Մասնակից:Mananmanch/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mananmanch/Ավազարկղ1
Քանդակագործ Կարիեր-Բելյուսի կիսանդրին, Պատրաստել է Օգյուստ Ռոդենը (1882) : Թրծակավ, նախնական մոդելը կավի մեջ:
Կավե հսկա քանդակներ Կարուարուում (Բրազիլիա):

Քանդակագործական կավ (անգլ.՝ Modelling clay, ), Քանդակագործական կավ (նաև կաղապարման կամ ձևավորման, մոդելավորման կավ)՝ ձևափոխվում են սառը վիճակում, օգտագործվում են քանդակների ստեղծման և կառուցման մեջ: Նյութերի բաղադրությունները և դրանց արտադրության գործընթացները զգալիորեն տարբերվում են[1]:

Կերամիկական կավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթե կավից պատրաստված վարդեր և խխունջներ

Կերամիկական (խեցեգործական) կավերը ջրային հիմքով նյութեր են, որոնք պատրաստված են կավե հանքանյութերից և խառնվում են այլ առաջնային նյութերի կամ հիմնանյութերի հետ: Դրանք եփվում են բարձր ջերմաստիճանի պայմաններում այնպես, ինչպես թրծվում են մեզ հայտնի կերամիկան, թրծակավը, հախճապակին և ճենապակին: Կավ արտադրողների կողմից պատրաստված թղթե կավը կարող է լինել այս կավային զանգվածներից ցանկացածի մեջ, քանի որ դրանց ավելացվում է մշակված ցելյուլոզային մանրաթելերի միայն փոքր տոկոս:Ջեռոցի մեջ թուղթն այրվում է՝ թողնելով կավե զանգված: Թրծման ջերմաստիճանը և ընտրված փայլի շերտը պետք է համապատասխանեն օգտագործված կավի զանգվածին:

Յուղային հիմքով կավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուղի վրա հիմնված կավերը պատրաստվում են յուղերի, մոմերի և կավե հանքանյութերի տարբեր համադրություններով: Քանի որ յուղերը չեն գոլորշիանում, ինչպես ջուրը, յուղի վրա հիմնված կավերը մնում են ճկուն, նույնիսկ եթե երկար ժամանակ մնում են չոր (ցածր խոնավության) պայմաններում: Յուղային հիմքով կավերից պատրաստված արտադրանքները հնարավոր չէ այրել, հետևաբար դրանք չեն պատկանում կերամիկային: Քանի որ յուղերի մածուցիկությունը նվազում է ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ, իսկ պլաստիկության վրա ազդում է կավի տաքացումը կամ հովացումը: Յուղի վրա հիմնված կավերը ջրի մեջ չեն լուծվում: Դրանք կարող են վերաօգտագործվել, այս նյութերը սիրված են նկարիչ-անիմատորների կողմից, ովքեր պետք է թեքեն և տեղափոխեն իրենց մոդելները: Դրանք առկա են բազմազան գույներով և թունավոր չեն:

Պոլիմերային կավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական կավ. կավե մոդել BMW

Պոլիմերային կավը մոդելավորման նյութ է, որը պնդանում է 15 րոպեում 6,4 մմ հաստությամբ՝ 129°C-ից 135°C ջերմաստիճանում, և գործընթացում էապես չի նվազում և չի փոխում ձևը: Չնայած կոչվում է «կավ», սակայն չի պարունակում կավային հանքանյութեր: Պոլիմերային կավը վաճառվում է արհեստավորական և նկարչական խանութներում՝ օգտագործվում է նկարիչների, հոբբիստների և երեխաների կողմից: Պոլիմերային կավը հայտնի է նաև անիմացիայում, քանի որ այն թույլ է տալիս մանիպուլյացիայի ենթարկել անշարժ ձևերը կադրից կադր:Պոլիմերային կավի առաջատար ապրանքանիշերն են՝ Fimo, Kato Polyclay, Sculpey и Modello:

Թղթե կավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթե կավ/թղթե սոսինձ օգտագործողների երկու հիմնական խումբ կա. Նրանք, ովքեր օգտագործում են թղթե կավը որպես չթրծված զանգված, հիմնականում լիցքաթափվելու նպատակով կամ տիկնիկներ պատրաստելու համար, և նրանք, ովքեր թղթե կավ օգտագործում են կերամիկայի վրա քանդակներ պատրաստելու համար:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Putman, Brenda, ‘’The Sculptor’s Way: A Guide to Modelling and Sculpture’’, Farrar & Rinehart, Inc, New York, 1939 p.8