոբալ գործարքների ծառայությունների գլխավոր տնօրենի[8], առևտրային բիզնես խմբի գործադիր փոխնախագահի[9], ղեկավարել է Commercial Markets և Commercial Real Estate կազմակերպությունները[10]։ 2007 թվականին Ալեմանին միացել է RBS Americas ընկերությանը որպես նախագահ և գործադիր տնօրեն[11]։ 2008 թվականին նշանակվել է RBS Citizens Financial ընկերության գործադիր տնօրեն, իսկ 2009 թվականին՝ նախագահ և գործադիր տնօրեն[12]։ Նա նաև եղել է Royal Bank of Scotland ընկերության գործադիր կոմիտեի, RBS-ի ինը հոգանոց գործադիր ղեկավարության թիմի անդամ[13][14]։ Աշխատել է որպես CitiCapital-ի նախագահ և գործադիր տնօրեն[10][15]։ 2013 թվականի հոկտեմբերին թոշակի անցել որպես RBS Citizens Financial և RBS Americas ընկերությունների նախագահ և գործադիր տնօրեն[16]։

2016 թվականի ապրիլին նա վաղաժամ թոշակի անցավ՝ դառնալով CIT ընկերության գործադիր տնօրեն, իսկ 2016 թվականի մայիսին դարձավ նախագահ[17]։ Այնտեղ նրա ռազմավարությունը կենտրոնանալն էր ընկերության հիմնական գործունեության վրա և ոչ եկամտաբեր դուստր ձեռնարկությունների տնօրինելը[18]։ Նրան են վերագրել ընկերությունում կին ղեկավարների թվի աճը[19]։

2020 թվականին First Citizens BancShares ընկերությունը համաձայնեց գնել CIT ընկերությունը 2,2 միլիարդ դոլարով և Ալմանիին առաջարկեց փոխնախագահի պաշտոն՝ 1 միլիոն դոլար աշխատավարձով և տարեկան գրեթե 6,9 միլիոն դոլար երաշխավորված բոնուսով՝ պայմանով, որ նա կմնա ընկերությունում երկու տարի[20][21]։

Այլ պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2010 թվականներին Ալեմանին եղել է Առաջին շրջանի ներկայացուցիչը Դաշնային խորհրդատվական խորհրդում[22]։

2008 թվականից Centre for Discovery խորհրդում էր[23], 2012 թվականից աշխատում էր որպես ավտոմատ տվլայների վերամշակող[24], 2014 թվականից ազգային տեղեկատվական ընկերությունում[25], 2015 թվականից աշխատել է HOPE ընկերությունում[26][27], 2021 թվականից Dun & Bradstreet ընկերությունում[28]։ 2002-2010 թվականներին եղել է March of Dimes ընկերության Նյու Յորքի բաժնի խորհրդում[3]։

Նա Նյու Յորքի արքեպիսկոպոսության կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների խորհրդում էր[29] և քաղաքապետի հիմնադրամի խորհրդատվական խորհուրդում, որը առաջ էր մղում Նյու Յորք քաղաքը և հանդիսանում էր The Conference Board-ի հոգաբարձու[30]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ամուսնացած է Խոակին «Ջեք» Ալեմանիի հետ, նրանք ունեն երեք երեխա, այդ թվում՝ Ջեքի Ալեմանին[18]։

Մրցանակներ և պատվոգրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 -Ալեմանին ներառվել է Գանձապետարանի և Ռիսկի՝ ֆինանսների ոլորտում 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում (բանկերը վերասահմանում են իրենց դերը և հետևում իրենց թիկունքին)[31]։
  • 2009 - Ալեմանին ընդգրկվել է Forbes ամսագրի «Աշխարհի ամենահզոր կանայք» ցուցակում[32]։
  • 2011 - Արտաքին քաղաքականության ասոցիացիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մրցանակի դափնեկիր[33]։
  • 2012 - Կոնեկտիկուտի Կանանց փառքի սրահ 2010 թվականի պատվավոր մրցանակ[34]։
  • 2013 - American Banker Lifetime Achievement մրցանակ. Ամերիկյան բանկիրը ճանաչեց Ալեմանիի ներդրումն ու ազդեցությունը՝ ինը անգամ անվանելով նրան բանկային ոլորտում 25 ամենահզոր կանանց ամենամյա ցուցակում[35]։
  • 2017 –Ամերիկացի բանկիր բանկային ոլորտում ամենաազդեցիկ կանայք (#3)[36]։
  • 2018 - Ալեմանին Կոնֆերանսի խորհրդի տնտեսական զարգացման կոմիտեի կողմից ճանաչվել է Պիտեր Գ. Պետերսոնի մրցանակի դափնեկիր[37]։
  • 2018 – Ամերիկացի բանկիր բանկային ոլորտում ամենաազդեցիկ կանայք (#3)[19]։
  • 2019 – Crain's New York Նշանավոր կանայք բանկային ոլորտում[38]։
  • 2019 – Կանանց Bond Club Merit մրցանակ[39]։
  • 2019 – Գայտնագործությունների կենտրոնի պատվոգիր[40]։
  • 2019 – Ամերիկյան բանկիր, բանկային ոլորտում ամենահզոր կանայք (#2)[41]
  • 2020 – Դարլա Մուրի բիզնես դպրոցից առաջնորդության համար պատվոգիր։
  • 2020 –Ամերիկացի բանկիր բանկային ոլորտում ամենաազդեցիկ կանայք[1]։
  • 2021 – Crain's Նյու Յորքի բիզնեսի նշանավոր կանայք՝ Ուոլ Սթրիթում[42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kline, Allissa (September 29, 2020). «Most Powerful Women in Banking: Ellen Alemany, CIT Group». American Banker.
  2. 2,0 2,1 2,2 Broughton, Kristin (September 26, 2017). «How Ellen Alemany is reinventing CIT». American Banker.
  3. 3,0 3,1 «Citigroup appoints Ellen Alemany CEO of global transaction services». Finextra. 23 January 2006. Վերցված է August 28, 2015-ին.
  4. «Most Powerful Women in New York 2007». Crain's New York. September 16, 2007.
  5. «Citizens Financial executive honored by magazine». The Day. 9 October 2011.
  6. «Past Honorary Degree Recipients». Fordham. Վերցված է 9 November 2021-ին.
  7. «Ellen Alemany capitalizes on 'around the corner, around the globe'». Boston Herald (ամերիկյան անգլերեն). 2010-03-01. Վերցված է 2019-08-15-ին.
  8. «Citigroup appoints Ellen Alemany CEO of global transaction services». Finextra Research (անգլերեն). 2006-01-23.
  9. «Ellen R. Alemany | Los Angeles Business Journal». labusinessjournal.com. 30 July 2018.
  10. 10,0 10,1 «Fireside Chat with Ellen Alemany, Chair and CEO of CIT Group». Fordham Newsroom (ամերիկյան անգլերեն). 20 May 2023.
  11. «RBS Drafts Big Hitter From Citigroup». Forbes (անգլերեն). Վերցված է 2021-09-19-ին.
  12. «#17 Ellen Alemany». American Banker (անգլերեն). 2009-10-01.
  13. «Ellen Alemany elected to National Constitution Center Board of Trustees». www.rbs.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-10-05-ին. Վերցված է 2021-09-19-ին.
  14. «RBS Group» (PDF). 2011. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-01-26-ին.
  15. «LEADERS Interview with Ellen R. Alemany, Chairwoman and Chief Executive Officer, CIT Group». www.leadersmag.com.
  16. «RBS Citizens Financial Group Announces CEO Succession Plan». Citizens Bank. Վերցված է August 28, 2015-ին.
  17. Wack, Kevin (2019-09-23). «Most Powerful Women in Banking: No. 2, CIT Group's Ellen Alemany». American Banker (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-07-18-ին. Վերցված է 2020-03-18-ին.
  18. 18,0 18,1 Broughton, Kristin (September 26, 2017). «How Ellen Alemany is reinventing CIT». American Banker.
  19. 19,0 19,1 Broughton, Kristin (24 September 2018). «Most Powerful Women in Banking: No. 3, CIT Group's Ellen Alemany». American Banker. Վերցված է 17 March 2019-ին.
  20. «Regional lender First Citizens to buy CIT in $2.2 billion deal». Reuters. 16 October 2020. Վերցված է 9 November 2021-ին.
  21. Davis, Paul (20 October 2020). «CIT chief Ellen Alemany set to receive large bonus from First Citizens merger». American Banker. Վերցված է 9 November 2021-ին.
  22. «The Federal Reserve Board 95th Annual Report». The Federal Reserve Board. Վերցված է August 28, 2015-ին.
  23. «Center for Discovery-Board of Directors». The Center for Discovery. Վերցված է 28 August 2015-ին.
  24. «Board of Directors/ Automatic Data Processing». Automatic Data Processing. Արխիվացված է օրիգինալից September 11, 2015-ին. Վերցված է August 28, 2015-ին.
  25. «Ellen Alemany Joins FIS Board of Directors». FIS. Վերցված է August 28, 2015-ին.
  26. «Operation HOPE Global Board».
  27. «Launch & Grow».
  28. «DNB Board». investor.dnb.com/. Վերցված է 12 November 2021-ին.
  29. «Board of Trustees». Catholic Charities of the Archdiocese of New York. Վերցված է 5 November 2021-ին.
  30. CIT Group. «Ellen Alemany bio». Executive Management Bio. CIT Group. Վերցված է 17 March 2019-ին.
  31. «100 Most Influential People in Finance». Treasury & Risk. Վերցված է August 28, 2015-ին.
  32. «The World's 100 Most Powerful Women». Forbes. Վերցված է August 28, 2015-ին.
  33. «Foreign Policy Association 2011 Annual Dinner». Foreign Policy Association. Վերցված է August 28, 2015-ին.
  34. «Induction Ceremony 2010». Connecticut Women's Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից January 20, 2017-ին. Վերցված է August 28, 2015-ին.
  35. «The Most Powerful Women in Banking». Source Media. Արխիվացված է օրիգինալից November 7, 2016-ին. Վերցված է August 28, 2015-ին.
  36. «Most Powerful Women in Banking: No. 3, CIT Group's Ellen Alemany». American Banker (անգլերեն). 2017-09-25. Արխիվացված օրիգինալից 2017-09-25-ին.
  37. Peters, Andy (26 September 2018). «Mooney, Alemany to receive Conference Board leadership awards». American Banker. Վերցված է 17 March 2019-ին.
  38. «Notable Women of Banking & Finance - Ellen Alemany». Crain's New York Business (անգլերեն). 2019-03-11. Արխիվացված օրիգինալից 2021-01-16-ին.
  39. RTSWS (2019-04-30). «RTSWS Founder Delivers Impassioned Speech To Women's Bond Club, Larry Fink, Other Financial Executives». Rock The Street, Wall Street (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-04-23-ին.
  40. «The Center For Discovery». The Center For Discovery (ամերիկյան անգլերեն). 2019-05-07. Արխիվացված օրիգինալից 2001-11-03-ին.
  41. «Most Powerful Women in Banking: No. 2, CIT Group's Ellen Alemany». American Banker (անգլերեն). 2019-09-23. Արխիվացված օրիգինալից 2020-07-18-ին.
  42. «Notable Women on Wall Street 2021». Crain's New York Business (անգլերեն). 2021-02-18. Վերցված է 2021-08-08-ին.