Մասնակից:Meri Balasanyan/Ավազարկղ
Կարիերա (1957-1969 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերուակի վեպը հաճախ նկարագրվում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի բիթ սերնդին ներկայացնող գործ, իսկ Քերուակը կոչվում է «բիթ սերնդի թագավոր»[1]։ Այս մտքի հետ նա երբեք չի հարմարվել: Մի անգամ նա նկատել է. «ես բիթնիկ չեմ, ես կաթոլիկ եմ»՝ ցույց տալով լրագրողին Պողոս VI Պապի նկարը և ասելով՝ «գիտե՞ք, թե ով է նկարել այդ նկարը, -ե՛ս»[2]:
«Ճանապարհին» գրքի հաջողությունը ակնթարթային համբավ բերեց Քերուակին: Նրա համբավը նպաստեց, որ հրատարակիչների մոտ ցանկություն առաջանա վերցնել անցանկալի ձեռագրեր, որոնք նախկինում մերժվել էին: Ինն ամիս անց՝ նա այլևս հասարակության մեջ իրեն ապահով չէր զգում: Մի գիշեր, Նյու Յորքի Բլեկեր փողոցի 189 հասցեում գտնվող Սան Ռեմո սրճարանի մոտ, Քերուակին ծեծեցին երեք տղամարդ: Հնարավոր է, որ Նիլ Քեսեդին՝ որպես գրքի գլխավոր հերոս, իր նոր ձեռք բերած վատ համբավի արդյունքում ձերբակալվեց մարիխուանա վաճառելու համար[3][4]:
Ի պատասխան՝ Քերուակը հավաքագրում է բուդդիզմի հետ կապված իր սեփական փորձի օրինակները, ինչպես նաև Կալիֆորնիայում և Վաշինգտոնում ունեցած իր արկածները Գարի Սնայդերի և Սան Ֆրանցիսկոյի այլ բանաստեղծների հետ և 1958 թվականին հրատարակում «Դհարմյան թափառականները» վերնագրով: Նա գրեց դա Օրլանդոյում, 1957 թվականի նոյեմբերի 26-դեկտեմբերի 7 ընկած ժամանակահատվածում[5] and December 7, 1957.[6]: Գրելը սկսելիս Քերուակը վերցրեց տասը ոտնաչափ ունեցող հեռագրաթուղթ, որպեսզի խուսափի թուղթը փոխելու ընդհատումներից, ինչպես վեց տարի առաջ էր արել «Ճանապարհին» գիրքը մեքենագրելիս[5]:
Քերուակը, գրքի քննադատության պատճառով, բարոյազրկվեց բուդդիզմի ամերիկյան դաշտում այնպիսի հարգված գործիչների կողմից, ինչպիսիք են Զեն ուսուցիչներ Ռութ Ֆուլլեր Սասակին և Ալան Ուոթսը: Նա գրեց Սնայդերին ` նշելով Դ.Ս. Սուզուկիի հետ հանդիպման մասին. «նույնիսկ Սուզուկին էր նայում ինձ այնպիսի երկար հայացքով, կարծես ես հրեշավոր խաբեբա էի»: Նրան Կալիֆորնիայում հնարավորություն չընձեռվեց հանդիպելու Սնայդերի հետ, և նա եղելությունը բացատրեց Ֆիլիպ Ուալենին. «հիմա ես կամաչեմ հակառակվել Ձեզ և Գարիին. ես այնքան անառակ եմ դարձել, որ ոչինչ հաշվի չեմ առնում: Ես այլևս բուդդիստ չեմ»[7]: Նրանց հետագա քննադատական արձագանքին ի պատասխան Քերուակը մեջբերեց Էբի Գրինի սրճարանային ընթերցանությունից մի հատված. «Մաքրագործվել տենչացող մոլեգին հավատացյալների ամբոխը ողողված է էյֆորիայով և հրճվում է այնպես, ինչպես միաբջիջ կենդանիները՝ օրհնյալ լույսի ներքո»:
Քերուակը գրել է նաև «Քաղցրացրեք իմ դաշույնը» (1959) վերնագրով բիթ ֆիլմի սցենարը, որի ռեժիսորներն էին Ռոբերտ Ֆրենկը և Ալֆրեդ Լեսլին: Այն նկարահանվեց բանաստեղծներ Ալեն Գինզբերգի և Գրեգորի Կորսոյի, երաժիշտ Դավիթ Ամրամի, նկարիչ Լարի Ռիվերսի և այլոց մասնակցությամբ[8]: Ի սկզբանե, ֆիլմը պետք է կոչվեր «Բիթ Սերունդ», սակայն անվանումը փոխվեց վերջին պահին, երբ «Մետրո-Գոլդուին-Մայեր» ընկերությունը 1959 թվականի հուլիսին նույն անունով ֆիլմ թողարկեց, որը սենսացիա ստեղծեց բիթնիկ մշակույթի շուրջ:
1965 թվականին նա հանդիպեց բանաստեղծ Յուեն Գվերնիգի հետ, որը իր նման բրետոն ամերիկացի էր Նյու Յորքում, և նրանք դարձան ընկերներ: Գվերնինգը թարգմանում էր բրետոնյան բանաստեղծությունները անգլերենի, որպեսզի Քերուակը կարդա և հասկանա դրանք: «Օրինակի համար, 1965 թվականին Ջեք Քերուակի հետ իմ հանդիպումը որոշիչ դարձավ: Քանի որ նա չէր կարողանում խոսել բրետոնյան լեզվով, խնդրեց ինձ՝ կգրե՞ք Ձեր բանաստեղծություններից մի քանիսը անգլերեն լեզվով, ես կցանկանայի կարդալ դրանք: Ես գրեցի «Դիրի Դիր – Կեղտոտ պողպատե աստիճանները» Քերուակի համար և շարունակեցի նույն ոգով: Այդ է պատճառը, որ ես հաճախ իմ բանաստեղծությունները գրել եմ բրետոներեն, ֆրանսերեն և անգլերեն»[9]:
Հետագա տարիներին Քերուակը տառապեց իր ավագ քրոջ կորստով, որը 1964 թվականին մահացավ սրտի կաթվածից։ Դրան հաջորդեց 1966 թվականին մոր կաթվածահար լինելը: 1968 թվականին Նիլ Քեսիդին նույնպես մահացավ, երբ գտնվում էր Մեքսիկայում[10]:
1968 թվականին Քերուակը հայտնվեց նաև «Ֆայրինգ Լայն» հեռուստատեսային նախագծում, որի հեղինակն էր Ուիլյամ Ֆ. Բաքլին (Քերուակի ուսանողական տարիների ընկերը): Քերուակը խոսեց 1960-ականների կենսակերպի մասին, որը հակասում էր գերիշխող սոցիալական նորմերին. սա նրա վերջին ելույթն էր հեռուստատեսությունում[11]:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականի հոկտեմբերի 20-ի առավոտյան՝ ժամը 11-ին, Սանկտ Պետերբուրգում, Քերուակը նստած էր իր սիրած աթոռին, խմում էր վիսկի և լիկյոր՝ աշխատելով Մասաչուսեթսի Լոուել քաղաքում գտնվող իր հոր տպարանի մասին գրքի վրա: Նա հանկարծ սրտխառնոց էր զգացել և գնացել դեպի լոգարան, որտեղ արյունահոսել էր: Քերուակը տեղափոխվել էր մոտակա հիվանդանոց, քանի որ ունեցել էր որովայնի արյունահոսություն: Նա մի քանի անգամ արյան կորստի համար փոխպատվաստում էր ստացել: Բժիշկները հետագայում փորձել էին վիրահատել նրան, սակայն վնասված լյարդը խանգարել էր արյան մակարդմանը: Նա հաջորդ առավոտ՝ ժամը 5:15-ին, Սուրբ Էնթոնիի հիվանդանոցում մահացել է՝ վիրահատությունից հետո գիտակցության չգալով: Նրա մահվան պատճառը ախտորոշված էր որպես ներքին արյունահոսություն, որը առաջացել է ցիռոզից՝ երկարատև ալկոհոլի չարաշահման հետևանքով[12][13][14][15] Նա թաղված է Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքում գտնվող Էդսոն գերեզմանոցում[16]:
Մինչ մահը նա ապրում էր իր երրորդ կնոջ` Ստելլա Սամպաս Քերուակի, և իր մոր՝ Գաբրիելի հետ: Քերուակի մայրը ժառանգել էր իր գույքի մեծ մասը:
2007 թվականի հունիսի 2-ին, Քերուակը հետմահու Մասաչուսեթսի Լոուել համալսարանի կողմից արժանացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճանին[17]:
- ↑ «Beat Generation Elders Meet to Praise Kerouac». The New York Times. Վերցված է December 16, 2008-ին.
- ↑ «Jack Kerouac Obituary». The New York Times.
- ↑ Suiter 2002, էջ. 237
- ↑ Berrigan 1968, էջեր. 19–20
- ↑ 5,0 5,1 Suiter 2002, էջ. 229
- ↑ Suiter 2002, էջ. 233
- ↑ Suiter 2002, էջեր. 242–243
- ↑ Cohen, John (August 8, 2008). «Is Pull My Daisy Holy?». photo-eye Magazine. Վերցված է September 13, 2013-ին.
- ↑ Un dornad plu, Youenn Gwernig, Al Liamm, 1997, page 10.
- ↑ Brinkley, Douglas, ed. Kerouac: Road Novels 1957–1960. New York: The Library of America, 2007. pp. 844–45.
- ↑ «Digital Beats : Jack Kerouac». Faculty.uml.edu. Վերցված է November 21, 2013-ին.
- ↑ Larson, Jordan. «What Hollywood Gets Wrong About Jack Kerouac and the Beat Generation». The Atlantic. Վերցված է September 12, 2017-ին.
- ↑ Scheffler, Ian (September 6, 2013). «Football and the Fall of Jack Kerouac». The New Yorker. ISSN 0028-792X. Վերցված է September 12, 2017-ին.
- ↑ «Author Kerouac Dies; Led 'Beat Generation'». The Daily Collegian. October 22, 1969. Վերցված է April 29, 2008-ին.
- ↑ Kilgannon, Corey (December 31, 2006). «For Kerouac, Off the Road and Deep into the Bottle, a Rest Stop on the Long Island Shore». The New York Times. Վերցված է December 23, 2008-ին.
- ↑ Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Location 25332). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
- ↑ «Jack Kerouac Receives Posthumous Honorary Degree». UMass Lowell. May 31, 2007. Վերցված է March 13, 2015-ին.