Մասնակից:Marsar4454/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Marsar4454/Ավազարկղ1

Գալուստ Ցոլակի Հախոյան (), Պրիմորիեի երկրամասի Օրենսդիր ժողովի հարկաբյուջետային քաղաքականության և ֆինանսական ռեսուրսների հանձնաժողովի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալուստ Ցոլակի Հախոյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 14-ին Կիրովական քաղաքում (այժմ Վանաձոր)՝ բազմազավակ ընտանիքում։ Հայրը՝ Ցոլակ Գաբրիելի Հախոյանը, երկաթուղային աշխատող է եղել։ Մայրը մասնագիտությամբ դերձակ էր[1]։

1974-1976 թվականներին ծառայել է Պրիմորիեի երկրամասի ԽՍՀՄ զինված ուժերում։ 1977-1983 թվականներին սովորել է Վլադիվոստոկի պետական բժշկական ինստիտում և ավարտել գերազանցությամբ։ 1983-1985 թվականներին սովորել է Վլադիվոստոկի պետական բժշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրիայում[2]։

Ամուսնացել է 1984 թվականին, ունի 3 դուստր։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988-1986 - Վլադիվոստոկի մարզային ֆիզոթերապիայի հիվանդանոց, վիրաբույժ
  • 1988-2004 - Վլադիվոստոկում ղեկավարել է մասնավոր ընկերություններ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատգամավորական գործունեությունը[3]

  • 2004-2006 - Երկրորդ գումարման Դումայի պատգամավոր՝ Վլադիվոստոկի միամանդատ թիվ 12 ընտրական օկրուգում։ Վլադիվոստոկի Դումայի տնտեսական քաղաքականության և մունիցիպալ սեփականության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ:
  • 2006-2011 - Չորրորդ գումարման Պրիմորիեի երկրամասի Օրենսդիր ժողովի պատգամավոր՝ միամանդատ թիվ 3 ընտրական օկրուգում։ Պրիմորիեի երկրամասի օրենսդրական ժողովի հարկաբյուջետային քաղաքականության և ֆինանսական ռեսուրսների հանձնաժողովի նախագահ:
  • 2011 թվականի դեկտեմբերի 4 - ընտրվել է Պրիմորիեի երկրամասի հինգերորդ գումարման Օրենսդիր ժողովի պատգամավոր՝ միամանդատ թիվ 1 ընտրական օկրուգում:
  • 2016 թվականի հոկտեմբերի 5 - ընտրվել է Պրիմորիեի երկրամասի Օրենսդիր ժողովի հարկաբյուջետային քաղաքականության և ֆինանսական ռեսուրսների հանձնաժողովի նախագահ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Галуст Ахоян».
  2. «Ахоян Галуст Цолакович - компромат, биография, образование, национальность». zampolit.com. Վերցված է 2020-12-01-ին.
  3. «Ахоян Галуст Цолакович». www.zspk.gov.ru. Վերցված է 2020-12-01-ին.