Մասնակից:Piratka Toma/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղջիկները ՏՀՏ ոլորտում, միջազգային օր

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկները ՏՀՏ ոլորտում միջազգային օրը նախաձեռնվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է: Օրը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից` նպատակ ունենալով ստեղծել գլոբալ միջավայր, որը խրախուսում է աղջիկներին և կանանց ՏՀՏ ոլորտում իրենց կարիերան սկսելու վերաբերյալ:Ամեն տարի 4-րդ ամսվա, 4-րդ շաբաթվա, 4-րդ օրը աշխարհը նշում է ՏՀՏ ոլորտի աղջիկների ու կանանց միջազգային օրը: Արդեն երեք տարի շարունակ այս տոնը նշվում է նաև Հայաստանում: Տոնի առթիվ ամեն տարի Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպվում է ֆորում, որին կարող են մասնակցել Երևանի, այդ թվում նաև Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների աշակերտուհիներ:[[Պատկեր:Girls In ICT day|1600px|frameless|աջից|


ՏՀՏ աղջիկների տոնը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Հայաստանում այս տոնը նշվեց 2012 թվականին ապրիլի 26-ին` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ նախաձեռնությամբ ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի աջակցությամբ, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի, Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի համագործակցությամբ: ՏՈնի առթիվ Հայաստանի Ամերիկյան համալսարանը կազմակերպեց <<Աղջիկները կարող են զարգացնել ՏՀՏ-ն>> խորագրով ֆորում:Ֆորումի ընթացքում ելույթ ունեցան ՏՀՏ ոլորտի կրթության, գիտության, կառավարության, արտադրության բնագավառների հաջողակ կանայք և ներկայացրեցին իրենց անցած ճանապարհը, հաջողության գաղտնիքները: Ֆորումում հանձնվեցին մրցանակներ: Միջոցառման ավարտին ֆորումի մասնակիցները ստացան մրցանականեր և I մրցանակին արժանացավ ֆիզմաթ դպրոցի աշակերտուհի Արփինե Բարոյանը:

[[Պատկեր:Girls in ICT day 2013|1600px|frameless|աջից|

Հաջորդ տարի 2013 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ <Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ> խորագրով ֆորումը:ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ գործարար կանայք, ինչպես նաեւ կառավարության, կրթական, հասարակական եւ մասնավոր ոլորտների կին ներկայացուցիչներ իրենց գիտելիքներն ու փորձն են կիսել ֆորումի ավելի քան 200 մասնակիցների հետ: Երեւանում հարցաշար` շարադրությունների մրցույթին մասնակցել էին 18 դպրոցների 127 աշակերտներ, որոնցից 23-ը պարգեւներ ստացան:Միջոցառման ավարտին մրցանակներ են հանձնվել նաև ուսանողուհիներին, ովքեր մասնակցել էին ֆորումին նախորդած <Ինչպե՞ս եք պատկերացնում տեղեկատվական հասարակությունը> շարադրությունների մրցույթին:


2014 թվականին ապրիլի 25-ին տեղի ունեցավ <<Ընդլայննեք հորիզոնները, փոխենք վերաբերմունքը>> խորագրով ֆորումը:Ֆորումը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում <Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը> ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանի ղեկավարությամբ: Այս տարի, ինչպես նախորդ տարի, օգտագործելով առկա տեխնոլոգիաները, համաշխարհային ցանցային լուծումների առաջատար CISCO ընկերության աջակցությամբ, ֆորումը հասանելի եղավ նաև մարզերին օնլայն: 2012թ. 1-ին կարգի մրցանակին արժանացած Ֆիզմաթ դպրոցի աշակերտուհի Արփինե Բարոյանը ներկայացրեց հետաքրքիր մի տեսանյութ իր կողմից պատրաստված և մասնակիցներին ոգևորեց իր ելույթով: Ֆորումի ավարտին տարբեր մասնակիցներ ստացան մրցանակներ տարբեր անվանակարգերում: