Մասնակից:Pushkinson/9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pushkinson/9

Դերիլ Ջոնս (անգլ. Darryl Jones, ), նաև հայտնի է որպես The Munch, ամերիկյան բաս կիթառահար[1][2]։ Ջոնսը կարիերան սկսել է որպես սեսսիոն երաժիշտ, որտեղ ձեռք է բերել փորձ և վաստակել է վստահությունը՝ նվագելով ամենահարգված ջազ, բլյուզ և ռոք կատարողների հետ։ 1993 թվականին The Rolling Stones-ից հիմնական բասիստ Բիլ Ուայմենի հեռանալուց հետո Ջոնսը ընդունվել է որպես սայդմեն և մասնակցել է նրանց յուրաքանչյուր ալբոմի կամ ելույթի ձայնագրությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 11-ին Չիկագոյում։ Մանկության տարիներին, նրա հայրը, անձամբ թմբկահար լինելով, լավ է վերաբերվել որդու երաժշտությամբ տարված լինելունց և սովորեցրել է նրան կիթառ նվագել։ Դերիլի հարևանը, ով բասիստ էր, համոզել է նրան կիթառից բաս անցնել։

Ջոնսը ընդունվել է Հարավ Իլինոյսի Կարբոնդեյլի համալսարան, սակայն բաս կիթառի նվագումը չի նետել։ Մի երաժիշտ՝ Վինս Ուիլբերն կրտսերը, որի հետ Ջոնսը առաջին անգամ խաղացել է իր ստուդիական նստաշրջանում, ինչպես պարզվել է, բաժին է ընկել հռչակավոր ջազմեն Մայլս Դևիսի եղբորորդին: Նա Ջոնսին ասել է, որ Դևիսը պարզապես նոր բասիստ է փնտրում և խորհուրդ է տվել նրան դիմել: Այն բանից հետո, երբ Ջոնսը զանգահարել է Դևիսին, նա երիտասարդ բասիստին հրավիրել է շրջագայության և հանդես եկել որպես դաստիարակ[3]։ 1983 թվականին Ջոնսը պաշտոնապես մտել է նրա խմբի կազմը։ Նա մասնակցել է Դևիսի երկու ալբոմների՝ Decoy (1984) և You’re Under Arrest (1985) ձայնագրություններին։

Դևիսի հետ աշխատանքը Ջոնսին համբավ է բերել ջազի սիրահարների շրջանում և նա հնարավորություն է ստացել աշխատել այլ հայտնի ջազային երաժիշտների հետ, ներառյալ Herbie Hancock ' s Headhunters-ը, Մայք Ստերնը, Ջոն Սքոֆիլդը և Steps Ahead-ը: Նա նաև հանդես է եկել որպես սեսսիոն բասիստ այնպիսի ռոք և փոփ կատարողների մոտ, ինչպիսիք են Շերը, Սթինգը, Փիթեր Գեբրիելը, Մադոննան, Էրիկ Քլեփթոնը և Ջոան Արմեթրեյդինը։

The Rolling Stones-ի հիմնադիրներից մեկը՝ բասիստ Բիլ Ուայմանը, 1993 թվականին հեռացել է խմբից, Ջոնսը նրանց հետ սկսել է երկարաժամկետ համագործակցություն, որը շարունակվում է մինչ օրս։ Սկսած Voodoo Lounge (1994) ալբոմից՝ նա նվագել է բաս կիթառի պարտիաներ ռոլինգների յուրաքանչյուր ալբոմում և հաճախ հանդես է գալիս համերգների ժամանակ։ Ինչպես նաև այլ Stones սայդմենների, սաքսոֆոնահար Բոբի Քիսի և ստեղնահար Չակ Լիվելի մոտ, Ջոնսի բեմական վարքագիծը և տեսքը աննկատ էին, թողնելով նրան խմբի հայտնի մասնակիցների ստվերում: Նա ստանում է կայուն աշխատավարձ և չի մասնակցում խմբի եկամուտների բաժանմանը ելույթներից, գրառումներից և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jones, Darryl (2010). «Биография Дэррила Джонса». Արխիվացված է օրիգինալից 2010-12-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Jisi, Chris (Jan/Feb 1995). «Darryl Jones: Like A Rolling Stone». Bass Player Magazine: biography and interview. Bass Player magazine. Արխիվացված է օրիգինալից 2012-07-31-ին.
  3. Goldsher, Alan (2009). «Darryl Jones Stone Unturned». Bass Player magazine, New Bay Media. Արխիվացված է օրիգինալից 2012-07-31-ին. Վերցված է 7 November 2010-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Bassplayer.com կայքում Դերիլ Ջոնսի մասին հոդվածներ