Մասնակից:Mayilyan/Ավազարկղ
Mayilyan/Ավազարկղ |
---|
Ռեմզի Նյուա (անգլ.՝ Ramsey Nouah) () [1] նիգերիացի դերասան, Աֆրիկայի կինոակադեմիայի 2010 թվականի «Լավագույն գլխավոր դերակատար» անվանակարգի մրցանակակիր[2]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյուան ծնվել է Նիգերիայի Էդո նահանգում, հայրն իսրայելցի էր, մայրը՝ յուրուբացի, ով Օնդո նահանգի Օվո քաղաքից էր։ Տղան մեծացել է Նիգերիայի Լագոս Սյուրուլե նավահանգստային քաղաքում, հաճախել է Աթարայի հիմնական դպրոցը, այնուհետև համայնքի քերականական դպրոցը։ Ավարտել է Լագոսի համալսարանի «Զանգվածային հաղորդակցություններ» բաժինը՝ համապատասխան որակավորմամբ, որից հետո զբաղվել է դերասանի կարիերայով[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյուայի դերասանական կարիերան սկսվել է այն ժամանակ, երբ նա նկարահավել է նիգերիական հեուստատեսության «Ճակատագրեր» (Fortunes) հեռուստասերիալում[4]։ Այդ ժամանակից ի վեր դերասանը հայտնվել է բազմաթիվ ֆիլմերում, որպես գլխավոր դերակատար։ Նրան անվանում են «Սիրված տղա»[5][6] ՝ ռոմանտիկ ֆիլմերում բազմաթիվ դերերի համար։ 2010 թվականին Աֆրիկայի կինոակադեմիայի լավագույն գլխավոր դերասան անվանակարգում Նյուան արժանացել է գլխավոր դերասան մրցանակին «The Figurine» ֆիլմի դերակատարման համար [7]։ Նա համարվում է Նիգերիայի ամենաշատ պահանջվող դերասաններից մեկը[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյուան ամուսնացած է Էմիլիա Ֆիլիպսի հետ։ Զույգն ոևնի երկու որդի և մեկ դուստր․ Քվինսի, Կամիլ և Դեզիրի։
Ընտրված ֆիլմագրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
1996 | Լուռ գիշեր (Silent Night) | |
1999 | Քողարկում (Camouflage) | |
2000 | Դասալիքը (Fugitive) | |
2001 | Սիրո ճակատամարտ (The Battle of Love) | |
2002 | Սիրո ուժը (Power of Love) | |
2002 | Վալենտինո (Valentino) | |
2002 | Իմ սեր (My Love) | |
2002 | Եկեղեցական բիզնես (Church Business) | |
2003 | Էմոցիոնալ հարված (Emotional Crack) | |
2003 | Սուպա լավ (Supa Love) | |
2003 | Իրական սեր (True Love) | |
2004 | Նիգերի շրջակայքում (Across the Niger) | |
2004 | Վտանգավոր երկվորյակներ (Dangerous Twins) | |
2005 | Գալով Հարավային Աֆրիկա (Coming to South Africa) | |
2005 | Արյունահեղ սեր (Bleeding Love) | |
2007 | Ֆակուլտետ (The Faculty) | |
2008 | Որս (Chase) | |
2008 | Քաղցր վաղը (Sweet Tomorrow) | |
2009 | Վերբեռնված (Reloaded (2009 film)) | |
2009 | Քանդակը (The Figurine) | Femi |
2009 | Հեռացիր (Nnenda) | |
2009 | Արգելված հաճույքներ (Guilty Pleasures (2009 film)) | Տեսո |
2010 | Գաղտնի պոռթկում (Private Storm) | Ալեքս |
2010 | Սև հոգի (The Black Soul) | |
2011 | Մարտիկի սիրտը (Heart of a Fighter) | |
2011 | Իրու Օկա | |
2012 | Հանգստյան օրեր (Weekend Getaway) | |
2012 | Անձրևային անտառի Համաշխարհային էկոհամակարգի մոնիտորինգ (Gem of the Rainforest) | |
2013 | Խառնաշփոթություն (Confusion Na Wa) | Էմեկա Նվոսու |
2014 | Անպաշտպանը (Unguarded) | |
2014 | Սնանկացած կյանք (Busted Life) | |
2014 | 30 օր Ատլանտայում (30 Days in Atlanta) | Ռիչարդ |
2015 | Գայթակղիչ ճակատագիր (Tempting Fate (2015 film)) | Ուգո |
2015 | Գերեզմանի փոշին (The Grave Dust) | Ջոնսոն Օկվուզո |
2015 | Փորձիր էքապրես (Gbomo Gbomo Express)[9] | Օսթին |
2016 | 76-ի առյուծները ('76 (film)) | Կապիտան Ժոզեֆ Դյուա |
2018 | Ուրախ տղամարդիկ․ Յուրուբայի իրական դևերը | Այո Ալեսինլոյե |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Nollywood Actor Ramsey Nouah Birthday". IReportersTV. 19 December 2012. Retrieved 14 May 2012.,
- ↑ "The 2010 African Movie Academy Awards: Winners, Re-Cap, Dresses". New York, NY, USA: MTV Networks a division of Viacom International Inc. Retrieved 25 August 2010.
- ↑ «I don't have a University degree: Ramsey Nouah». Nigeria: City Pulse. Արխիվացված է օրիգինալից 2015-02-04-ին. Վերցված է February 3, 2015-ին.
- ↑ Mercy, Michael (24 July 2010). «Ramsey Nouah». The Nation. Lagos, Nigeria. Վերցված է 19 February 2011-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ramsey Noah: Lover boy…». Stabroek News. Georgetown, Guyana. Վերցված է 25 August 2010-ին.
- ↑ Kerrigan, Finola (2010). Film Marketing (1 ed.). Elsevier Ltd. էջ 87. ISBN 978-0-7506-8683-9.
- ↑ "The 2010 African Movie Academy Awards: Winners, Re-Cap, Dresses". New York, NY, USA: MTV Networks a division of Viacom International Inc. Retrieved 25 August 2010.
- ↑ Okpewho, Isidore; Nzegwu, Nkiru (2009). The New African Diaspora. Indiana University Press. էջ 403. ISBN 978-0-253-35337-5.
- ↑ «Ramsey Nouah, Alexx Ekubo, Blossom Chukwujekwu star in new movie». YeYePikin.com. Վերցված է 18 September 2015-ին.