Մասնակից:Robert levonyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Bluetooth-ը փոքր տարածությունների վրա ինֆորմացիայի փոխանակման համար նախատեսված անլար տեխնոլոգիա է (օգտագործում է փոքր ալիքի երկարությամբ Ուլտրա բարձր հաճախականային ռադիո ալիքներ 2.4 – 2.485 ԳՀց հաճախականությամբ), որը հիմնականում կիրառվում է մոբայլ (կամ շարժական) սարքերում և նախատեսված է անձնական ցանցեր (PAN – Personal Area Network) ստեղծելու համար: Bluetooth տեխնոլոգիան ստեղծվել է Էրիկսոն ընկերության կողմից 1994թ-ին որպես RS-232 տվյալների մալուխների ալտերնատիվ: Bluetooth-ը ղեկավարվում է Bluetooth Special Interest Group (SIG) - ի կողմից, որտեղ աշխատում են առավել քան 20 000 մարդ:

Անուն և լոգո[խմբագրել | խմբագրել կոդը]

Bluetooth անվանումը սկանդինավական Blåtand / Blåtann (բլատանդ կամ բլատան) բառի անգլաֆիկացված տարբերակն է, որն իր հերթին 10-րդ դարի Հարալդ Բլյութութ թագավորի անվանումից է ստացվել: Վերջինս կարողացել էր միավորել դանիական ապստամբ ցեղերին մեկ թագավորության մեջ և, ըստ ավանդության, նաև քրիստոնեության տարածողն էր: Գաղափարն առաջացավ 1997թ-ին, քանի որ նորաստեղծ համակարգը պետք է միավորեր մոբայլ սարքերը համակարգչի հետ և ստեղծեր միասնական համակարգ: Լոգոն իր հերթին կազմված է իսլանդական 2 ռուների միավորումից՝ Հագալ՝ ᚼ, և Բյարկան՝ ᛒ: Դրանք Հարալդ թագավորի անվան սկզբնատառերն են եղել:

Աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր (master) Bluetooth սարքը կարող է կապնվել ամենաշատը 7 սարքերի հետ, չնայած ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում հասնել այս թվին: Սարքերը համաձայնության դեպքում կարող են դերերով փոխվել, գլխավորը (master) կարող է դառնալ երկրորդական (slave), կամ հակառակը: Օրինակ՝ ականջակալների համակարգը, որը միացվում է որպես երկրորդական սարք, պետք է դառնա գլխավոր՝ զանգեր կատարելու համար: Կապի առկայության դեպքում, ինֆորմացիան սարքերի միջև կարող է տեղափոխվել ժամանակի ցանկացած պահին: Գլխավոր սարքն ընտրում է, թե որ սարքին է պետք ուղարկել ինֆորմացիան և կատարում է համապատասխան գործողություն: Սովորաբար, սարքերի ընտրությունը կատարվում է շատ արագ՝ ակնթարթորեն:

Կիրառությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Bluetooth-ը ստանդարտ անլար հաղորդակցման տեխնոլոգիա է, որը նախատեսված է էժան, փոքր տարածությունների վրա աշխատող հաղորդիչ-ընդունիչ (tranceiver) ունեցող սարքերի համար: Էֆեկտիվ տարածությունը փոփոխական է և կախված է ցրման հատկանիշներից, պատյանի նյութից, արտադրության եղանակից, անտենայի կոնֆիգուրացիայից և մարտկոցի վիճակից: Քանի որ, Bluetooth սարքավորումների մեծամասնությունը գտնվում են ինչ-որ սարքերի ներսում, ապա տվյալ սարքի պատերի թողունակությունը շատ կարևոր է: Գոյություն ունեն Bluetooth-ի 3 հիմնական դասեր, որոնցից ամենատարածվածը 2-րդն է, քանի որ դա ամենակոմպրոմիսայինն է տարածության և սպառվող հզորության տեսանկյունից: Դասերը, դրանց սպառած հզորությունները և տարածման հեռավորությունները բերված են աղյուսակում: Bluetooth-ը հիմնականում կիրառվում է հետևյալ տիպի սարքերում՝ • անլար ականջակալներ • սմարթֆոններ և թաբլեթներ • խելացի ժամացույցներ • անլար ստեղնաշարներ և մկնիկներ • խաղային համակարգերի կարգավորիչներ • տպիչներ և այլն


Bluetooth vs. Wi-Fi[խմբագրել | խմբագրել կոդը]

Bluetooth-ը և Wi-Fi-ը ունեն տարբեր ընդհանուր հատկանիշներ՝ ցանցերի ստեղծում, տպում, ֆայլերի տեղափոխում: Wi-Fi-ը նախատեսված է բարձր արագությամբ ցանցերի փոխարինման համար: Կապի այս տեսակը հաճախ կոչվում է անլար լոկալ ցանց (Wireless Local Area Network - WLAN): Bluetooth-ը նախատեսված է փոքր չափերով սարքերի և դրանց հավելումների համար: Կապի այս տեսակը հաճախ անվանվում է անլար անձնական ցանց (Wireless Personal Area Network - WPAN):

Bluetooth-ի տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն Bluetooth-ի 4 հիմնական տարբերակներ, իրենց ենթատարբերակներով:

1.0     և 1.0B Այս տարբերակներըշատ պրոբլեմներ ունեին, քանի որ հանդիսանում էին ամենաառաջին տարբերակները
1.1	Այս տարբերակում նախորդում առկա շատ սխալներ ուղղվեցին, ավելացվեց հնարավորություն միանալու չգաղտնագրված ցանցերին
1.2	Այստեղ ավելացավ առավել արագ միացման հնարավորություն: Տեղափոխման արագությունները մեծացան
2.0	Այս տարբերակը ստեղծվեց 2004թ-ին և ամենամեծ տարբերությունը տվյալների ընդլայնված հաճախությունն էր (Enhanced Data Rate - EDR), որը հնարավորություն տցեվ ավելի մեծ արագությամբ տվյլաները փոխանակել: EDR-ի կրառումը  հնարավորություն տվեց զգալիորեն կրճատել հզորության ծախսերը
2.1	Այս տարբերակն ընդունվեց 2007 թ-ին և դրա գլխավոր առանձնահատկությունը առավել ապահով միացման համակարգն էր (Secure Simple Pairing - SSP)
3.0	Այս տարբերակն ընդունվեց 2009 թ-ին և ստացավ HS (High Speed) հավելումը, քանի որ ինֆորմացիայի տեղափոխման արագությունը հնարավոր եղավ բարձրացնել և հասցնել 24 ՄԲ/վ-ի: Դրան հնարավոր եղավ հասնել նոր AMP (Aternative MAC / PHY) հավելման շնորհիվ, որը հանդիսանում էր 802.11 ստանդարտի հավելում: Սակայն արագության ավելացումն ինքնանպատակ չէր և այդ հնարավորությունից օգտվել կարող էին միայն այն սարքերը, որոնք կունենային Bluetooth 3.0 + HS պիտակը: Aternative MAC / PHY-ը հնարավորություն էր ընձեռում ինֆորմացիայի տեղափոխման համար կիրառել տարբեր MAC (Media Access Control) ևPHY(Physical level of OSI abbrv.) կանոնակարգեր (պրոտոկոլներ)
4.0	Այս տարբերակն ընդունվել է 2010թ-ի հունիսին և կոչվում է նաև Bluetooth Smart: Այն ներառում է Classic Bluetooth, Bluetooth High Speed և Bluetooth low energy պրոտոկոլները: Bluetooth low energy-ն առավել հայտնի էր նախկինում որպես Wibree Bluetooth 4.0 տարբերակի ենթահամակարգ է, որն ունի հղումների հավաքման ամբողջությամբ նոր համակարգ: Սա հնարավորություն է ընձեռում արագագործության պահպանում սպառվող հզորության նվազեցման հետ մեկտեղ
4.1	Ընդունվել է 2013 թ-ի դեկտեմբերին, որպես 4.0-ի հավելում: Չնայած դրան ունի մի շարք հավելումներ: Դրանցից են՝
   •	Ցածր հզորություններում աշխատանքային համակարգ
   •	Կրկնակի աշխատանքային համակարգ (Dual mode)
   •	802.11n ստանդարտ
   •	Աուդիո ճարտարագիտության բարելավված տարբերակ
   •	Տվյալների արագ արձագանքման համակարգ
4.2	Այսօրվա դրությամբ ամենանոր տարբերակն է, որն ընդունվել է 2014թ-ի դեկտեմբերի 2-ին: Սա հիմնականում սարքավորումային թարմացում է և նախատեսված է այսպես կոչված առարկաների ինտերնետի համար (Internet of Things - IOT)