Մասնակից:Narinehov/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեցեսիա (լատիներեն՝ recessus - շեղում) տերմինը տնտեսության մեջ նշանակում է արտադրության համեմատաբար մեղմ անկում և տնտեսական աճի դադարեցում:[1] Իսկ եթե անկումը կտրուկն ու խորն է, այս դեպքում դա կոչվում է փլուզում ( անգլերեն՝ slump) կամ ճգնաժամ (անգլերեն՝ crisis): Կտրուկ և խորն անկում ասելով, որպես կանոն, հասկանում են վեց ամսվա ընթացքում արտադրության ավելի քան 20% անկումը: Արտադրության անկումն իր հերթին բնութագրվում է Համախառն Ազգային Արդյունքի (ՀԱԱ) զրոյական աճի կամ ավելի քան վեց ամսվա ընկման:

Համաձայն Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (National Bureau of Economic Research, NBER) պաշտոնական սահմանումի՝ ռեցեսիան դա տնտեսության ակտիվության անկման ժամանակահատվածն է, որը տևում է ավելի քան վեց ամիս:

Էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեցեսիան տնտեսական ցիկլի փուլերից մեկն է և միշտ հաջորդում է տնտեսական աճը, որը ուղեկցվում է գործարար ակտիվության գանգատային կետի նվաճման: Ռեցեսիան միջանկյալ օղակն է տնտեսական աճի և տնտեսական ճգնաժամի կամ դեպրեսիայի միջև:

Տնտեսական ռեցեսիաները առաջանում են բիզնեսի և/կամ սպառողների վստահության կորստի պատճառով: Քանի որ նահանջում է վստահությունը, նահանջում է նաև պահանջարկը: Սա է բիզնես ցիկլի շրջադարձային կետը, որտեղ գագաթը, հաճախ ուղեկցվելով իռացիոնալ առատությամբ, նվազում է:

Ռեցեսիան հաճախ հանգեցնում է ֆոնդային բորսայի ցուցանիշների զանգվածային կրճատման: Որպես կանոն, մեկ երկրի տնտեսությունը կախված է լինում այլ երկրների տնտեսություններից, դրա պատճառով տնտեսության անկումը մեկ երկրում կարող է հանգեցնել ուրիշ երկրի տնտեսության աճի նվազմանը և նույնիսկ փլուզման համաշխարհային բորսաներում:

Ռեցեսիայի պատճառով կարճ ժամանակահատվածում կարող են հայտնվել զանգվածային կրճատումներ և աճող գործազրկություն, որը ստեղծում է դանդաղեցնում է մանրածախ վաճառքը:[2]

ՀՆԱ-ն աճի անկումը՝ որը նշանակում է, որ ռեցեսիան ընթանման փուլում է, հազվադեպ է հանդիսանում որպես ռեցեսիայի պատճառ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Словарь экономических терминов».
  2. «11 Causes of Economic Recession».