Մասնակից:Sergey Chobanyan/Ավազարկղ Թ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey Chobanyan/Ավազարկղ Թ
Ընդհանուր տեղեկություններ
Օդանավ

1963 թվականի հոկտեմբերի 20 -ին՝ կիրակի, Գրեմ-Բելլ (Ֆրանց Իոսիֆի Երկիր) կղզում աղետի է ենթարկվել Իլ-14 ինքնաթիռը, ինչի արդյունքում զոհվել է 7 մարդ:

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-04197 Իլ-14 օդանավը (գործարանային համարը՝ 147001326, սերիականը՝ 13-26) թողարկվել էր 1957 թվականի մարտի 29-ին «Աշխատանքի Դրոշ» ՄՄԳ -ի կողմից և ի սկզբանե ուներ ԽՍՀՄ-Н624 համարը: Ընդունվել էր Բևեռային ավիացիայի կառավարություն: Հետագայում ինքնաթիռը վերագրանցվել է և ստացել 04197 համարը[1]: Աղետի պահին օդանավն ուներ 8051 ժամ թռիչքաժամանակ[2]:

Թռիչքի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 20 -ին ինքնաթիռը պետք է իրականացներ սառույցի հետախուզում Ֆրանց Իոսիֆի Երկրի մոտակայքում «Ինդիգիրկա» սառցահատի շահերից ելնելով: Նրան օդանավավարում էր 254 թռիչքային ջոկատի անձնակազմը[2]՝ բաղկացած հրամանատար Ն.Վ. Միրոնենկոյից, երկրորդ օդաչու Կ.Ե. Սաունինից, նավարկիչ Պ.Պ. Պոտապովից, օդանավի մեխանիկ Ի.Մ. Աբրամչենկոյից և բորտռադիստ Լ.Ս. Օվչիննիկովայից: Որպես դիտորդներ ինքնաթիռում գտնվում էին ԱԱԳՀԻ-ի երկու աշխատակիցներ՝ հիդրոլոգներ Ն.Պ. Իրեցկին և Դ.Ն. Մուրատովը[3]:

Ժամը 08:20-ին (այստեղ և հետագայում Մոսկվայի ժամանակով) Իլ-14 օդանավը դուրս է եկել Ալեքսանդրի Երկրի Նագուրսկայա օդանավակայանից: Թռիչքն անցնում էր բարդ եղանակային պայմաններում: Համաձայն եղանակի կանխատեսման՝ թռիչքի ողջ ուղեգծի երկայնքով 100-200-ից մինչև 2500-3000 մետր բարձրությամբ երկինքը ծածկված էր համատարած բազմաշերտ ամպամածությամբ: Կային տեղումներ (ձյուն, մանրամաղ անձրև), մարախուղ, ամպերի սառցակալման վտանգ: Տեսանելիությունը չէր գերազանցում 4 կմ-ը: Թռիչքի ընթացքում եղանակային պայմանները շարունակում էին վատանալ:

Ինքնաթիռի գտնվելու վայրի մասին վերջին զեկույցը ստացվել է 10: 55-ին: Ժամը 10:30-ի դրությամբ անձնակազմը հաղորդել է կոորդինատները 81°20′ հս․ լ. 60°00′ ավ. ե.HGЯO (Հոֆմանի կղզուց հյուսիս), ընթացքի ուղղությունը՝ 1100 և թռիչքի բարձրության տեսողական գնահատականը՝ 200 մետր: Միջադեպը հետաքննող հանձնաժողովի եզրակացությունների համաձայն՝ այդ ժամից մինչև ժամը 11:50-ը ինքնաթիռը հետևել է Գրեմ-Բելլ կղզուց հյուսիս, այնուհետև շրջանցել է նրան արևելքից և հարավից և հայտնվել է մոտավորապես 6 կմ լայնությամբ Մորգանի նողուցում:

Ժամը 11:50-ին ինքնաթիռը կապի մեջ մտավ Գրեմ-Բելլ կղզում գտնվող օդանավակայանի հետ, որտեղ նախատեսում էր իրականացնել վայրէջքը, և հարցրել ուղղորոշման անկյուն վերցնելու համար նշան, ինչից հետո նրա հետ կապն ընդհատվել է[2]:

Աղետի հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնաժողովի կարծիքով՝ ստանալով ուղղորոշման անկյունը, ինքնաթիռի անզնակազմն սխալ եզրահանգում է արել առ այն, որ բարձր ափերով Մորգանի նեղուցի նեղությունն անցել է և թեքվել է դեպի Գրեեմ-Բելի օդանավակայանը։ Կառուցվածքային թերությունների պատճառով ինքնաթիռի ունեցած ռադիոբարձրաչափը և ռադիոռադարը ցույց չեն տվել կղզու ափով իջնող սառցադաշտի զանգվածայնությունը: Սահմանափակ տեսանելիության պայմաններում, ըստ հանձնաժողովի գնահատականի, որը կազմել է 1-2 կմ, ինքնաթիռի անձնակազմը ժամը 12:00-ի սահմաններում բախում է թույլ տվել ծովի մակերեւույթից մոտ 150 մետր բարձրության վրա գտնվող սառցադաշտի հետ, որից հետո ինքնաթիռը թռել է ևս 750 մետր, կրկին բախվել է 200 մետր բարձրության վրա գտնվող սառցադաշտին, փլուզվել և այրվել[2]։

Պատահարի վայրի որոնումները բարդացված էր վատ եղանակի պատճառով[3]: Հոկտեմբերի 23-ին օդանավի բեկորները հայտնաբերելիս սառել էր հրդեհի հետևանքով առաջացած սառցադաշտը։ Հաջողվել է գտնել ինքնաթիռում գտնվող յոթ անձանցից միայն չորսի մարմինները[2]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնաժողովը աղետի պատճառ է համարել թռիչքների անցկացման հրահանգի (ԹԱՀ ГА-58) և սառցե ավիացիոն հետախուզության անցկացման ղեկավարության խախտումը: Ինքնաթիռի անձնակազմը խախտել է այդ փաստաթղթերի դրույթները, որոնք սահմանում են նվազագույն թույլատրելի օդերևութաբանական պայմանները, որոնց դեպքում թույլատրվում են թռիչքներ ձյան ծածկած կղզիների և արշիպելագների մոտակայքում։  Այլ աղբյուրներ ուշադրություն են հրավիրում բարդ օդերեւութաբանական պայմանների վրա, որոնք հանգեցրել են սարքավորումների կողմնորոշման կորստին և ռադիոլոկացիոն սարքավորումների թերություններին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի հունվարի 14-ին Արխանգելսկի մարզպոլկոմը որոշում կայացրեց Հրեեմ-Բելլ կղզու Ավազե հրվանդանը (ամենաարևմտյան հրվանդանը Գրեեմ-Բելլ կղզում) վերանվանել Յոթերի հրվանդան՝ ի հիշատակ զոհված հիդրոլոգների և անձնակազմի անդամների[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ильюшин Ил-14 Бортовой №: CCCP-04197». Russianplanes.net. Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին. Վերցված է 2013-04-18-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Катастрофа Ил-14 Управления полярной авиации на Земле Франца-Иосифа». airdisaster.ru. Արխիվացված է օրիգինալից 2013-04-22-ին. Վերցված է 2013-04-18-ին.
  3. 3,0 3,1 Бородачев В. Е., Шильников В. И Трагедия в районе острова Греэм-Белла // История ледовой авиационной разведки в Арктике и на замерзающих морях России (1914-1993 гг.) / под ред Ю. А. Горбунова. — СПб.: Гидрометеоиздат, 2002. — С. 168—169. — 444 с. — ISBN 5-286-01448-8
  4. М. В. Дорожкина, Л. М. Саватюгин Имена сотрудников ААНИИ на географических картах. Николай Петрович Ирецкий, Дмитрий Георгиевич Муратов // Проблемы Арктики и Антарктики. — ГНЦ РФ ААНИИ, 2009. — № 3 (83). — С. 152.