Մասնակից:Makruhi/Ավազարկղ Փ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուս Աուրելիուս տոգայով
Տոգա
Տոգա , Սիրկա մ.թ.ա. 350

Տոգան Հին Հռոմեական ժամանակաշրջանին բնորոշ հագուստ է, պատմուճան ,որն ունի 6 մետր երկարություն և որին փաթաթում են մարմնի շուրջ և սովորաբար կրում են երկար շապիկի վրայից: Տոգա կոչվող պատմուճանը պատրաստված է բրդե կտորից,[1]իսկ տակի շապիկը քաթանից: Մ.թ.ա. 2-րդ դարից հետո այդ պատմուճանը թույլատրվել է միայն Հռոմի քաղաքացիներին այն էլ միայն տղամարդկանց: Այս ժամանակից սկսած, կանայք հագել են ստոլա / քաթանից պատրաստված պատմուճան, որ կրել են միայն կանայք Հին Հռոմում/: Եթե կանանցից որևէ մեկը կրեր տոգա , ապա նրան կհամարեին անբարո կին:[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոգան վերցվել է Էտրուսկ ժողովրդի քաղաքակրթությունից: Տոգան հռոմեացիների հագուստն է եղել, բարակ բրդյա կտորից կարված, հագել են ազդրերը ծածկող փաթաթաշորերի վրայից: Հավանաբար այն սկսել են կրել Նումա Պոմպիլիուսի ժամանակից, որը եղել է Հռոմի երկրորդ թագավորը: Այն հանել են տուն մտնելիս և հագել են միայն հանդիսավոր պահերին, պատվավոր հյուրեր ընդունելիս և այլն:[3] Միայն Հռոմի ազատ քաղաքացիներին էր կարելի հագնել տոգա, որովհետև ստրուկները կրում էին տունիկա կոչվող հագուստներ, որոնք քաթանե կտորից երկար շապիկներ էին: Վերջիններս կրողները համարվում էին աղքատներ և բացի այդ այն աշխատանելու համար շատ հարմար էր:

Ժամանակները փոխվում են և դրա հետ մեկտեղ փոխվում են հագուստների ոճը: Երբ սկսեցին վերնաշապիկներ կրել, տոգաներ կրելը դժվարացրեց շարժումները, այդ իսկ պատճառով էլ սկսեցին թույլ ձևով կրել դրանք: Հետևանքը եղավ այն, որ ակտիվ շարժվելու համար տոգա այլևս չէին կրում, այդ թվում նաև պատերազմների ժամանակ: Ռազմական առիթների ժամանակ նրանc փոխարինելու է գալիս հարմարավետ բրդյա թիկնոցը, տոգան այնուամենայնիվ մնում է թագավորական հագուստ հռոմեական կայսրության ժամանակ:

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոգան դուրս է գալիս որպես առoրյա հագուստ կենցաղից, այն սկսում են ձեռք բերել ավելի կարևոր նշանակություն, դառնում է արարողությունների համար նախատեսված հանդերձանք: Սկսվում է օգտագործվել տարբեր իշխանություն ունեցող մարդիկ կողմից: Օրինակ այն հագնում էին միայն Հռոմի քաղաքացիները, իսկ օտարների համար դրանք հասանելի չէին,[4] և հատկապես վտարանդի հռոմեացիների:[5]Այն կրում էին նաև պաշտոնյաները, որպես խորհրդանշան: Փաստացի, եթե պաշտոնյաները ներկայանային հունական թիկնոցով և սանդալներով, դա ահավոր անվայելուչ բան էր համարվում , եթե ոչ հանցագործություն:[6] Օրինակի համար Ավգուստոս կայսրին շատ էր զայրանում , երբ որևէ մեկը ներկայանում էր իրեն , պալատ առանց տոգայի, նա այդ առիթով ասել է, որ հռոմեացիները աշխարհի տերերն են և նրանք տոգա կրող ժողովուրդ են/լատիներեն՝ "Romanos, rerum dominos, gentemque togatam" Հետագայում նա նույնիսկ հրաման է արձակում, որ ոչ-ոք չհանդգնի ներկայանալ առանց տոգայի:

Եթե զինվորները չէին կրում տոգաները, դա դիտվում էր որպես խաղաղության նշան: Քաղաքացիներին երբեմն կոչում էին togatus, "toga-wearer" / տոգա հագնողներ/ հակադրելով սագում / լատիներեն՝ sagum/ հադնող զինվորների հետ: Ցիցերոնը նույնիսկ այդ առիթով ասել է cedant arma togae, որը նշանակում է թող որ զենքերը զիջեն զգեստին, տոգային, այսինքն թող պատերազմին փոխարինի խաղաղությունը:

Տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կային տարբեր տոգաներ, որոնք օգտագործվում էին տարբեր առիթներով:

  • Toga virilis (որը նշանակում էր առնական): Այն սպիտակ էր և կրում էին պաշտոնական առիթների ժամանակ, հատկապես 14-18 տարեկան հռոմեացի տղաները: Այն կրում էին նաև Հռոմի սենատի այն անդամները, որոնք պաշտոն չէին զբաղեցնում: Երբ առաջին անգամ էին կրում , դրանով նշում էին իրենց հասունությունը:
  • Toga candida: "Bright toga"; / լատիներեն՝ սպիտակ տոգա/: Այն սպիտակեցվում էր կավիճով, հագնում հասարակական պարտականություններ կատարելու համար: Այս բառից առաջացել candidate թեկնածու բառը:
  • Toga praetexta. Սովորական սպիտակ տոգա: Այն կրում էին ոչ հասուն տղաները, որոշ եկեղեցու սպասավորներ, նույնիսկ որոշ առիթներով թագավորները:
  • Toga pulla.,/ նշանակում էր գորշ/ մուգ գույնի տոգա էր, կրում էին սգո , վտանգի և հանրային անհանգստությունների ժամանակ:
  • Toga picta / նշանակում էր ներկված/: Սա նման չէր մյուս տոգաներին: Այն մուգ մանուշակագույն էր և ոսկեթելով ասեղնագործված: Այն կրում էին հաղթանակ տարած հռոմեացի գեներալները:
  • Toga trabea/ նշանակում է փոփոխություն/ համաձայն Սերվիուսի , երեք տեսակի տոգա trabea-ներ կան. մեկը միայն մանուշակագույն՝ աստվածների համար, երկրորդը ՝ մանուշակագույն և թեթևակի սպիտակ՝ թագավորների համար, երրորդն ալ կարմիր գծերով մանուշակագույն երիզով՝ գուշակությունների համար:

ժամանակակից կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ երկրներում առիթների ժամանակ տոգա կրելու սովորությունը պահպանվել է դեռ մինչև վերջին տասնամյակները: Այն հատկապես կրում են ուսումնական հաստատություններում/ քոլլեջներում և համալսարաններում/:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William Smith, LLD; William Wayte; G. E. Marindin, ed. (1890). «Toga». A Dictionary of Greek and Roman Antiquities. London: John Murray.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  2. Catharine Edwards, "Unspeakable Professions: Public Performance and Prostitution in Ancient Rome," in Roman Sexualities (Princeton University Press, 1997), pp. 81.
  3. Livius, Titus (ca. 1st century BC). "Book III: The Decemvirate", chapter 26, Ab Urbe Condita.
  4. Suetonius Tranquillus, Gaius (121 AD). 15.2, The Life of Claudius. "In a case involving citizenship a fruitless dispute arose among the advocates as to whether the defendant ought to make his appearance in the toga or in a Greek mantle..."
  5. Plinius Caecilius Secundus, Gaius (ca. 105 CE). Line 3, epistle 11, book 4, Epistulae. "Idem cum Graeco pallio amictus intrasset—carent enim togae iure, quibus aqua et igni interdictum est..." ("Likewise he would have gone clothed with the Greek garb—for those who have been barred from fire and water are without the right of a toga...")
  6. Tullius Cicero, Marcus (63 BC). Pro Rabirio Perduellionis Reo ("For Rabirius on a Charge of Treason"). "Rabirius... was now accused of... wearing the dress of an Egyptian."

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հին Հռոմի պատմություն