Մասնակից:Muradyan Papin/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ եպս. Պռոշյան
եպիսկոպոս
 
Կրթություն՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց
Գևորգյան հոգևոր ճեմարան
Քարդիֆի համալսարան (Մեծ Բրիտանիա)
Երեւանի քաղաքականության դպրոց
Գործունեություն՝ Արագածոտնի թեմի առաջնորդ
Ազգություն հայ
Դավանանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 13, 1975(1975-08-13) (48 տարեկան)
Ծննդավայր Վաղարշապատ, Արմավիրի մարզ, {{{2}}} Հայաստան

Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան, եկեղեցական գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը (ավազանի անունը՝ Հայկ) ծնվել է 1975 թ. օգոստոսի 13-ին Էջմիածին քաղաքում:

Կրթությունը և հոգևոր ծառայությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1981-1992թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան համար 4 միջնակարգ դպրոցում: 1985-1990 թթ. սովորել է Էջմիածնի Ե. Թադեւոսյանի անվան նկարչական դպրոցում: 1991-1993 թթ. եղել է ՀԵԵՄ Էջմիածնի մասնաճյուղի ատենապետը: 1993թ.-ին ընդունվել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում՝ 1998 թ.-ին ուսումը շարունակել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Զ լսարանում, որն ավարտել է 1999թ.-ին: Սարկավագ է ձեռնադրվել 1999թ. մայիսի 23-ին՝ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի ձեռամբ: 1999-2001թթ. աշխատել է Հայ Եկեղեցու ՔԴՔԿ-ում, իբրեւ կրոնի ուսուցիչների պատրաստման գրասենյակի պատասխանատու: 2000թ. Գեւորգյան հոգեւոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ` «Խոսրով Անձեւացու «Պատարագի մեկնության» աստվածաբանությունը» թեմայով, եւ արժանացել «լավ» գնահատականի: 2001թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի: 2001- 2003թ. սովորել է Լիցցի (Leeds) Համալսարամում (UK)` ստանալով BA (with Honours) աստիճան: Միեւնույն ժամանակ եղել է Մանչեստրի հայկական համայնքի այցելու հովիվը: 2003-2004թթ. սովորել է Քարդիֆի (Cardiff) համալսարանում (UK)` ստանալով MTh (with distinction) աստիճան: Թեման ''Classical Redemption and Feminist Theology: Does Feminist Theology "de-soteriologises" Christian doctrine''. 2004թ. հոկտեմբերի 1-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչի պաշտոնակատար: 2005-2008թթ. եղել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ: 2004-2008թթ. Վարդապետական Աստվածաբանություն է դասավանդել Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում եւ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: 2006թ. պաշտպանել է «Ֆեմինիստ փրկաբանության վերլուծության փորձ» վերնագրով վարդապետական թեզը եւ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանի ձեռամբ արժանացել մասնավոր վարդապետական գավազանի:[1] 2007-2008թթ. սովորել եւ ավարտել է ԵՊՀ-ին կից Երեւանի քաղաքականության դպրոցը: 2008թ. մարտի 19-ից Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ԱՄՆ-ի Արեւելյան Թեմի, Ֆիլադելֆիայի Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ եկեղեցու առժամյա հոգեւոր հովիվ: 2009թ․ հունիսին նշանակվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանի փոխտեսուչ։ 2009թ. սեպտեմբերի 1-ին Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ: 2010թ․ ապրիլի  18-ին, ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս[2] և նշանակվել Արագածոտնի թեմի առաջնորդ։[3]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001թ. գրաբարից թարգմանել եւ տպագրել է Խոսրով Անձեւացու «Պատարագի մեկնություն» աստվածաբանական գործը եւ Վարդան Այգեկցու «Խրատ բոլոր քահանաներին» քարոզխոսական երկը:

Սուրբ պատարագի մեկնություն: / Խոսրով Անձևացի; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան; Խմբ.` Գ. Անտոնյան; Հայ առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն[4]

Քարոզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի քարոզը՝ խոսված Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մատուցած Ս. Պատարագին (31 հոկտեմբեր, կիրակի, 2010թ.)[5]

Ծանոթագրություններ   [խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մասնավոր վարդապետական աստիճանի տվչություն». https://arar.sci.am/. 2006. Վերցված է 21.12.2021-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. էջմիածնում». https://arar.sci.am/. 2010. Վերցված է 21.10.2021-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան». www.armenianchurch.org. 2010. Վերցված է 21.12.2021-ին.
  4. «Սուրբ պատարագի մեկնություն: / Խոսրով Անձևացի; Թարգմ.` Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան; Խմբ.` Գ. Անտոնյան; Հայ առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն». koha.etchmiadzinlibrary.am. 2001. Վերցված է 21.12.2021-ին.
  5. «Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի քարոզը՝ խոսված Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մատուցած Ս. Պատարագին (31 հոկտեմբեր, կիրակի, 2010թ.)». https://arar.sci.am/. 31.10.2010. Վերցված է 21.12.2021-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)