Մասնակից:Nane Bezhanyan 6/Ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արգենտինացին Նյու Յորքում (իսպ.՝ Un Argentino En Nueva York) 1998 թվականին նկարահանված արգենտինական գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորը Խուան Խոսե Խուսիդն է։ Ֆիլմը Նատալիա Օրեյրոյի առաջին գեղարվեստական ​​գործն էր, որը նրան 125 դոլար հոնորար բերեց։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Ֆրանկո Դե Ռիչչիի (Գիլերմո Ֆրանսելա) և նրա դստեր՝ Վերոնիկայի (Նատալիա Օրեյրո) պատմությունը։ Ֆրանկոն Ավեյանեդի սիմֆոնիկ նվագախմբի երաժիտ է, 7 տարի է, ինչ բաժանված է, դյուրազգաց ու բարի մարդ է։ Իսկ Վերոնիկան ըմբոստ դեռահաս է՝ հմայիչ և խելացի, ով միշտ ստանում է այն, ինչը ուզում է։

Ուսաղնողների փոխանակման ծրագրի շնորհիվ նա երեք ամսով մեկնում է նյու Յորք, բայց ժամանակին չի վերդառնում՝ որոշելով մնալ այդ քաղաքում։ Դրա մասին իմանալով՝ Ֆրանկոն որոշում է գնալ աղջկա հետևից, որպեսզի համոզի վերադառնալ Արգենտինա։

Չնայած Ֆրանկոյի համար դժվար էր ընդունել այդ փաստը, սակայն նրա դուստրը Նյու Յորքում անց կացրած վերջին ամիսների ընթացքում շատ էր մեծացել։ Օրինակ՝ նա «The Veronikos» անունով խումբ էր ստեղծել, որը հաջողությամբ դեբյուտեց սրճարանում։ Բացի այս, Վերոնիկան սիրահարվել էր մի երիտասարդ ամերիկացու, որը Ֆրանկոյին խանդելու առիթ տվեց։

Ֆիլմում Նյու Յորքը ցուցադրվում է որպես գլխապտույտ և անծանոթ քաղաք Ֆրանկոյի համար, ով բոլոր հերոսներին բերում է շատ տարբեր զվարճալի արկածներ։ Մանհեթեն այցեությունից հետո Ֆրանկոն ևս փոխում է իր կյանքն ու հոր և աղջկա հարաբերությունների մասին կարծիքը[1]։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ֆերնանդո Սիրո Ռաուլ Ռաուլ
Նատալիա Օրեյրո Վերոնիկա «Վերո» Դե Ռիչչի Վերոնիկա «Վերո» Դե Ռիչչի
Միգել Գերբերոֆ Էպշտեյն Էպշտեյն
Քրիստինա Ալբերո Մարթա Մարթա
Դիանա Լմաս Անա Էպշտեյն Անա Էպշտեյն
Ջեսիկա Շուլց Ռիտա Ռիտա
Գիլերմո Ֆրանսելա Ֆրանկո Դե Ռիչչի Ֆրանկո Դե Ռիչչի
Գաբրիել Գոյտի Ֆարիեր Ֆարիեր
Բորիս Ռուբայ Ռ․ Սալսեդո Ռ․ Սալսեդո

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Que Si, Que Si» (Fernando López Rossi, Pablo Durand) (3:01) — Կատարել է Նատաիա Օրեյրոն
  2. «Caminos» (Fernando López Rossi, Pablo Durand) (3:04) — Կատարել է Նատաիա Օրեյրոն
  3. «Welcome To New York» (Juan Federico Jusid) (1:28)
  4. «Espiando A Vero» (Juan Federico Jusid) (1:04)
  5. «Magic Show» (Juan Federico Jusid) (1:10)
  6. «American Football» (Juan Federico Jusid) (0:44)
  7. «Carta A Nueva York» (Juan Federico Jusid) (1:02)
  8. «Ana» (Juan Federico Jusid) (0:52)
  9. «Encuentro En Central Park» (Juan Federico Jusid) (3:04)
  10. «Camino Al Hospital» (Juan Federico Jusid) (0:23)
  11. «Chinatown By Night» (Juan Federico Jusid) (1:33)
  12. «Streap — Bar» (Juan Federico Jusid) (1:30)
  13. «L’Infierno» (Juan Federico Jusid) (1:16)
  14. «Final En J.F.K.» (Juan Federico Jusid) (6:27)
  15. «Que Si, Que Si (Long Intro Version)» (Fernando López Rossi, Pablo Durand) (3:10) — Կատարել է Նատաիա Օրեյրոն[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]