Մասնակից:Positiffe22/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նռան ապարանջան
Ժանրհոգեբանական դրամա
ՀեղինակԱլեքսանդր Կուպրին
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակչություն«Զեմլյա ալմանախ»


«Նռան ապարանջան», Ալեքսանդր Իվանի Կուպրինի վիպակը՝ գրված 1910 թվականին։ Հիմնված է իրական պատմության վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ծննդյան օրը իշխանուհի Վերա Նիկոլայի Շեինան ստացավ իր հին անանուն երկրպագուից նվեր՝ ոսկե ապարանջան՝ հինգ խոշոր ալ կարմիր գույնի նռնակներով, որը շրջապատում է կանաչ քար՝ հազվագյուտ տեսակի նուռ[1]։ Լինելով ամուսնացած կին՝ նա համարեց, որ իրավունք չունի ստանալ ինչ-որ նվեր կողմնակի տղամարդկանցից։

Նրա եղբայր Նիկոլայ Նիկոլային՝ դատախազի օգնականը, իշխան Վասիլիյ Լևիի հետ գտավ նվեր ուղարկողին։ Պարզվեց, որ ուղարկողը համեստ պաշտոնյա Գեորգի Ժելտկովն է։ Շատ տարիներ հետո նա հանկարծակի կրկեսում ներկայացման ժամանակ տեսավ իշխանուհի Վերային և սիրահարվեց նրան մաքուր և անպատասխան սիրով։ Տարին մի քանի անգամ մեծ տոների ժամանակ նա թույլ էր տալիս իրեն գրել իշխանուհուն նամակներ։

Այժմ՝ իշխանի հետ խոսելուց հետո, նա ամաչեց իր արարքների համար, որոնք կարող էին վարկաբեկել անմեղ կնոջը։ Սակայն, նրա սերը դեպի իշխանուհին եղել է այնքան խոր և անշահախնդիր, որ նա չէր կարող պատկերացնել այդ ստիպված բաժանումը, որը պնդում էին իշխանուհու եղբայրը և ամուսինը։

Իրենց գնալուց հետո նա գրեց հրաժեշտի նամակ Վերա Նիկոլայիին, որում նա ներողություն է խնդրել ամեն ինչի համար և խնդրեց նրան լսել Բեթհովենի համար 2 սոնատը։ Հետո նա տվեց իր բնակարանային տիրոջը վերադարձրած ապարանջանը՝ խնդրելով նրան կախել այն Մայր Աստվածածին սրբապատկերի վրա (կաթոլիկ սովորության համաձայն), չտեսնելով իր հետագա կյանքի իմաստը՝ նա փակվեց իր սենյակում և ինքնասպան եղավ ատրճանակով։ Ժելտկովը թողեց գրություն,որում նա բացատրեց ՝ինքնասպան եղավ փողի վատնման պատճառով։

Վերա Նիկոլային, իմանալով Գեորգի Ժելտկովի մահվան մասին, ամուսնուց թույլտվություն հարցրեց և գնաց ինքնասպանի բնակարանը , որպեսզի գոնե մի անգամ տեսնի այն մարդուն, որը այդքան տարի անպատասխան նրան սիրել է։ Վերադառնալով տուն՝ նա խնդրեց Ժեննի Ռեյտերին նվագել ինչ-որ բան՝ չկասկածելով,որ նա կնվագի հենց սոնատի այն մասը, որի մասին գրել էր Ժելտկովը։ Ծաղկանոցում նստած գեղեցիկ երաժշտության տակ Վերա Նիկոլային հպվել է աքասիայի բնին և լացել։ Նա հասկացավ, որ այն սերը, որի մասին պատմում էր նրան գեներալ Անոսովը, և որի մասին երազում է ամեն մեկը,անցավ նրա մոտով։Երբ դաշնակահարուհին ավարտեց նվագել և գնաց դեպի իշխանուհին, նա սկսեց պաչել նրան ասելով «Ո′չ, ո′չ, ինքը արդեն ինձ ներել է։ Ամեն ինչ լավ է»։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերա Նիկոլայի Շեինա - իշխան Շեինի կինը, ստանում էր նամակներ Ժելտկովից
  • Գեորգի Ստեփանի Ժելտկով - վերահսկիչ պալատի պաշտոնյա՝ սիրահարված Վերային
  • Աննա Նիկոլայի Ֆրիեսսե - Վերայի քույրը, չի սիրում իր ամուսնուն
  • Նիկոլայ Նիկոլայի Միրզա-Բուլաթ-Տուգանովսկիյ - Վերայի և Աննայի եղբայրը, դատախազի ընկերը
  • Գներալ Յակով Միքայելի Անոսով - Վերայի և Աննայի հոր զինվորական ընկերը, Աննայի կնքահայրը
  • Լյուդմիլա Լևի Դուրասովա - Վասիլիյ Շեինի քույրը
  • Գուստավ Իվանի Ֆրիեսսե - Աննա Նիկոլայի ամուսինը
  • Ժեննի Ռայտեր - դաշնակահարուհի
  • Լուկա - խոհարար
  • Վասյուչոկ - երիտասարդ անհոգ ապուշ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По мнению доктора геолого-минералогических наук Владимира Филатова, кабошоны являются альмандинами, а зелёный камень — демантоидом. Источник: Владимир Филатов Алмазоподобный // Наука и жизнь. — 2017. — № 4. — С. 76—80.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]