Մասնակից:Mila Shahnazaryan/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելկա և Ստրելկա Կարիբյան գաղտնիք
Белка и Стрелка: Карибская тайна
ՏեսակՀամակարգչային անիմացիա
ԺանրՊատմական մուլտֆիլմ, կատակերգություն, արկածային, ֆանտաստիկա
ՌեժիսորԻննա Եվլաննիկովա, Ալեքսանդր Խրամցով
ՊրոդյուսերՍերգեյ Զերնով, Վադիմ Սոտսկով
ԱնիմատորներԱլեքսանդր Խրամցով, Ստեփան Գրուդինին
ԵրաժշտությունԻվան Ուրյուպին
ԵրկիրՌԴ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԿինոԱտիս

Բելկա և Ստրելկա: Կարիբյան գաղտնիք, ռուսական լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ: Այն 2013 թվականի ռուսական «Բելկա և Ստրելկա, լուսնային արկածներ» լիամետրաժ ֆիլմի շարունակությունն է, ինչպես նաև «Բելկա և Ստրելկա» շարքի երրորդ լիամետրաժ ֆիլմն է: Ֆիլմի սյուժեի համաձայն ՝ Խորհրդային հրամանատարությունը Բելկային ու Ստրելկային տիեզերական ուղեծրային թռիչք իրականացնելու առաքելությամբ ուղարկում է Կուբա կղզի[1]:

Անիմացիոն ֆիլմի կերպարների հնչյունավորմանը մասնակցել են հայտնի ռուս դերասաններ Յուլյա Պերեսիլդը, Իրինա Պեգովան, Եվգենի Միրոնովը, Սերգեյ Բուրունովը, ինչպես նաև երաժիշտ Սերգեյ Շնուրովը։ Նվագախմբային սաունդթրեքի ձայնագրությանը մասնակցել է 70 հոգուց բաղկացած սիմֆոնիկ նվագախումբը ՝ Մեծ Թատրոնի դիրիժոր Ալեքսեյ Վերեշչագինի ղեկավարությամբ[2][3][4][5]։

Ֆիլմը «КиноАтис» կինոստուդիայի արտադրանքն է՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարություն և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության պետական աջակցությամբ:

Ֆիլմի նախնական անվանումն է «Բելկա և Ստրելկա, Կուբայի Փրկությունը» Սկզբում ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2020 թվականի ապրիլի 30-ին, սակայն COVID-19 համավարակի պատճառով այն հետաձգվեց մինչև 2020 թվականի սեպտեմբերի 24-ը[6][7][8]։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Յուլյա Պերեսիլդ Բելկա
Իրինա Պեգովա Ստրելկա
Եվգենի Միրոնով Վենյա
Սերգեյ Շնուրով Սլոնեժ
Սերգեյ Բուրոնով Քեռի Յաշա
Սերգեյ Դյաչկով Լյագուս
Դիոմիդ Վինոգրադով Տառական Տոլյա,

Կատու

Ելենա Շուլման Օնդատրա,

Մարիա

Անտոն Վինոգրադով, Անդրեյ Լյովին, Սերգեյ Մարդար, Վլադիմիր Մասլակով, Միխայիլ Խրուստալով,

Միխայիլ Չերնյակ

Մեդուզաներ


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Третья часть мультфильма «Белка и Стрелка» выйдет в российский прокат 30 апреля 2020 года». www.mkrf.ru. Վերցված է 2020-05-14-ին.
  2. ««Это очень смешно!» Как Юлия Пересильд озвучивала «Белку и стрелку»» (ռուսերեն). 7Дней.ру. 2019-09-25. Վերցված է 2020-05-14-ին.
  3. «Шнуров, Бурунов и Шпица озвучат героев третьей части мультфильма "Белка и Стрелка"» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2020-05-14-ին.
  4. «Сергей Шнуров озвучит инопланетянина в "Белке и Стрелке 3"». Российская газета. Վերցված է 2020-05-14-ին.
  5. «В Первой музыкальной студии записали саундтрек к анимационному фильму «Белка и Стрелка: Карибская тайна»». www.mosfilm.ru. Վերցված է 2020-05-14-ին.
  6. «Киножурнал "МУЛЬТ в кино" посетил 5-миллионный зритель» (ռուսերեն). vesti.ru. Վերցված է 2020-05-14-ին.
  7. «На 108-м Московском кинорынке презентовали новый проект Киностудии Горького «Белка и Стрелка. Спасение Кубы»» (ռուսերեն). Киностудия Горького. 2019-04-16. Վերցված է 2020-05-14-ին.
  8. «Алексей Рязанцев: «К решению выпускать «Спутник» и «Фею» онлайн я отношусь отрицательно»» (ռուսերեն). www.kinometro.ru. Վերցված է 2020-05-14-ին.