Մասնակից:Mesalina01/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BA,_%D0%93%D0%B5%D1%80%D0%BC%D0%B0%D0%BD

Ջորջ Օտտո Հերման Բալկ կամ Հերման Բալկ ( գերմ.՝ Georg Otto Hermann Balck), գերմանացի զինվորական հրամանատար, Երկրորդ համաշխարհային պատերազմում տանկային զորքերի գեներալ Ասպետական Խաչի Սպա Կաղնու տերևներով, սուրերով և ադամանդներով:

Գործունեության սկիզբ և Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերման Բալկը զինվորական ծառայության անցել է 1913 թվականի ապրիլին որպես 10-րդ յեգերյան գումարտակի ֆանեն-յունկեր (հատուկ հրաձիգային գնդի սպայի թեքնածու): 1914 թվականի օգոստոսից նա կատարել է 10-րդ եգերյան գումարտակի լեյտենանտի պարտականություններ: Պարգևատրվել է 2-րդ աստիճանի երկաթե խաչով։ 1914 թվականի հոկտեմբերին վիրավորվել է և մինչև 1915 թվականի փետրվար եղել է հիվանդանոցում։ Պարգևատրվել է 1-ին աստիճանի երկաթե խաչով և Բավարական շքանշանով:

1915 թվականի հունիսին նա կրկին վիրավորվել է: 1915 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հերմանը եղել է 5-րդ հեծելազորային դիվիզիայի «որսորդական խմբի» հրամանատար, Պարգևատրվել է Ավստրո-Հունգարական շքանշանով։ 1916 թվականի մարտին եղել է 22-րդ գնդացրային գումարտակի հրամանատար, որից հետո 10-րդ եգերյան բատալյոնի հրամանատար։ 1917 թվականի դեկտեմբերին պարգևատրվել է Հոհենցոլլերնի թագավորական ընտանիքի ասպետական խաչ շքանշանով:

Երկու համաշխարհայինների միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկը ծառայությունը շարունակել է ռայխսվերում։ 1938 թվականի փետրվարից դարձել է փոխգնդապետ, 1938 թվականի նոյեմբերից ցամաքային զորքերի Գերագույն հրամանատարության մոտոհրաձգային զորքերի տեսչությունում է աշխատել։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի հոկտեմբերի 1-ին ստացել է տանկային դիվիզիայի 1-ին հետևակային գնդի հրամանատարի կոչում։ 1940 թվականի մայիսին ֆրանսիական արշավի համար նա ստացել է Երկաթե խաչի երկու աստիճանների շքանշաններ, 1940 թվականի հունիսին նա պարգևատրվել է Ասպետի խաչով (թիվ 53): 1940 թվականի օգոստոսին ստացել է գնդապետի կոչում:

1940 թվականի դեկտեմբերից 2-րդ տանկային դիվիզիայի 3-րդ տանկային գնդի հրամանատար է նշանակվել, 1941 թվականի մայիսին ստացել է նույն դիվիզիայի 2-րդ տանկային բրիգադի հրամանատարի կոչում։ Մասնակցել է 1941 թվականի հունական արշավին։ 1941 թվականի հունիսի վերջերից եղել է ցամաքային զորքերի գերագույն հրամանատարության շտաբում։

1942 թվականի մայիսին 11-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար (Դոնբասի շրջանի, ապա Խարկովի մարտեր): 1942 թվականի օգոստոսին ստացել է գեներալ-մայորի կոչում: 1942 թվականի դեկտեմբերին նա ստացել է Ասպետական խաչին կից Կաղնու տերևներ (թիվ 155)։ 1943 թվականի հունվարից ստացել է գեներալ-լեյտենանտ կոչում, 1943 թվականին Ասպետական խաչի Կաղնու տերևներին ավելացվել են Թրերով պարգևը (թիվ 25)։ 1943 թվականի մարտից եղել է հրամանատարական պահուստային կազմում։

1943 թվականի նոյեմբերից դարձել է տանկային ուժերի գեներալ՝ նշանակվելով 48-րդ հետևակային կորպուսի հրամանատար։ Մասնակցել է Ժիտոմիրի, Վիննիցիի, Տերնոպոլի, Բրոդովի շրջանում մղված մարտերին։

1944 թվականի օգոստոսից ստացել է 4-րդ հետևակային հրամանատարի կոչում։ 1944 թվականի օգոստոսի 31-ին Ասպետական խաչի կաղնու տերևներին, սրերին ավելացվել է Ադամանդներով պարգևը (թիվ 19)։

1944 թվականի սեպտեմբերի 21-ին Բանակի Գ խմբի հրամանատար (Արևմտյան ռազմաճակատում):

1944 թվականի դեկտեմբերի 23-ից եղել է բանակի հրամանատար (Բուդապեշտի մարզի մարտեր), միևնույն ժամանակ՝ «Բալկ» բանակային խմբի (6-րդ բանակ, 1-ին և 3-րդ հունգարական բանակների) հրամանատար։ Պատերազմի ավարտին Բալկը 6-րդ բանակը հետ է բերել Ավստրիա և 1945 թվականի մայիսի 8-ին այնտեղ հանձնվել է ամերիկյան զորքերին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բալկը գերի է ընկել։ 1947 թվականին ազատ է արձակվել գերությունից, սակայն 1948 թվականին Շտուտգարտի գերմանական դատարանը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման այն բանի համար, որ 1944 թվականի նոյեմբերին Բալկը գործնականում առանց դատարանի դատավճռի հրամայել էր գնդակահարել փոխգնդապետ Շոտկեին, երբ նրան հայտնաբերել էր ծայրահեղ հարբած վիճակում, որը չէր կարող կատարել պաշտոնական պարտականությունները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]