Մասնակից:Rebelwayam/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rebelwayam/Ավազարկղ

Բոչիա (իտալ.՝ Bocce), սպորտային խաղ է, պատկանում է գնդակով խաղերի դասին, նման է բոուլինգին և պետանկին, որոնք տարածված էին Հռոմեկան կայսրությունում: Ներկայիս խաղի ձևաչափը առաջացել է Իտալիայում (գործածվող «boccia» բառը թարգմանաբար նշանակում է գնդակներ), խաղը տարածված է Եվրոպայում և այլ աշխարհամասերում: Բոչիան զարգացնում են ավելի քան 50 երկրներում: Այն հասանելի է ուղեղային կաթված ունեցող մարզիկների համար, ովքեր հանդես են գալիս սայլակներով: Այս խաղը երկար տարիներ համարվում էր ազատ ժամանց, իսկ 1984 թվականին Նյու Յորքում կայացած պարալիմպիկ խաղերին այն առաջին անգամ ներկայացվեց և համարվում է պարալիմպիկ մարզաձև[1]:

Խաղի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոչիա կարող են խաղալ անհատական, զույգերով և թիմերով, որոնք բաղկացած են երեք անձից: Այս մարզաձևում, իգական և արական սեռի մարզիկները խաղում են միասին: Խաղի նպատակն է-նետել գունավոր կաշվե գնդակները, կարմիր կամ կապույտ (թե որ խումբը որ գույնի գնդակներով է խաղում, որոշվում է վիճակահանությամբ), որքան հնարավոր է մոտ սպիտակ գնդակին: Սկզբում նետում են սպիտակ գնդակը, այնուհետև նետում են մյուս երկու գույնի գնդակները (առաջինը այն խաղացողը, ով նետել է սպիտակ գնդակը, հաջորդը հակառակորդը), որից հետո խաղում են այն մասնակիցները ում գնդակը ավելի հեռու է գտնվում սպիտակ գնդակից կամ թիրախից, փորձում են հեռացնել հակառակորդի գնդակը դաշտից կամ նետել գնդակները նշանակետին հնարավորինս մոտ: Այնքան ժամանակ մինչև կավարտվեն այդ թիմի ունեցած գնդակները կամ ավելի մոտ կլինեն նպատակակետին, այնուհետև խաղը կշարունակեն մյուս գույնի գնդակներ ունեցողները: Գնդակները կարող են նետվել ձեռքերով, ոտքերով, և կախված մարզիկի հաշմանդամությունից կարող են օգտագործվել նաև հատուկ սարքեր: Ամեն փուլի վերջում կամ խաղի ավարտին մրցավարը չափում է գնդակների հեռավորությունը սպիտակ գնդակից, և համապատասխան բաշխում է միավորներ բոլոր այն գնդակների համար որոնք գտնվում են մոտ սպիտակ գնդակին, քան հակառակորդի գնդակը, յուրաքանչյուր գնդակի համար մեկ միավոր: Հաղթող համարվում է այն մասնակիցը կամ թիմը ով հավաքել է առավելագույն միավոր խաղի ընթացքում: Եթե երկու թիմերը ունեն հավասար միավորներ բոլոր փուլերի ավարտին, հաղթողին որոշելու համար անցկացնում է ևս մեկ եզրափակիչ փուլ: Անհատական խաղերը անցկացվում են չորս փուլով եւ յուրաքանչյուր խաղացող ունենում է վեց գնդակ նետելու հնարավորություն, իսկ զույգերով մրցաշարի ժամանակ չորս փուլ, վեց գնդակ յուրաքանչյուր մարզիկ երեք գնդակ նետելու հնարավորություն: Թիմային խաղերը անցկացվում են վեց փուլով և յուրաքանչյուր թիմ խաղում է վեց գնդակներով, յուրաքանչյուր մարզիկ ունի երկու գնդակ նետելու հնարավորությամբ: Թիմային և զույգերով խաղերի ժամանակ թույլատրվում է պահեստային խաղացող: Պահեստային մարզիկը խաղի ընթացքում կարող է միայն մեկ անգամ փոխարինել:[2] Բոչիա խաղում են 12,5 × 6 քառակուսի մետր մակերեսով դաշտում, որի շուրջ պետք է լինի 2 մետր ազատ տարածք: Հատակը պետք է լինի հարթ և ողորկ: Նետելու գոտիները բաժանված են վեց ուղղանկյունների, որտեղ մարզիկները պետք է մնան խաղի ամբողջ ընթացքում: Մասնակիցների առջևում V-աձև գիծն է, և նետված գնդակը պետք է հատի այդ գիծը և մտնի դաշտի մեջ, որպեսզի լինի խաղի մեջ վիճակ: Դաշտի վերջում կա գնդակների արկղ, այն գնդակների համար որոնք նետվել են ժամանակի ավարտից հետո, դաշտից դուրս կամ եթե մարզիկը խախտել է կանոնները խաղի ժամանակ: Գնդակները պատրաստված են կաշվից, 275 գրամ զանգվածով և 270 մմ տրամագծով:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար, մարզիկները պետք է հստակ ունենան իրենց դասակարգերը: Իրականացվում են բժշկական ստուգումներ, և հանձնաժողովը մարզիկներին դասակարգում է ըստ ֆունկցիոնալ հնարավորությունների: Հիմնական չորս կարգերը` BC1- Այս դասի խաղացողները կարող են գնդակը նետել, հարվածել, սակայն ունեն սահմանափակ ֆունկցիոնալ հնարավորություններ, որը կարող է ազդել նրանց խաղի և շարժունակության վրա: Նրանք ունենում են օգնականներ, որոնք օգնում են նրանց տեղաշարժվել, տրամադրում են գնդակը և աջակցում ամբողջ ընթացքում: BC2 - հանդիսանում են այն մարզիկները, որոնք ունեն նմանություն BC1 դասի մարզիկների հետ, բայց ավելի շարժուն են: Նրանք կարող են լինել ավելի կայուն և քայլել կարճ հատվածներ, բայց այնուամենայնիվ առօրյա կյանքում օգտագործում են անվասայլակներ: Այս խաղացողները օգնականների կարիք չունեն: BC3 - այն մարզիկներն են, որոնք ունեն խնդիր նետելու, հարվածելու հետ: Այս դասի մարզիկները ունեն օգնականի կարիք, բացի այդ էլ նրանք օգտագործում են հատուկ սարքեր: Օգնականը բոչիայի գնդակները տեղադրում է սարքի մեջ, որով պետք է հարվածի մարզիկը: BC4 - այն մարդիկ ովքեր չունեն ուղեղային կաթված, բայց ունեն խիստ շեղումներ, որոնք ազդում են նրանց շարժունակության, կոորդինացիայի, ֆունկցիոնալության վրա: Որոշ երկրներում մարդիկ, ովքեր ֆունկցիոնալ ֆիզիկական շեղումներ, սակայն չեն համապատասխանում չորս թվարժվաշ կարգերին, կարող են խաղալ BC5 և BC6 կարգերով, բայց չեն կարող խաղալ միջազգային մրցաշարերին: Նաև կան երկրներ, որտեղ դասակարգվում են նաև BC7 կարգով` տեսողության խնդիր, և BC8 կարգ, ցանկացած մտավոր խնդիր[3]:

Մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոչիան կարող են խաղալ ինչպես մրցութային, այնպես էլ ընկերական մրցաշարերի ժամանակ: Մրցաշարերը անցկացվում են տեղական, մարզային, ազգային և միջազգային հարթություններում: Աշխարհի վարկանիշային աղյուսակում կա 350 դասակարգված մարզիկ:[4]

Բոչիան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոչիայի բաց առաջնությունը Արցախում
Բոչիայի Բաց առաջնություն Արցախ

Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան 2010 թվականի սեպտեմբերի 11-12 ը Ապարանի ամառային առողջարանային մասնաճյուղում անցկացրեց ՀՀ բոչիայի անդրանիկ առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են հանրապետության 7 քաղաքների եւ Արցախի թվով 20 մարզիկներ: Մրցաշարին նախապատրաստվելու համար մասնակիցներն ուսումնամարզական հավաքների են մասնակցել: Մրցաշարերը ամենամյա են:[5] 2017 թվականի հոկտեմբերի 21-22-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվեց Բոչիայի բաց առաջնություն։ Առաջնությանը մասնակցեցին հինգ թիմեր Հայաստանից և Արցախից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Boccia | IPC". Paralympic.org. Retrieved 2013-05-25.
  2. "Boccia New Zealand — Boccia New Zealand". Boccia.org.nz. Archived from the original on 2004-12-11. Retrieved 2013-05-25.
  3. Boccia International Sports Federation
  4. [2] Archived July 21, 2011, at the Wayback Machine.
  5. Բոչիան Հայաստանում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]