Մասնակից:Nazani Harutyunyan/Ավազարկղ
Nazani Harutyunyan/Ավազարկղ |
---|
Ճապոնիայի օրհներգ Kimi Ga Yo «Կիմի Գա Յոն» Ճապոնիայի ազգային օրհներգը (հաճախ թարգմանվում է որպես «Իմպերատորի իշխանություն»): Երգի բառերը գրվել է Հեյան դարաշրջանի Ճապոնական ավանդական վակա ոճի հիման վրա: Այն աշխարհի ամենից հին օրհներգն է (երաժշտւթյունն առավել երիտասարդ է) և ամենակարճ օրհներգներից է:
Փաստացի «Կիմի Գա Յոն» հանդիսացել է Ճապոնիայի հիմնը Մեյձիի հեղափոխությունից ի վեր, սակայն պաշտոնապես պետական դրոշն ու հիմնը օրենքով ընդունվել է 1999 թվականին:
«Կիմի Գա Յո» ի տեքստը որպես անանուն բանաստեղծություն ի հայտ է եկել 10-11- րդ դարերում: Հետագայում հրատարակվել է տարբեր ծաղկաքաղներում (անալոգիաներում) մինչև Մեյձիի հեղափոխությունը:
1869 թվականին բրիտանացի զինվորական նվագախմբի դիրիժոր Ջոն Ֆենտոնը առաջարկել է ստեղծել Ճապոնիայի ազգային օրհներգը, որի համար գրել է երաժշտություն Օյմա Իվայոյի բառերով: Հիմնի այդ տարբերակը ժողովրդավարություն չի վայելել և 1876 թվականից հետո չի կիրառվել:
1880 թվականին կայսերական հանձնաժողովը ընտրել է օրհներգի երաժշտության նոր տարբերակը արքունական երաժիշտ Հիրոմորի Հայասիի և աշակերտներ Յոսիսո Օկուի և Ակիմորի Հայասիի կողմից: Գերմանացի երաժիշտ Ֆրանց Ֆոն Էկերտը երաժշտությանը հաղորդել է եվրոպական ներդաշնակություն: Օրհներգի այս տարբերակը առաջին անգամ բեմադրվել է 1880 թվականին կայսր Մեյձիի ծննդյան կապակցությամբ:
Օրհներգը ընդունվել է 1999 թվականին և վարչապետ Կեյձո Օբուտին հայտարարել է, որ կիմին նշանակում է կայսր, որը, ըստ սահմանադրության, հանդիսանում է պետական խորհրդանիշ, ժողովրդական միասնություն:
«Քո թագավորությունը» («Կիմի Գա Յո») հասկացվում է որպես ճապոնական պետություն:
Ձախ և լիբերալ շրջանակներում օրհներգը (ինչպես դրոշը) երբեմն բողոք է հարուցում՝ ասոցացվելով ռազմատենչ Ճապոնիայի հետ, մի շարք ուսուցիչներ էլ հրաժարվում են օրհներգը երգել դպրոցներում:
Օրհներգը հնչում է բոլոր պաշտոնական արարողությունների ընթացքում, բանակում, սպորտային մրցումների ժամանակ (հատկապես սումոյի մրցաշարում՝ մրցանակաբաշխությունից առաջ):
Օրհներգի տեքստը բնօրինակ լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]
君きみが代よは
千ち代よに八や千ち代よに
細さゞれ石いしの
巌いわおとなりて
苔こけの産むすまで