Մասնակից:NairAtoyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմեն Պավելի Առուստամյան, Հայաստանի զինված ուժերի զինծառայող, զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Առուստամյանը ծնվել է 2001 թվականի հուվարի 19-ին Երևանում։ Սովորել է Երևանի Հովհաննես Հովհաննիսյան անվան թիվ 52 հիմնական դպրոցում՝ գերազանց առաջադիմությամբ (2006-2014թվականներին)։ 2014-2017 թվականներին ուսումը շարունակել Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի։ 2017-2019 թվականներին սովորել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ինֆորմատիկա և համակարգչային գիտություն բաժնում։ Ուսումնառության ընթացքում արժանացել է մի շարք պատվոգրերի։Փոխադրվելով երրորդ կուրս՝ ամռանը, զորակոչվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Ծառայել է որպես կրտսեր սերժանտ Արցախի Հանրապետության Մարտունի 2 զորամասի դիրքերում: Պատերազմի ժամանակ վիրավորվել է,սակայն բարձր պատասխանատվություն կրելով թե հայրենիքի, թե զինընկերների հանդեպ՝փրկելով նրանց կյանքը զոհվել է։ Զոհվել է նոյեմբերի 9ին 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ, հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում։ Ամուսնացած չէր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]