Մասնակից:Samo04/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Samo04/Ավազարկղ
 

Սեիդ Էբրահիմ Ռայսոլ-Սադատի (պարս.՝ سید ابراهیم رئیس‌الساداتی; ), հայտնի է որպես Էբրահիմ Ռայիսի (պարս.՝ ابراهیم رئیسی), իրանցի պահպանողական և պրինցիպիալիստ քաղաքական գործիչ, իրավաբան և Իրանի նախագահ, ով ընտրվել է 2021 թվականի նախագահական ընտրություններում[1] ։

Ռայիսին զբաղեցրել է տարբեր պաշտոններ Իրանի արդարադատական համակարգում, այդ թվում Գլխավոր դատավորի տեղակալ (2004–2014), Իրանի գլխավոր դատախազ (2014–2016) և Գլխավոր դատավոր (2019–2021)։ Նա նաև եղել է Թեհրանի գլխաբոր դատախազ և դատախազի տեղակալ 1980-ական և 1990-ական թվականներին, որի ընթացքում նա ականատես է եղել հազարավոր քաղաքական դատապարտյալների մահապատիժներին։

Ռայիսին մասնակցել է 2017 թվականի նախագահական ընտրություններին[2], որպես թեկնածու պահպանողական Իսլամական հեղափոխական զորքերի ժողովրդական ճակատի կողմից[3]՝ պարտվելով Հասան Ռոհանիին, 57%-ը 38.3%-ի դիմաց։

  1. Maziar Motamedi (19 June 2021). «Hardliner Ebrahim Raisi declared Iran's new president». Aljazeera English. Վերցված է 19 June 2021-ին.
  2. «Hardline cleric Raisi to take on Rouhani in Iran's presidential election». Reuters. 9 April 2017. Արխիվացված օրիգինալից 12 November 2017-ին. Վերցված է 17 April 2017-ին.
  3. «Iran News Round Up», Critical Threats Project, 7 April 2017, Արխիվացված օրիգինալից 21 August 2018-ին, Վերցված է 24 April 2017-ին