Մասնակից:Nare Tirabyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Short description Հեծանվավազքն ուղու վրա հեծանվային մրցարշավի մարզաձև է, որը սովորաբար անցկացվում է հատուկ կառուցված երթևեկելի գծերի կամ վազքուղիների վրա՝ հատուկ նախագծված հեծանիվների միջոցով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացօթյա մրցավազք Փարիզում 1908 թվականին, որին մասնակցում էր Մեծն Թեյլորը՝ առաջին աֆրոամերիկացի հեծանվորդը, ով դարձավ աշխարհի չեմպիոն
Հատուկ աերոհամակարգով հեծանիվ (1910թ․)

Երթուղային հեծանվավազքը գոյություն ունի ամենուշը 1870 թվականից: Երբ վազքուղու հեծանվավազքն իր վաղ շրջանում էր, այն անցկացվում էր մեր օրերում օգտագործվող վազքուղիներում:[1] Այս վազքուղիները բաղկացած էին երկու ուղիղ և թեթևակի շրջադարձերից, թեև երկարությամբ դրանք էապես ավելի շատ տարբեր էին ժամանակակից 250 մ ուղուց:[2][3]

Փակ մրցավազքի գրավչություններից մեկն այն էր, որ հանդիսատեսին կարելի է հեշտությամբ կառավարել, և, հետևաբար, կարող էր մուտքավճար գանձվել, դարձնելով վազքարշավը եկամտաբեր մարզաձև: Վաղ վազքուղիները գրավել են մինչև 2000 մարդ: Փակ մրցավազքը նաև հնարավորություն տվեց ամբողջ տարվա ընթացքում հեծանվավազք վարել։ Մեծ Բրիտանիայում վազքարշավի հիմնական կենտրոններն էին Բիրմինգհեմը, Շեֆիլդը, Լիվերպուլը, Մանչեսթերը և Լոնդոնը:

Հեծանվավազքի ավելի քան մեկ դարի ընթացքում առավել նկատելի փոփոխությունները կապված են հենց հեծանիվների հետ, որոնք նախագծված են ավելի թեթև և աերոդինամիկ լինելու համար՝ ավելի արագ ժամանակ ապահովելու համար:

Հեծանվավազքը ցուցադրվել է ժամանակակից բոլոր օլիմպիական խաղերում բացառությամբ 1912 թվականի խաղերի։Հեծանվավազքի կանանց մրցումներն առաջին անգամ ներառվել են ժամանակակից Օլիմպիական խաղերում 1988 թվականին։[4] Սպորտը տեղափոխվել է փակ տարածք 2000 թվականից ի վեր Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվող ամառային օլիմպիական խաղերի ժամանակ՝ շոգ եղանակի պատճառով:[5]

Տասնամյակների ընթացքում ուղու երկարությունը աստիճանաբար կրճատվել է:Վաղ վազքուղիների երկարությունը տատանվում էր 130-ից 500 մ երկարությամբ: 1960-ականներից մինչև 1989 թվականը միջազգային մրցումների համար սովորաբար օգտագործվում էր 333,333 մետր երկարություն (1093 ոտնաչափ): 1990 թվականից ի վեր միջազգային վազքուղիները կառուցվում են 250 մետր երկարությամբ, թեև դեռևս օգտագործվում են բազմաթիվ երկարություններով ուղիներ:[6]

Հիմնական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեծանվավազք փակ տարածքում, Նիդեռլանդների Ալմաարմարզահամալիրում

Հեծանվավազքը հատկապես տարածված է Եվրոպայում, մասնավորապես՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Միացյալ Թագավորությունում, որտեղ այն հաճախ օգտագործվում է որպես արտասեզոնային մարզումներ ճանապարհային մրցարշավորդների կողմից, որոնց հաճախ կարելի է տեսնել պրոֆեսիոնալ վեցօրյա միջոցառումներրի ժամանակ (մրցարշավներ, երկու մրցարշավորդից բաղկացած թմերով)։

Միացյալ Նահանգներում վազքարշավը ժողովրդականության գագաթնակետին հասավ 1930-ականներին, երբ Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենում անցկացվեցին վեցօրյա մրցարշավներ։Մեդիսոն բառը մինչ օրս օգտագործվում է որպես հեծանվավազքի տեսակի անվանում։

Ճապոնիայում քեյրին մրցավազքի ձևաչափը շատ տարածված խաղադրույքների սպորտաձև է: Սպորտը բարձր է գնահատվում, և հեծանվորդները չափազանց լրջորեն վերապատրաստվում են ճապոնական Քեյրին դպրոցում։[7]

Մրցավազքի ձևաչափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեծանվավազքի երթուղու միջոցառումները բաժանվում են երկու ընդհանուր խմբի՝ կարճ տարածության և երկարատև մրցավազքեր։Հեծանվորդները սովորաբար ներառվում են մի կատեգորիայում և չեն մրցում մյուսում:

Հեծանիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվող հեծանիվները օպտիմիզացված են վազքուղու համար․ դրանք ֆիքսված փոխանցման տուփով հեծանիվներ են՝ առանց անիվների արագությունը փոփոխող հարմարանքի կամ արգելակների և բարձր ճնշմամբ փչված նեղ անվադողերով։ Շրջանակը և այլ բաղադրիչները նախատեսված են կոշտության և թեթևության համար՝ մրցավազքի հեռավորության վրա առավելագույն արագություն տալու համար (կարճ տարածության կամ ավելի երկար):

Սպրինտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպրինտ մրցավազքները սովորաբար տևում են 3-ից 8 շրջան և կենտրոնացված են արագավազքի ուժի և մրցավազքի մարտավարության վրա՝ փոքր թվով պտույտների ընթացքում հակառակորդներին հաղթելու համար:[8]Սպրինտ հեծանվորդները հատուկ մարզվում են այս երկարության մրցավազքում մրցելու համար և սովորաբար չեն մրցում երկարատև մրցումներում:

Սպրինտի հիմնական տեսակներն են.

Երկարատև մրցավազք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարատև մրցավազքն անցկացվում է ավելի երկար հեռավորությունների վրա: Այս մրցարշավները ստուգում են հեծանվորդների դիմացկունությունը, ինչպես նաև մարտավարությունն ու արագությունը: Երթուղու երկարությունը տատանվում է կախված մրցավազքի տեսակից, արդյոք Օմնիում է, թե ոչ և իհարկե մրցակիցների սեռից:[9] Այս մրցավազքի շատ հեծանվորդներ նաև մրցում են ճանապարհային հեծանվավազքերում։[10]

Երկարատև մրցավազքի հիմնական տեսակներն են.

Միջազգային մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի Օլիմպիական խաղերում տեղի է ունեցել 6 տեսակի հեծանվավազք։[11] Անցկացվում է չորս տարին մեկ՝ ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում։ Օլիմպիական խաղերում ներկայումս 10 տեսակ կա, ավելի քիչ, քան աշխարհի առաջնությունում: 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերում այս իրադարձություններից յոթը տղամարդկանց համար էին, մինչդեռ կանանց՝ ընդամենը երեքը: 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում կային հինգ տեսակի՝ և՛ տղամարդկանց և՛ կանանց համար: 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում ծրագիրը մնաց նույնը։

Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեստերի Վելդրոմը, իր սիբիրյան մայրուղու մակերեսով, հյուրընկալել է երեք ՀՄՄ աշխարհի առաջնություն և եղել է բրիտանական հեծանվավազքի տունը:

Հեծանվավազքի միջազգային միության աշխարհի առաջնությունն անցկացվում է ամեն տարի, սովորաբար մարտին կամ ապրիլին՝ ձմեռային վազքի սեզոնի վերջում: Աշխարհի առաջնությունում այս պահին կա 20 մրցավազքի տեսակ՝ 10-ը՝ տղամարդկանց և 10-ը՝ կանանց: Որակավորման հորիզոնականները որոշվում են տարբեր երկրների կատարումներով սեզոնի ընթացքում անցկացվող աշխարհի գավաթի դասական շարքի ժամանակ։

Աշխարհի գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեծանվավազքի միջազգային միության աշխարհի գավաթը բաղկացած է վեց փուլից, որոնք անցկացվում են տարբեր երկրներում ամեն տարի հոկտեմբերին և ավարտվում հունվարին.[12] Այս հանդիպումները ներառում են 19 տեսակից 17-ը (բացառությամբ տղամարդկանց և կանանց օմնիումի), որոնք տեղի են ունենում աշխարհի առաջնությունում երեք օրվա ընթացքում:

Այս շարքի ընթացքում արշավորդների կողմից վաստակած սպորտաձևերի արդյունքներն և միավորները հաշվի են առնվում Աշխարհի առաջնության մրցաշրջանի ավարտին անհատապես և իրենց ազգի համար որակավորման տեղերի համապատասխան:Յուրաքանչյուր սպորտաձևի ընդհանուր առաջատարը կարող է կրել սպիտակ միավորներով առաջատարի մարզաշապիկ յուրաքանչյուր մրցավազքում, ընդ որում, մրցաշրջանի ավարտին ընդհանուր հաղթողը կարող է պահել մարզաշապիկը և կրել այն աշխարհի առաջնությունում:[13]Հեծանվորդները մրցում են ազգային թմերում կամ պրոֆեսիոնալ թմերում։[14]

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեծանվավազքի միջազգային միության համաշխարհային վարկանիշը հիմնված է տասներկու ամսվա ընթացքում Հեծանվավազքի միջազգային միություն կողմից հաստատված բոլոր մրցավազքերի արդյունքների վրա: Վարկանիշը ներառում է անհատական և ազգերի վարկանիշային աղյուսակը ՝ ըստ տեսակների դասկարգված՝ անհատական մրցավազք, միավորային մրցավազք, սքրատչ, սպրինտ, ժամանակի փորձություն, քեյրին, օմնիում, թիմային մրցավազք, թիմային սպրինտ և մեդիսոն.[15]

Սեռը հեծանվավազքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց հեծանվավազքը որպես օլիմպիական մարզաձև ներկայացվեց միայն 1988 թվականին, և մինչև 2012 թվականը կանանց չէր թույլատրվում մասնակցել այնքան մրցումների, որքան տղամարդկանց:[16] Թեև տղամարդիկ և կանայք ներկայումս մրցում են նույն թվով մրցարշավներում, այնուամենայնիվ, նույն տեսակի մրցավազքերի միջև կան էական տարբերություններ: Օրինակ՝ թիմային սպրինտում տղամարդիկ վազում են երեք հեծանվորդով երեք շրջանով, մինչդեռ կանայք մրցում են երկու հեծանվորդով երկու իսկ անհատական մրցավազքը 4 կմ է, իսկ կանանցը ընդամենը 3 կմ: [17]

Հեծանվային սպորտաձևերից շատերում կանայք ավելի կարճ տարածություններ են վազում, ավելի քիչ վարձատրվում և ավելի քիչ եթերաժամանակ ստանում։[18] Միայն 2018-ին ՀՄՄ-ն պարտադիր նվազագույն աշխատավարձ սահմանեց կանանց հեծանվավազքի համար։[19] Անհասկանալի է, թե դա ինչպես կանդրադառնա կին հեծանվորդների վրա, քանի որ հեծանվավազքը սովորաբար մարզիկների եկամտի հիմնական աղբյուրը չէ (ավելի շուտ նրանք ճանապարհային հեծանվորդներ են, որոնք ընտրված են իրենց ազգային թիմի կողմից հատուկ միջոցառումների համար): 2020 թվականի Օլիմպիական խաղերին գենդերային հավասարություն ստեղծելու համար մրցավազքի հեռավորությունները փոխելու մասին խոսք չկար:[20]

2018 թվականին Վերոնիկա Այվին դարձել է հեծանվավազքի առաջին տրանսգենդեր աշխարհի չեմպիոնը՝ հաղթանակ տանելով Վարպետուհիներում 35-44 տարիքային կատեգորիայում։ [21] 2019 թվականին Այվին դարձել է նույն կարգի կրկնակի չեմպիոն։ Չնայած որոշ քննադատություններին, Այվին կրում է իր տիտղոսը, քանի որ տրանսգենդեր մարզիկներին թույլատրվում է մրցել Միջազգային օլիմպիական կոմիտեի համաձայն:[22]

Վարելու դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմ Սթաֆը ժամանակի փորձարկման 1կմ վարման ընթացքում

Աերոդինամիկ դիմադրությունը նշանակալի գործոն է ինչպես ճանապարհում, այնպես էլ վազքուղիներում:[23] Շրջանակները հաճախ կառուցված են կաղապարված ածխածնի մանրաթելից` թեթև դիզայնի համար: Վերջերս վազքի հեծանիվների շրջանակի խողովակների վրա կիրառում էին օդափոխիչ՝ աերոդինամիկ դիմադրությունը նվազեցնելու համար:

Հաշվի առնելով աերոդինամիկայի կարևորությունը, հեծանվորդների նստած դիրքը դառնում է չափազանց կարևոր: Վարման դիրքը նման է ճանապարհային մրցարշավի դիրքին, բայց ի վերջո, այն կախված է հեծանիվի շրջանակի երկրաչափությունից և օգտագործվող ղեկից: Երթուղու հեծանիվների ղեկը , որն օգտագործվում է ավելի երկար սպորտաձևերի համար, ինչպիսիք են միավորային մրցավազքը, նման են ճանապարհային հեծանիվների վրա հայտնաբերված անկման գծերին: Այնուամենայնիվ, սպրինտ մրցավազքում հեծյալի դիրքն ավելի ձիգ է, քան ճանապարհային հեծանվորդինը: Ձողերն ավելի ցածր են, իսկ թամբը ավելի բարձր է և ավելի առաջ: Ձողերը հաճախ ավելի նեղ են, ավելի խորը անկումով: Բազմաթիվ ձևերի ածխածնային մանրաթելերի ձողերը, ի տարբերություն ավելի թեթև համաձուլվածքների, օգտագործվում են շատ հեծանվորդների կողմից՝ իրենց ավելի բարձր կոշտության և ամրության համար:[24]

Ժամանակի հետ կապված միջոցառումենրը, ինչպիսիք են անհատական մրցաավազքը and the ժամանակի փորձարկումը, հեծանվորդները հաճախ օգտագործում են աերոբարներ կամ «եռամարտի ձողեր», նման ճանապարհային ժամանակի փորձարկման հեծանիվներին, որոնք թույլ են տալիս հեծանվորդին ձեռքերն ավելի մոտ դնել մարմնին:[25] Սա հանգեցնում է ավելի հորիզոնական թիկունքի և ներկայացնում է նվազագույն ճակատային տարածք` ձգվածությունը նվազեցնելու համար։ Աերոբարները կարող են լինել առանձին ձողեր, որոնք կցված են հեծանիվի համակարգին, կամ լինել ցլի եղջյուրների տեսքով, կամ կարող են լինել մեկ կտոր մոնոկոկ դիզայնի մաս: Աերոբարների օգտագործումը թույլատրվում է միայն անհատական մրցաավազքի և ժամանակի փորձարկման ժամանակ:

Երթուղային ցիկլի մրցավազքի ձևաչափերը նույնպես մեծ ազդեցություն ունեն աերոդինամիկայի վրա: Եթե մի հեծանվորդ մոտ հեռավորությամբ վարում է, նրանք քաշում կամ ետ են սահեցնում մյուսին, քանի որ առաջատար հեծյալը օդ է մղում դեպի իրենց․ այսպիսով ցանկացած հեծյալ, որը ցանկանում է վազնանց կատարել, պետք է ավելի քիչ օդ դուրս մղի, քան իրենից առաջ գտնվողը, այդպիսով նա կարող է նույն արագությամբ շարժվել՝ միաժամանակ ավելի քիչ ջանք գործադրելով:[26] Այս փաստը հանգեցրել է մրցարշավի տարբեր ոճերի, որոնք թույլ են տալիս հմուտ հեծանվորդներին կամ թիմերին օգտագործել այս մարտավարական առավելությունը, ինչպես նաև սպորտաձևերի, որոնք պարզապես ստուգում են ուժը, արագությունը և դիմացկունությունը:

1990-ականների սկզբին անհատական մրցավազքի ժամանակ որոշ հեծանվորդներ, այդ թվում՝ Գրեմ Օբրին, որդեգրեցին մի ստրատեգիա, այսպես կոչված Սուպերմենի՝ ձեռքերը ամբողջությամբ ուղղելով հորիզոնական, սակայն այդ դիրքը հետագայում արգելվեց ՀՄՄ-ի կողմից (սպորտի իշխող մարմին):

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի կանոնավոր վազքարշավից, վազքուղիները նաև շատ արագության ռեկորդներ սահմանելու վայր են: Սրանք կա՛մ ֆիքսված հեռավորության վրա են, կա՛մ որոշակի ժամանակահատվածի համար: Ընդհանուր առմամբ, ժամանակացուցային մրցարշավները (200 մ, 500 մ, 1 կմ և անհատական մրցավազք) գրանցվում են երկու գենդերային կատեգորիաների, ինչպես նաև յուրաքանչյուր վազքուղու համար տարիքային մի քանի կատեգորիաներով, յուրաքանչյուր ազգի և աշխարհի համար:

Առավել շատ վիճարկվող ռեկորդներից մեկը ժամային ռեկորդն է, որը ժամանակ հեծանվորդը պարզապես պետք է հնարավորինս հեռու քշի:[27]

Ժամային ռեկորդի պատմությունը փորձարկվել է ինչպես հեծանվային մրցավազքի, այնպես էլ ճանապարհային սպորտի որոշ մեծագույն անունների կողմից (ի թիվս այլոց,Մեծն Թեյլոր, Անրի Դեսգրենջ, Ֆաուստո Քոփի, Աննա Ուիլսոն, Էդդի Մերկս, Ֆրանչեսկո Մոզեր, Ջիննի Լոնգո և Թոնի Ռոմինգր).

Սովորաբար փորձեր են արվում արագաշարժ լինելու համբավ ունեցող վելոդրոմներում: Վերջերս դրանք հիմնականում եղել են ծովի մակարդակից բարձր բարձրության վայրերում, ինչպիսիք են Մեքսիկո Սիթի, Մեքսիկո կամ Ագուասկալիենտես, Մեքսիկո, որտեղ նոսր օդը հանգեցնում է ավելի ցածր աերոդինամիկ դիմադրության՝ բալանսավորելով շնչառության ավելացված դժվարությունը: Սարքավորումների նորարարությունները և հեծանիվի վրա հեծանվորդի դիրքը նույնպես հանգեցրել են ժամային ռեկորդի կտրուկ բարելավման, բայց նաև հակասությունների աղբյուր են դարձել (տես Գրեմ Օբրի):

2019-ին Կոչաբամբայում, Բոլիվիա նորակառույց վազքուղում անցկացված Համաամերիկյան առաջնությունում Քելսի Միտչելը և Նիկոլաս Փոլը գերազանցեցին 200 մ համաշխարհային ռեկորդները իրենց համապատասխան սեռային կատեգորիաներում: Համաամերիկյան առաջնությունում սահմանված ռեկորդները անգերազանցելի մնացին գրեթե բոլոր ժամանակային իրադարձություններում:[28][29]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cycling Track Equipment and History - Olympic Sport History». International Olympic Committee (անգլերեն). 15 May 2018. Վերցված է 19 January 2019-ին.
  2. «History of track cycling» (բրիտանական անգլերեն). 13 December 2005. Վերցված է 6 November 2019-ին.
  3. «Cycling | sport». Encyclopædia Britannica (անգլերեն). Վերցված է 6 November 2019-ին.
  4. «Cycling: The History of Track Cycling at the Olympic Games» (PDF). Olympic Studies Centre. March 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 26 September 2020-ին. Վերցված է 6 November 2019-ին.
  5. «Cycling Track Equipment and History - Olympic Sport History». International Olympic Committee (անգլերեն). 15 May 2018. Վերցված է 19 January 2019-ին.
  6. «Track Cycling Guides - Velodrome». Velodrome Shop. Վերցված է 6 November 2019-ին.
  7. «Keirin – Japan's Olympic Sport». www.unmissablejapan.com. Վերցված է 22 November 2019-ին.
  8. «Track Cycling Sprint Events». www.velodrome.shop. Վերցված է 18 November 2019-ին.
  9. «Track Cycling Endurance Events». www.velodrome.shop. Վերցված է 18 November 2019-ին.
  10. «How to use Track Cycling Workouts to Increase Performance on the Road». www.trainingpeaks.com. 26 May 2015. Վերցված է 18 November 2019-ին.
  11. «UCI OLYMPIC QUALIFICATION RANKINGS – TOKYO 2020» (PDF). Union Cycliste Internationale (UCI). 13 December 2019. Արխիվացված (PDF) օրիգինալից 27 September 2021-ին. «Nation ranking per gender established for each of the Olympic events (Team Sprint, Sprint, Keirin, Team Pursuit, Madison, Omnium)»
  12. «A new structure to strengthen the appeal of track cycling». UCI (անգլերեն). Վերցված է 24 October 2019-ին.
  13. «Cycling lovers - UCI Track Cycling World Cups and Championships». UCI Track Cycling World Cup (ամերիկյան անգլերեն). Վերցված է 18 November 2019-ին.
  14. «The Outer Line: The UCI's new track cycling model is a step backwards». VeloNews.com (ամերիկյան անգլերեն). 1 July 2019. Վերցված է 18 November 2019-ին.
  15. «Rankings». UCI (անգլերեն). Վերցված է 22 November 2019-ին.
  16. «CYCLING: History of Cycling Track at the Olympic Games» (PDF). Olympic Studies Centre. March 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 26 September 2020-ին. Վերցված է 5 October 2019-ին.
  17. «Track Cycling». UCI (անգլերեն). Վերցված է 6 November 2019-ին.
  18. Diaz, Lucy (17 July 2019). «Female Pro Cyclists Deserve Equal Pay, Opportunities, and Support. It's About Time They Got It». Bicycling (ամերիկյան անգլերեն). Վերցված է 26 November 2019-ին.
  19. Frattini, Kirsten (October 2018). «Exclusive: Women's minimum salary will equal men's Pro Continental level by 2023». cyclingnews.com (անգլերեն). Վերցված է 28 November 2019-ին.
  20. Bertine, Kathryn (22 November 2019). «Hey UCI: Your Sexism Is Showing». Bicycling (ամերիկյան անգլերեն). Վերցված է 28 November 2019-ին.
  21. «Q&A: Dr. Rachel McKinnon, masters track champion and transgender athlete». VeloNews.com (ամերիկյան անգլերեն). 15 October 2018. Վերցված է 6 November 2019-ին.
  22. Reza, Rebecca (24 October 2019). «Transgender Cyclist Rachel McKinnon Wins Second-Straight World Masters Title». Bicycling (ամերիկյան անգլերեն). Վերցված է 6 November 2019-ին.
  23. «Ride Faster with Cycling Aerodynamics». www.trackcyclingacademy.com (անգլերեն). Վերցված է 17 November 2019-ին.
  24. «Buyers Guide: Handlebars for the Track». velouk.net. Վերցված է 22 November 2019-ին.
  25. «Buyers Guide: Handlebars for the Track». velouk.net. Վերցված է 22 November 2019-ին.
  26. Broker, Jeffrey. «The Science of Drafting ~ Easy Riding in the Slip Stream» (PDF). Performance Conditioning. Արխիվացված (PDF) օրիգինալից 24 September 2020-ին. Վերցված է 22 November 2019-ին.
  27. «Hour Record - keep up to date with the most prestigious record in cycling». Cycling Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 22 November 2019-ին.
  28. «Kelsey Mitchell breaks 200 m world record at Pan Am track cycling championships in Cochabamba». Canadian Cycling Magazine (ամերիկյան անգլերեն). 5 September 2019. Վերցված է 25 November 2019-ին.
  29. «Paul breaks Flying 200 m world record». Trinidad and Tobago Newsday (ամերիկյան անգլերեն). 6 September 2019. Վերցված է 25 November 2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Bicycle racing Կաղապար:Track cycling Կաղապար:Records in track cycling Կաղապար:Summer Olympic sports Կաղապար:Racing


Կատեգորիա:Cycle racing by discipline Կատեգորիա:Summer Olympic disciplines Կատեգորիա:Articles containing video clips