Jump to content

Մասնակից:Safi-iren/Ավազարկղ20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագորիզմի խորհրդանիշը, «А3»: Agora! Anarchy! Action!

Ագորիզմ - քաղաքական փիլիսոփայություն, որի հեղինակն է Սեմուլել Էդվարդ Կոնկին 3-րդը (անգլ.՝ Samuel Edward Konkin III)[1]: Հետագայում այն նաև մշակվել է Ջ. Նեյլ Շուլմանի կողմից: Ագորիզմի վերջնանպատակն ազատ շուկայական հարաբերությունների հասնելն է, որտեղ մարդկանց միջև բոլոր հարաբերությունները կառուցվում են փոխհամաձայնության հիման վրա: Գաղափարապես այդ փիլիսոփայությունը իրենից ներկայացնում է շուկայական անարխիզմի հեղափոխական տեսակ: Շուլմանը ամբողջացրեց Կոնկինի «հակատնտեսությունը» և ազատատենչ փիլիսոփայությունը, որը քարոզում է «Սև Շուկայի» (black market) հարաբերությունները՝ պետությանը հարկերի վճարման բոյկոտումը: Ագորիստները պնդում են, որ այդ հարաբերությունները կկարողանան ոչ միայն օգնել մասնավոր սեփականության պաշտպանությանն ուղղված ինքնապաշտպանության զարգացմանը և պետությունից ազատ լինելուն, այլև կբերեն նրան, որ մասնավոր նախաձեռնությունը կկարողանա բավարար ուժ լինել պետության ոչնչացման համար:

Տերմինի ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը ծագում է հուն․՝ ἀγορά - «ագորա» բառից, որը նշանակում է հրապարակ և շուկա՝ հին հունական քաղաք-պետություններում:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք ովքեր հանդես են գալիս, որպես «ագորիստներ» դեմ են ընտրություններին մասնակցելուն և քաղաքական բարեփոխումներին: Դրա փոխարեն ագորիստները ընդգծում են այլընտրանքային, այլ ոչ քաղաքական ռազմավարության կարևորությունը ազատ հասարակություն ստեղծելու համար: Ագորիստները պնդում են, որ մենք ավելի հեշտ ու արագ կարող ենք հասնել ազատ հասարակության նման այլընտրանքային մեթոդներ կիրառելով:

Այլընտրանքային ռազմավարություններն իրենցից ներկայացնում են քարոզչության, կրթության, ուղիղ ներազդեցության խառնուրդ, հատկապես անդրադառնալով ձեռնարկատիրական գործունեության և տնտեսական պայքարին:

«Կրթության» տակ ագորիստները ենթադրում են ուրիշների կողմից գիտելիքների ստացում տնտեսագիտության «ավստրիական դպրոցում», քաղաքական ազատատենչ թեորիաների և բարոյական համակարգերի մասին: Դրանից բացի նրանք օգտագործում են «ուղիղ ներազդում» տերմինը, որպեսզի ընդգծեն մարդկանց անմիջական մասնակցության կարևորությունը, օրինակ շուկայական գործունեության մեջ և նշեն Լիբերտարիանական կուսակցության քաղաքականության ռազմավարության տարբերությունը, որը նախատեսում է խորհրդարանական ընտրություններ: Ագորիստները նախ և առաջ կենտրոնացած են տնտեսական պայքարի վրա, որը ենթադրում է ձեռնարկությունների ստեղծում և զարգացում, որոնք կմերժեն դրսից պարտադրված կանոնները, հրաժարվեն պետական լիցենզավորումից և հարկեր վճարելուց: Բացի դրանից ագորիստների մեթոդները ներառում են միկրո-ժողովուրդների և ազատ կղզիների ստեղծում, գաղտնագրային մեթոդների կիրառում, որպեսզի շրջանցնեն պետության միջամտռությունն անհատի կյանք, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացում, որոնք կօգնեն նվազեցնել կառավարության իշխանությունը: Ագորիստները, իրենց այլընտրանքային ռազմավարությունը անվանում են հեղափոխական: Պառլամենտարիզմն ագորիստների կողմից դիտարկվում է, որպես ռեֆորմիստական և նրանց համար անընդունելի ռազմավարություն:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]