Jump to content

Մասնակից:Makruhi/Ավազարկղ Խ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրիետ Արբուտնոտ

Հարրիետ Արբուտնոտ (Ծնվել է 1793 թվականին , մահացել՝ 1834), եղել է վաղ 19-րդ դարի անգլուհի, որը պահում էր օրագիր / անգլերեն՝ diarist/, հասարակական դիտորդ և քաղաքական գործիչ, Տորի /պահպանողական/ կուսակցության ներկայացուցիչ: Նա 1820-ական թվականներին մտերիմ ընկեր է եղել Վատերլոյի Ճակատամարտի հերոսի, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչների: Նա իր օրագրում գրել է իր բոլոր ընկերական կապերի , ինչպես նաև նամակագրությունների մասին այդ մարդկանց հետ:

Ապրելով բրիտանակն արիստոկրատիային պատկանող կալվածքում և ամուսնացած լինելով քաղաքական գործչի հետ, նա մեծ հնարավորություն է ունենում հանդիպելու այն ժամանակվա հայտնի դեմքերի հետ, իսկ ավելի ուշ նաև Նապոլեոնյան շրջանին պատկանող հայտնի անձանց հետ: Նրա դիտարկումներն ու հիշողությունները ոչ միայն անձնական բնույթի էին, այլ նաև նրանք ունեին քաղաքական նշանակություն: Այն բոլոր դեպքերն ու իրադարձությունները, որոնցում նա մասնակցություն է ունեցել, դրանք նաև համարվում են քաղաքական իրադարձություններ: Նրա օրագրերը վերջապես հրատարակվում են 1950 թվականին Միսիս Արբուտոնի ամսագիր խորագրով:[1]

Կյանքի վաղ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրի ֆեյն (1739-1802 թվականներ), Հարրիետի հայրը

Հարրիետ Արբուտնոտը /մինչ ամուսնությունը Ֆեյն/ Հենրի ֆեյնի աղջիկն էր: Նրա հայրը համարվում էր շատ իդեալական մարդ, որը չէր բացակայում երկրից: Սակայն նա ժամանակ է գտնում Պարլամենտի անդամ դառնալու և 1772 թվականին նշանակվում է թագավորական ճանապարհների անվտանգության պատասխանատու: 1778 թվականին ամուսնանում է Հարրիետի մոր՝ Աննա Բատսոնի հետ և ունեննում 14 երեխա. ինը տղա և հինգ աղջիկ:

Հարրիետը իր քույրերի ու եղբայրների հետ մեծացել է ոչ շատ ժամանակակից այն ժամանակների համար գյուղական Լինկոլնշայերի կալվածքում; Սակայն հայրը մահանում է ,երբ նա դեռ ինն տարեկան էր: Երբ հետագայում մայրը ժառանգություն է ստանում, նրանց վիճակը բարելավվում է: Նոր կալվածքը գտնվում էր Հեմպշայերում:

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերրիետ Ֆեյնն ամուսնանում է 1814 թվականին Չարլզ Արբուտնոտի հետ, որը Միացյալ Թագավորության պառլամենտի անդամ էր: Այն, որ ամուսինը իրենից 26 տարով մեծ էր, նա դեմ է լինում այդ ամուսնությանը: Իսկ մյուս պատճառներից մեկն էլ ֆինանսական խնդիրն էր: Նրա մայրը և եղբայրը, որն աշխատում էր բանկում բավականաչափ կարողություն չէին ապահովում: Նրանց ֆինանսական դրության մասին իր նամակներից մեկում գրել է նրա նշանածը:

Լորդ Կաստլերեն, լավագույն ընկեր

Չարլզ Արբուտնոտն այրի էր, որի առաջին կինը մահացել էր 1806 թվականին, ուներ չորս երեխա: Նա սկզբում պառլամենտի անդամ էր, իսկ հետո Օտտոման միապետության արտակարգ դեսպան: Նրա դիրքը բոլոր ճանապարհները բացեց իր նոր երիտասարդ կնոջ առաջ:

Ամուսնությունը Չարլզի հետ, Հերրիետին հնարավորություն տվեց կապեր հաստատելու բավականին ազդեցիկ մարդկանց հետ; Նրա լավագույն ընկերներից էր Կաստելերեհը, որի հետ կապը պահպանեց մինչև նրա մահանալը: Սակայն շուտով նա մտերմացավ անգլո-իռլանդացի Վելինգտոն դուքսի հետ: Բոլորը համաձայն էին, որ նրա ամուսնությունը երջանիկ էր, որովհետև նրա ամուսին էլ նույքան մտերիմ էր այդ մարդկանց հետ, որքանՀերրիետը: Ամուսնանալով քաղաքական գործչի հետ, նա տարվում է քաղաքականությամբ, ուրախանում հաջողություններով և ջանք գործադրում բարելավելու Տորի կուսակցության գործերը: Ամուսնու գրաված տարբեր պաշտոնները պետական կառույցներում, թույլ տվեց ոչ միայն աճելու իրեն, այլլ նաև իր երիտասարդ կնոջը:

Հերրիետն իր օրագրում ի տարբերությաուն իր ժամանակի մյուս կանանց օրագրերի, որանք նկարագրում էին իրենց տածած մեծ համակրանքը տղամարդկանց նկատմամբ, նա ընդհակառակը՝ ծաղրանքով և սուր քննադատությամբ էր նկարագրում տղամարդկանց:

Նրա քաղաքական դիտարկումներից պարզորեն երևում էր, որ գրված էր տորիստական/պահպանողական տեսանկյունից; Սակայն նա չէր էլ անտեսում այն ուժը ,որ կար պահպանողական և լիբերալ կուսակցությունների միջև և որը տեղի ունեցավ 1822 և 1830 թվականների ընթացքում, որն այս պայքարի ամենաուժեղ պատճառներից մեկն էր:

Կապը Վելինգտոնի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դուքս Վելինգտոն ՝ Հերրիետի ամնեամտերիմ ընկերը

1814 թվականին Արբուտնոտը գրավեց Վելինգտոնի ուշադրությունը, Փարիզում Նապոլեոնի Էլբա կղզի աքսորվելուց հետո, Սրահի հավաքույթի ժամանակ: Վելինգտոնն այն ժամանակ Միացյալ Թագավորության դեսպան էր նշանակված Ֆրանսիայում: Հրավիրվածների մեջ կային նաև նոր ամուսնացած Արբուտնոտ զույգը: Այստեղ էլ առաջին անգամ Հերրիետն ու Վելինգտոնը հանդիպում են իրար: Սակայն միայն Կաստլերեհի մահից հետո է նրանց ընկերությունն ավելի սերտանում:

Եռյակի՝ Միսիս Արբուտնոտի, նրա ամուսնու Չարլզի և Վելինգտոնի սերտ ընկերական կապի մասին հետագայում ժխտվեց տարբեր հեղինակների կողմից, որոնք գրել են Հերրիետի կենսագրությունը: Սակայն ասեկոսներ էին պտտվում այն մասին, որ Վելինգտոնը դժբախտ լինելով ամուսնական կյանքում, երջանկանում էր փնտրում Հերրիետի ընկերակցության մեջ: Արբուտնոտը հավատարիմ էր նրան բոլոր առումներով: Իրականում Վելինգտոնը ունենալով իր կնոջից երկու որդի, ապրում է առանձին մինչև դքսուհւու մահը:

ԱՆհաջող ամուսնության հետևանքով նա կապվում է բազում կանանց հետ, սակայն առանձնահատուկ համակրանք է տածում Հերրիետի նկատմամբ: Այդ ժամանակ նրա ամուսինը աշխատում էր գանձապետարանում, իսկ Վելինգտոնը ՝ Միացյալ Թագավորության պրեմիեր մինիստռի քարտուղարն էր: Ենթադրվում է, որ Հերրիետը ազատ ել ու մուտ ուներ Վելինգտոնի աշխատասենյակ և տեղյակ էր այն ամենին ինչ կատարվում էր և գիտեր բոլոր գաղտնիքները: Սակայն որքանով էլ նա տեղեկացված լիներ, անկարող էր ազդել դուքսի վրա, որպեսզի վերջինս իր ամուսնու պաշտոնը բարձրացնի: Սակայն այդ հարցում օգնելու մերժումն անգամ չխաթարեց նրանց եռյակի կապը:

Վելինգտոնը ոչ մի ջանք չէր թափում թաքցնելու իր համակրանքը Հերրիետի նկատմամբ: Նա նույնիսկ նրան ծանոթացրել իր դստեր և դքսուհու հետ: Հետագայում Հերրիետն իր օրագրում գրում է, որ դքսուհին շատ զգայուն անձնավորություն էր, իսկ նրա դուստրըէ հրաշալի մի աղջնակ:

Արբուտնոտի օրագրում մեծ հարգանքով է խոսվում դքսուհու նկատմամբ քան որևէ մեկի: Այնուամենայնիվ Նա շատ անգամներ է ճանապարհորդում Վելինգտոնի հետ:

Երբ Վելինգտոնն ու պահպանողականները տանուլ տվեցին իշխանությունը 1830 թվականի նոյեմբերին, Արբուտնոտը կորցրեց իր հետաքրքրությունը օրագիր պահելու հանդեպ և նա գրեց. ՞Ես սկսելու եմ արդեն շատ հազվադեպ գրել: Ես համարձակվում եմ ասել, որ այն բոլոր տղամարդկանցից, որոնց մասին գրել եմ իմ գրքում, միայն դուքսն էր ինձ հետաքրքրում, իսկ մյուսներն ինձ համար արժեք չէին ներկայացնում՞: Այն ինչ վերաբերվում է պահապանողական կուսակցությանը, այն մանրամասն կոմնակցի պատմություն է, ճիշտ ինչպես կատարվեց դրսում, այնպես էլ Տորիի ներսում:

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արբուտնոտը հանկարծամահ եղավ խոլերայից իրենց կալվածքի մոտ գտնվող ագարակում: Նրա մահից անմիջապես հետո լուր ուղարկվեց Վելինգտոնին: Հերրիետի մահից հետո պարզվեց, որ նրա անունը կար քաղաքացիական թոշակ ստացողների ցանկում և այն կազմում էր տարեկան £936:

Արբուտնոտի և Վելինգտոնի մտերմության իրական բնույթը միշտ էլ տարբեր վարկածների առարկա է եղել: Ասեկոսներն ավելի թեժացան այն ժամանակ, երբ մահվան լուրը լսելով Վելինգտոնը շտապեց նրա մոտ; Արբուտնոտի հարազատներից շատերը նրա մահվանից հետո ահաբեկում էին Վելինգտոնին , որ կհրապարակ էին Հերրիետի մտերմիկ նամակներըը ուղղված Վելինգտոնին: Իրականում լինելով մտերիմ Հերրիետի հետ, դուքսն ուներ նաև բազում սիրուհիներ, սակայն երբեք Հերրիետը չի համարվել նրանցից մեկը:

Հերրիետի մահվանից հետո Չարլզը թողնում է Վուդֆորդի տունը և ապրում իր մտերիմ ընկեր Վելինգտոնի հետ: Նա մահանում է 1850 թվականին 83 տարեկան հասակում: Հերրիետին կորցնելուց հետո դեռ երկար տարիներ երկու հասուն տղամարդիկ ողբում էրն նրա մահը: Վելինգտոնը Չարլզից հետո դեռ երկու տարի էլ ապրեց և մահանալուց հետո թաղվեց Սուրբ Պողոս տաճարում: Իսկ հերրիետը թաղվեց Ֆեյն ընտանիքի ծխական եկեղեցու գերեզմանոցում:


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Arbuthnot, Harriet (1950). The Journal of Mrs. Arbuthnot, 1820–1832.

Կատեգորիա:1793 ծնունդներ Կատեգորիա:1834 մահեր