Մասնակից:Mes Hay/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեսանդրո Շյոպֆ
գերմ.՝ Alessandro Schöpf
20140905 U21 AUT BIH AT08 1103.jpg
Ալեսանդրոն 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեսանդրո Շյոպֆ
Ազգությունը ավստրիացի
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Հասակ 178 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շալկե 04
Համար 28
Պատանեկան կարիերա
2009-2012 Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2014 Գերմանիա Բավարիա II 63 (22)
2014-2016 Գերմանիա Նյուրենբերգ 51 (11)
2016-ներկա Գերմանիա Շալկե 04 57 (9)
Ազգային հավաքական
2016-ներկա Ավստրիա Ավստրիա 17 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 16, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 2, 2018

Ալեսանդրո Շյոպֆ (գերմ.՝ Alessandro Schöpf, ), ավստրիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է գալիս գերմանական «Շալկե 04»-ի և Ավստրիայի ազգային հավաքականի կազմում: Եվրո 2016-ի մասնակից է:

Ակումբայի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բավարիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ֆուտբոլիստը միացել է «Բավարիա»-ի ակադեմիային: Այնտեղ 3 տարի հանդես գալուց հետո ֆուտբոլիստը սկսել է հանդես գալ թիմի երիտարադական կազմում: «Բավարիա II»-ի կազմում նա իր դեբյուտը նշել է 2012-13 մրցաշրջանի առաջին խաղում, որը տեղի է ունեցել «Աուգսբուրգ II»-ի դեմ: 2012-13 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման, իսկ «Բավարիա II»-ը մրցաշարային աղյուսակում գրավել է 2-րդ տեղը:

Հաջորդ մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման և դարձել է 11 գոլի հեղինակ:

«Նյուրնբերգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվաանի հուլիսին Շյոպֆը տեղափոխվել է Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգ»[1]: Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է «Էրցգեբիրգե»-ի դեմ խաղում[2]:

«Շալկե 04»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարին Ալեսանդրո Շյոպֆը տեղափոխվել է Բունդեսլիգան ներկայացնող «Շալկե 04»: Տրանսֆերն արժեցել է 5 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[3]:

Իր դեբյուտը նա նշել է հունվարի 30-ին կայացած «Դարմշտադտ 98»-ի դեմ խաղում, որի երկրորդ խաղակեսի ընթացքում նա փոխարինել է Լերոյ Սանեին: Փետրվարի 6-ին Ալեսանդրոն խփել է իր առաջին գոլը «Վոլֆսբուրգ»-ի դեմ կայացած խաղում:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեսանդրոն հանդես է եկել Ավստրիա Մ18, Մ19 և Մ21 հավաքականների կազմում:

Ավստրիայի ազգային հավաքականի կազմում Շյոպֆը իր դեբյուտը նշել է 2016 թվականի մարտի 27-ին՝ Ալբանիայի հավաքականի դեմ խաղում: Նա խաղադաշտ է դուրս եկել 87-րդ րոպեին[4]: Հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է Եվրո 2016-ին:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեգիոնալիգայի հաղթող - 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Club holt Bayern-Talent Schöpf»։ kicker (German)։ 24 June 2014։ Վերցված է 4 August 2014 
  2. «Joker Mlapa bereitet Sylvestrs Treffer vor» (German)։ kicker։ 3 August 2014։ Վերցված է 4 August 2014 
  3. «Alessandro Schöpf erhält Vertrag bis zum 30. Juni 2019» [Alessandro Schöpf sign contract until 2019] (German)։ FC Schalke 04։ 7 January 2016։ Վերցված է 7 January 2016 
  4. «Austria vs. Albania 2 - 1»։ Վերցված է 26 March 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]