Մասնակից:Mariam04/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեո–փոփ կամ Պոստ–փոփ, ժամանակակից արվեստի ճյուղ։ Ծագել է 20–րդ դարից 80–ականներին։ Նեո–փոփը առանձին նոր շարժում չէ, այլ ներկայացնում է փոփ–արտի զարգացումը, ինչպես նաև փոփ մշակույթը՝ հայտնի անուններով, խորհրդանշաններով ու պատկերներով։

Նեո–փոփի հետևորդ երիտասարդ նկարիչները, հաշվի առնելով փոփ–արտի 1950-60-ականների փորձառությունը, կոնցեպտուալիզմին հատուկ մոտեցումները, ստեղծել են այնպիսի աշխատանքներ, որոնցում արտահայտվում էին հասարակության ու հանրամատչելի մշակույթի փոխհարաբերությունների վերաբերյալ նկարիչների անձնական կարծիքները։

1980-ականներին Նյու–Յորքում էր այս կողմնորոշմամբ ստեղծագործողների կենտրոնը: Նրանց անհանգստացնում էին հետևյալ թեմաները՝ զանգվածային սպառման ապրանքներ, փոփ աստղերի պաշտամունք, իրականության արձանագրում լուսանկարներում, գովազդներում, ֆիլմերում: Նրանք առաջինը դրսևորել էին իրենց մինիմալիզմի ու կոնցեպտուալիզմի ուղղություններում, սակայն ի վերջո ընդվզել էին այդ ոճերի գեղագիտական սահմանափակումների դեմ: Նրանց ըստ էության դուր չէին եկել որոշակի գաղափարների ու մոտեցումների ավելորդ ինքնամփոփությունը։

1990-ականներին նեո-փոփը ի հայտ եկել նաև երիտասարդ բրիտանացի նկարիչներ կամ սենսացիոնալիստական խմբի աշխատանքներում: Ուղղությունը ժամանակակից արվեստում իր գոյությունը շարունակում է պարբերաբար նոր թեմաներ ներմուծելու միջոցով, որոնցից է օրինակ սպառողական մշակույթի փոփոխությունը թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում:

Հետևորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեո–փոփ ուղղվածության առավել ազդեցիկ ներկայացուցիչները Ռիչարդ Փրինսն ու Ջեֆֆ Կունսն են:

  • Ռիչարդ Փրինս (1949)։ Աշխատել է Time Life հրատարակչության գովազդային բաժնում, «փոխառել է» ամսագրի լուսանկարներն ու գովազդային մոդուլները սեփական ստեղծագործությունների համար: Նա պատկերները վերանկարահանում էր ֆոտոժապավենին, ապա զրկում է դրանց իրենց ենթատեքստից և ցուցադրում որպես արտ-օբյեկտներ: Արդյունքում ստացվում էր, որ նկարչի միակ «ներդրումը» ենթատեքստը փոփոխելն է:
  • Թակասի Մուրակամի (1962)։ Նեո-փոփի ներկայացուցիչներից է ճապոնացի Թակասի Մուրակամին, որն իր աշխատանքներում օգտագործել է ազգային անիմացիայի և կոմիքսների ստեղծագործությունները:
  • Ջեֆֆ Կունս (1955)։ Ջեֆֆ Կունսն 1979 թվականին ստեղծել է The New («Նոր») շարքը, որում ցուցադրում էր պատին կամ թափանցիկ արկղում տեղադրած փոշեծծիչ՝ այս կերպ արտահայտելով զանգվածային սպառման ապրանքի նկատմամբ իր գեղագիտության մինիմալիստական մոտեցումը: Իր ավելի ուշ շարքերում

ռեդի-մեյդերի փոխարեն Կունսը ստեղծում էր առարկաների խոշորացրած ու բոլոր դետալները մանրակրկտորեն մշակած կրկնօրինակները: Նրա ոգեշնչման անփոփոխ ակունքը կիչի՝ զանգվածային ցածրորակ արտադրանքից, ինչպես նաև մանկական կենցաղից փոխառած առարկաներն էին: Դրանցից են փչովի խաղալիք-կենդանիների նմանությամբ հարթ մշակված պողպատե քանդակները: Որոշ քննադատներ ու հանդիսականներ այս ստեղծագործություններում, ծաղր էին նկատում, մինչդեռ հեղինակը հավաստիացնում էր, որ ընտրում է առօրյա առարկաներ, որպեսզի հանդիսատեսի հետ այնպես հաղորդակցվի, որ բոլորը զգան իր մասնակցությունն ու ըմբռնեն իր անձնական փորձի հետ կապերը:

  • Դիանա Հակոբյան (1961)։ Դիանա Հակոբյանը՝ որպես նեո–փոփ արվեստագետ, իր ստեղծագործություններում փորձում է ներկայացնել հետխորհրդային փլուզումից հետո ստեղծված իրավիճակը, որն ավերել է մարդկային հոգիները։ Նրա աշխատանքները սպառողականության մեխանիզմների զոհ դառնալու մտավախություն ու դրան ընդդիմանալու փորձեր են։
  • Հաիմ Սթեյնբախ (1944)
  • Ջեննի Հոլցեր (1950)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]