Մասնակից:Mariam Sargsyan 17/Ավազարկղ14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գումարած մեկ», ռեժիսոր Օքսանա Բիչկովայի ֆիլմ-մելոդրաման, որը թողարկվել է 2008 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանչուհի Մաշային (Մադլեն Ջաբրաիլովա) խարդախ գործարք են առաջարկում. Մոսկվայում ընկերակցել Մեծ Բրիտանիայից եկած տիկնիկագործ Թոմին (Ջետրո Սկիներ), որը գալիս է տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանների հետ դասընթացներ անցկացնելու համար: Առաջին հայացքից հերոսները շատ քիչ ընդհանրություններ ունեն. Մաշան լուրջ է վերաբերում կյանքին, և նրա համար կարևոր է հասարակության կարծիքը, իսկ Թոմն աշխարհն ընկալում է որպես թատրոն, խաղ: Բայց երկուսն էլ միայնակ են (Մաշան ամբողջ կյանքն անցկացրել է բառարանների հետևում, իսկ Թոմի միակ ընկերն ու զրուցակիցը տիկնիկ-ձեռնոցն է, որից նա մի վայրկյան անգամ չի բաժանվում), և դա նրանց մտերմացնում է: Սիրահարվելով Թոմին՝ Մաշան փոխվում է, իսկ երբ գալիս է բաժանման պահը, նա հեշտությամբ բաց է թողնում Թոմին։ Նա պատրաստ է նոր կյանք սկսել:

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջետրո Սքիներ՝ մրցանակ լավագույն տղամարդու դերի համար «Կինոտավր» Ռուսական բաց կինոփառատոնում[1]
  • Մադլեն Ջաբրաիլովա՝ մրցանակ լավագույն կանացի դերի համար «Ժպտա՛, Ռուսաստան» Ռուսական 9-րդ բաց փառատոնում[2]
  • «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Վիբորգյան հաշիվ» մրցույթի շրջանակներում մեծ «Ոսկե նավակ» լավագույն ֆիլմի համար[3]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]