Մասնակից:Մեսրոպ Հայրապետյան/Ավազարկղ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսրոպ Հայրապետյան/Ավազարկղ Բ
Ծնվել էսեպտեմբերի 25, 1995
ԾննդավայրՏաշիր, Լոռու մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեա
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2013-ներկա

Իննա Վաղինակի Խոջամիրյան (սեպտեմբերի 25, 1995, Տաշիր, Լոռի, Հայաստան), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իննա Խոջամիրյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Նախ ուսում է ստացել Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ապա Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ։ 2012-2016 թվականների սովորել է հոգեբանության բաժնում, 2016 թվականից շարունակել ուսումը նույն բաժնում՝ ստանալով մագիստրոսի կոչում։

Ստեղծագործական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հոգեբան աշխատել է շատ կարճ ժամանակ։ Դերասանական գործունեությունը սկսել է 2013 թվականին։ Դերասանուհին նկարահանվել է հետևյալ հեռուստասերիալներում՝ «Անցյալի ստվերներ» (2013-2014, Շանթ ՀԸ), «Սահմանին 1/2» (2016-2017), «Էլենի օրագիրը 1/2» (2017-2019, Շանթ ՀԸ), «Երկուսով» (2019-2020, Շանթ ՀԸ), «Կհանդիպենք Անտառի տնակում» (2021), «Բեկորներ» (2021-2022, Շանթ ՀԸ):

Դերասանուհին իր գործունեությունը թատրոնում սկսել է հանդես գալով Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացման մեջ հանդես գալով։ Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 25-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում[1]։ «Երկնագույն շան աչքերը» ներկայացվել է նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմերում։

Հյուրախաղերով հանդես է եկել նաև Սանկտ Պետերբուրգում` «Балтийский дом» թատրոնում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իննա Խոջամիրյանը ամուսնացած չէ, երեխաներ չունի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:1995 ծնունդներ Կատեգորիա:Սեպտեմբերի 25 ծնունդներ Կատեգորիա:Տաշիր քաղաքում ծնվածներ Կատեգորիա:Հայ դերասանուհիներ Կատեգորիա:Թատրոնի դերասանուհիներ