Jump to content

Մասնակից:Seda2606/Ավազարկղ60

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմերցիոն գրասենյակ

Կոմերցիոն անշարժ գույք (անգլ.՝ Commercial property, income property), անշարժ գույք` նախատեսված կա՛մ կապիտալի շահույթի, կա՛մ վարձակալության միջոցով շահույթ ստանալու համար[1]։

Կոմերցիոն սեփականության տեսակներից են գրասենյակային շենքերը, բժշկական կենտրոնները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները, մանրածախ խանութները, բազմաբնակարան բնակելի շենքերը, գյուղատնտեսական հողերը և ավտոտնակները:

ԱՄՆ-ի շատ նահանգներում որոշակի թվից ավելի միավորներ պարունակող բնակելի գույքը որակվում է որպես կոմերցիոն անշարժ գույք։

Քաղաքային տարածքներում կոմերցիոն տարածքում կարող են մի քանի գործել տարբեր ոլորտի ֆիրմաներ, օրինակ 1-ին հարկում մանրածախ առևտրի կենտրոն, իսկ 2-10 հարկերում՝ գրասենյակներ։

Տեղական իշխանությունները սովորաբար պահպանում են խիստ կանոնակարգեր ֆիրմաների գոտիավորման վերաբերյալ։

Կոմերցիոն անշարժ գույքերի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմերցիոն անշարժ գույքը սովորաբար բաժանվում է հինգ կատեգորիայի.

  1. Գրասենյակային շենքեր - այս կատեգորիան ներառում է փոքր գրասենյակային շենքեր, երկնաքերեր և այլն,
  2. Մանրածախ խանութներ/ռեստորաններ - այս կատեգորիան ներառում է ներկառուցված բազմավարձակալական մանրածախ առևտրի կենտրոններ, փոքր թաղամասերի առևտրի կենտրոնները և այլն[2],
  3. Բազմաբնակարանային - այս բաժինը ներառում է բազմաբնակարան համալիրներ կամ բարձրահարկ բազմաբնակարան շենքեր[3],
  4. Հողատարածքային - այս կատեգորիան ներառում է այն ներդրումային գույքերը, որոնց համար ընրտված են չմշակված, գյուղական հողերը,
  5. Արդյունաբերական - այս կատեգորիայում պահեստներն են, խոշոր հետազոտական օբյեկտները, սառնարանային պահեստները,
  6. Այլ - այս կատեգորիան բաղկացած է ցանկացած այլ ոչ բնակելի տարածքներ, ինչպիսիք են հյուրանոցները, բժշկական տարածքները և այլն:
Կոմերցիոն անշարժ գույքի կատեգորիաներ
Կատեգորիա Օրինակներ
Հյուրընկալություն հյուրանոցներ, մոթելներ, հասարակական տներ, բարեր, ռեստորաններ, սրճարաններ, ճաշարաններ, մարզադաշտեր, կինոստուդիաներ, կինոթատրոններ
Մանրածախ մանրածախ խանութներ, մթերային խանութներ, սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, ցուցասրահներ
Գրասենյակային գրասենյակներ
Առողջապահական բժշկական կենտրոններ, հիվանդանոցներ, ծերանոցներ, կլինիկաներ, դիսպանսերներ
Բազմաբնակարանային բազմաբնակարան բնակելի շենքեր
Ուսումնական դպրոցներ, քոլեջներ, համալսարաններ
Արդյունաբերական գործարաններ, պահեստներ, արտադրամասեր, ավտոտեխսպասարկման խանութներ
Գյուղատնտեսական ֆերմաներ, դաշտեր, պտղատու այգիներ, ագարակներ, գոմեր, ախոռներ, կաթնամթերքի ֆերմաներ, խոզաբուծական ֆերմաներ, թռչնաբուծարաններ, ձկնաբուծարաններ

Ներդրումների հիմնական տարրերն են դրամական միջոցների ներհոսքերը, արտահոսքերը և ռիսկը: Այս տարրերը վերլուծելու կարողությունը առանցքային է կոմերցիոն անշարժ գույքի ներդրողներին ծառայություններ մատուցելու համար:

Դրամական միջոցների ներհոսքերը և արտահոսքերն այն գումարներն են, որոնք ներդրվում գույքում կամ ստացվում են գույքից, ներառյալ սկզբնական գնման արժեքը և վաճառքից ստացված եկամուտը ներդրման ողջ կյանքի ընթացքում: Այս տեսակի ներդրումների օրինակ է անշարժ գույքի ֆոնդը:

Գրաֆիկ, որը ցույց է տալիս ԱՄՆ-ում կոմերցիոն անշարժ գույքի գների աճը:

Դրամական միջոցների մուտքերը ներառում են հետևյալ օրինակները.

  • Վարձակալություն,
  • Գործառնական ծախսերի վերականգնում,
  • Ավտոկայանատեղի և այլ տիպի վճարներ,
  • Հարկային արտոնություններ,
  • Արժեզրկում։


Դրամական միջոցների արտահոսքերը ներառում են.

  • Սկզբնական ներդրում (կանխավճար),
  • Բոլոր գործառնական ծախսերը և հարկեր,
  • Հիփոթեքի վճարում․

Միացյալ Նահանգներում կոմերցիոն անշարժ գույքի ընդհանուր արժեքը 2018 թվականին կազմել է մոտավորապես 6 տրիլիոն դոլար: Շուկայի հարաբերական հզորությունը չափվում է ԱՄՆ կոմերցիոն անշարժ գույքի ինդեքսով, որը հաշվարկվում է շաբաթական կտրվածքով[4]:

Ըստ Նյու Յորքի անշարժ գույքի հետազոտական ​​ընկերություն Real Capital Analytics-ի տվյալների՝ ԱՄՆ-ում ավելի քան 160 միլիարդ դոլար արժողությամբ կոմերցիոն անշարժ գույք գտնվել են սնանկության մեջ: Ակնկալվել է, որ Եվրոպայում 960 միլիարդ եվրոյի պարտքի մոտ կեսը, որը ապահովված է եվրոպական կոմերցիոն անշարժ գույքով, կպահանջեր վերաֆինանսավորում երեք տարիներին ընթացքում: Այնուամենայնիվ, 2012 թվականին Եվրոպայի տնտեսության մեջ ներդրումը կարող էր գնահատվել 285 միլիարդ եվրո՝ ըստ «Ոչ ցուցակագրված տրանսպորտային միջոցների անշարժ գույքի ներդրողների եվրոպական ասոցիացիա»-ի (անգլ.՝ The European Association for Investors in Non-Listed Real Estate Vehicles) [5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Maliene, V.; Deveikis, S.; Kirsten, L.; Malys, N. (2010). «Commercial Leisure Property Valuation: A Comparison of the Case Studies in UK and Lithuania». International Journal of Strategic Property Management. 14 (1): 35–48. doi:10.3846/ijspm.2010.04.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Investopedia Definition
  2. An, Xudong; Pivo, Gary (2018-01-03). «Green Buildings in Commercial Mortgage‐Backed Securities: The Effects of LEED and Energy Star Certification on Default Risk and Loan Terms». Real Estate Economics. 48 (1): 7–42. doi:10.1111/1540-6229.12228. ISSN 1080-8620. S2CID 158506082.
  3. Plazzi, Alberto (26 August 2010). «Expected Returns and Expected Growth in Rents of Commercial Real Estate». The Review of Financial Studies. 23 (9): 3469–3519. doi:10.1093/rfs/hhq069.
  4. AMADEO, KIMBERLY (July 31, 2018). «Commercial Real Estate and the Economy».
  5. Gareth, Lewis (2012). «Real estate in the real economy» (PDF). EPRA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-05-17-ին.