Մասնակից:Safi-iren/Ավազարկղ6
Safi-iren/Ավազարկղ6 | |
---|---|
Կարոլ Բուկեն 2013 թվականին | |
Ծնվել է | 18.8.1957 |
Ծննդավայր | ք. Նեյի-սյուր-Սեն, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | ֆրանսուհի |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ժան-Պիեր Ռասսամ, Ֆրանսիս Ջակոբետտի |
Համատեղ ապրող(ներ) | Ժերար Դեպարդիե |
Երեխա(ներ) | Դիմիտրին, Լուի |
Կարոլ Բուկե (ֆր.՝ Carole Bouquet, ծնվել է 1957 թվականի օգոստոսի 18-ին Ֆրանսիայի Նեյի-սյուր-Սեն քաղաքում) ֆրանսիացի դերասանուհի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարոլը 4 տարեկան էր, երբ նրա մայրը լքեց ըտանիքը:
Կինոյում նա առաջին անգամ նկարահանվեց 19 տարեկանում՝ Լուիս Բունյուելի «Ցանկության այդ աղոտ օբյեկտը» ֆիլմում (1977թ.): Նա նաև նկարահանվել է բոնդիանայի «Միայն քո աչքերի համար» ֆիլմում: 1990 թվականին նրան «Սեզար» շնորհվեց՝ Բերտրան Բլիեի «Չափազանց գեղեցիկ քեզ համար» ֆիլմում կանացի լավագույն դերի համար:
1980-ական և 1990-ական թվականներին Բուկեն եղել է Chanel ընկերության առաջատար մոդելը՝ գլխավոր դեմքը:
2014 թվականին եղել է Կաննի 67-րդ փառատոնի ժյուրիի անդամ:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարոլն ամուսնացած էր պրոդյուսեր Ժան-Պիեր Ռասսամի հետ, ումից 1982 թվականին նա ունեցավ որդուն՝ Դիմիտրիին: 1987 թվականին լուսանկարիչ Ֆրանսիս Ջակոբետտիից նա ունեցավ 2-րդ որդուն՝ Լուիին: 2003-2005 թվականներին նա նշանված էր Ժերար Դեպարդիեի հետ, սակայն 2005 թվականի օգոստոսին նրանք բաժանվեցին: