Մասնակից:Safi-iren/Կինը Հին Եգիպտոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինը Հին Եգիպտոսում բարձր դիրք էր գրավում ի տարբերություն այն ժամանակի մյուս բոլոր զարգացած քաղաքակրթությունների, այդ թվում նաև հին Հունաստանի և Հռոմեական կայսրության: Միևնույն ժամանակ կանանց և տղամարդկանց վրա դրվում էին գենդերային պարտականություններ հասարակության մեջ:

Իրավական հիմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտացի կանայք ունեին տղամարդկանց հավասար իրավաբանական իրավունք ժառանգության, կտակի համար, ոչ պատերազմական շրջանում հանգիստ տեղաշարժվում էին երկրում, կարողանում էին պայմանագրեր կապել և ներկա գտնվել, որպես վկա, դիմել դատարան և երեխաներին գրանցել իրենց անունով: Պտղոմեոսների շրջանում Եգիպտոսում ապրող հույն կանայք, որոնք կախվածություն ունեին տղամարդկանցից՝ кириоса (др.-греч. κύριος) հովանավորից, նախանձում էին եգիպտացի կանանց ազատությանը և անկախությանը:

Երբեմն, բայց կանայք հասնում էին բարձր դիրքի վարչական կառավարման, իշխանական կառույցներում, գրիչներ էին դառնում: Նման բացառիկությունը կախված է հասարակության կողմից կնոջ վրա դրվող հիմնական պարտավորվածության՝ մայրության և տնային գործերն անելու հետ:

Կինը հին Եգիպտոսում կարևոր դեր էր խաղում ժառանգության համակարգում, քանի որ հողային սեփականությունն անցնում էր մայրական գծով: Դա տեղի էր ունենում նրա համար, որ մայրության փաստն ավելի ակնհայտ է, քան՝ հայրության: Ամուսինը կարող էր օգտավել հողից, քանի դեռ կենդանի էր նրա կինը, իսկ վերջինիս մահից հետո ամեն ինչ ժառանգում էր աղջիկը: Այդ իսկ պատճառով գահի ցանկացած կին ժառանգի հետ ամուսնությունը փարավոնին իրավունք էր տալիս ղեկավարել երկիրը: Այդ դեպքում կնոջ տարիքը հաճախ նշանակություն չուներ, լինում էր, որ կին էր դառնում նույնիսկ տարեց կինը և նորածին երեխան: Հաճախ՝ հակառակորդներին հեռացնելու համար փարավոնը կնության էր առնում գահաժառանգներին: Օրինակ, Ռամզես 2-րդը ամուսնացել է Իսիտնոֆրետ թագուհուն և արդյունքում գահից չզրկվելու համար ամուսնացել է իր դստեր՝ Բենտ-Անատին:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր ազատ քաղաքացի ամուսնանալու իրավունք ուներ: Եգիպտոսում կինը ամուսնությունից հետո պահում էր իր անունն ավելացնելով՝ այս ինչի «կինը» և ստանում էր «Տան տիրուհի» կոչումը, անձամբ ազատ մնալով: Շատ աղջիկներ երազում էին շուտ ամուսնանալ, քանի որ այն ժամանակ նրանք ազատվում էին ծնողների խնամակալությունից և կարող էին իրենց մեծ ազատություն թույլ տալ:

Պարտադիր չէր որպեսզի երիտասարդ կինը տեղափոխվի ամուսնու տուն, հազվադեպ չէր, երբ ամուսնը տեղափոխվում էր կնոջ պապական տունը: Դա տեղի էր ունենում կամ հարմարավետության և շահի նպատակով, կամ հարսնացուի ընտանիքում արու զավակներ և եղբայրներ չունենալու պատճառով:

Ամուսնությունը չէր պսակվում քահանայի կողմից, եգիպտացիները հարսանիքներ չէին կազմակերպում, բավարարվում էին նվերների փոխանակմամբ: Հազվադեպ չէ, հատկապես ուշ շրջաններում, ամուսնական պայամանգրեր էին կապվում: Ամուսինն ասում էր «Ես քեզ կնության եմ առնում», իսկ կին պատասխանում էր «Դու ինձ կնության ես առնում»: Հարսի բարեկամները նվեր էին տալիս փեսային և նրա կողմից «անմեղության փրկագին» էին ստանում հարսնացուի համար, ինչը խոսում է կուսության պահպանման կարևորության մասին ամուսնությունից առաջ (թեպետ դա սկզբունքայնորեն կարևոր չէր համարվում): Կրկնակի ամուսնության ժամանակ կինը ստանում էր «հարսի նվեր»: Հաճախ այդ նվերները միայն ձևական բնույթ էին կրում, քանի որ ընտանիքները միավորվում էին և ընդհանուր хозяйство ունեին, սակայն ամուսնալուծության ժամանակ դատարանի որոշմամբ այդ ընծաները կարող էին վերադարձնել: Հին Եգիպտոսում խիստ արգելքներ գոյություն չունեին ամուրիների և միայնակ կամ արի կանանց համար, նրանք կարող էին ընտանիք չկազմել, եթե չէին ցանկանում: Սակայն այնուամենայնիվ ցանկալի էր համարվում միայնակ չմնալ, շարունակել ցեղը և ծերության համար հիմքեր նախապատրաստել: Ընտանիք կազմելը պարզապես տնտեսապես ձեռնտու էր, ինչպես նաև օգնում էր ցանկալի սոցիալական դիրք ստանալու համար:

Դավաճանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեսքար պապիրուսի մեջ խոսվում է կնոջ մասին, որին ամուսնուն դավաճանելու համար կենդանի այրել են: Գաստեն Մասպերոյի «Contes populaires» (Հայտնի հեքիաթներ) ժողովածուի մեջ պատվում է Բիտու ֆերմերի մասին հնագույն լեգենդը, որին գայթակղել է նրա եղբոր Անոպուի կինը: Չար կինը խաբեության միջոցով ստիպում է ամուսնուն հաշվեհարդար տեսնել Բիտուի հետ: Եվ միայն իր եղբոր սպանությունից հետո Անոպուն բացահայտում է դավաճան կնոջ խաբեությունը և վերջինիս դարձնում է շների կեր:

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղի կանայք աղոթքներով դիմում էին գորտ աստվածուհի Հեքեթին, ամուլետներ էին տանում լոտոսի վրա նստած գորտի պատկերով: Հղի կնոջը անուշաբույրեր էին քսում, փորին դնում էին կնոջ արձանիկ, նստեցնում էին գորգին, որի չորս կողմերում դնում էին չորս աղյուսներ, որոնք մարմնավորում էին Նուտ, Նեֆնուտ, Իսիդա և Նեֆտիդա աստվածուհիներին: Ծննդաբերությունից հետո կնոջ արգանդը գտնվում էր Տանենետ աստվածուհու պաշտպանության ներքո: Ապագա երեխայի սեռը որոշելու համար գոյություն ուներ փորձ, որը ավելի ուշ տարածվել է Հունաստանում, բյուզանդիայում և Եվրոպայում: ячменём և ցորենով պարկերը տեղադրվում էին հղի կնոջ մեզի մեջ, ծաղկած ячмень տղա էր նշանակում, իսկ ցորենը՝ աղջիկ:

Բժշկական պապիրուսները հակաբեղմնավորիչների բաղադրատոսմեր են պարունակում: Դրանց բաղադրիչներն այսօր որոշել դժվար է, սակայն որոշները հասկանալի են. сельдерея և գարեջրից խմիչքներ, ակացիայի ֆերմենտավորված смола, կոկորդիլոսի կղկղանք: