Jump to content

Մասնակից:Lusine Nahapetyan/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lusine Nahapetyan/Ավազարկղ6

Օրելյանա պրովինցիա Էկվադորում։ Մայրաքաղաքը Պուերտո Ֆրանսիսկո դե Օրելյանան է։ Ստեղծվել է 1998 թվականի հուլիսի 30-ին, Նապո պրովինցիայի մի մասից։

Պրովինցիայի անունը ծագում է հետազոտող Ֆրանսիսկո դե Օրելյանանայի անունից, ով բնակություն է հաստատել Ատլանտյան օվկիանոսից քիչ հեռու գտնվող որևէ քաղաքում։ Նա ուղևորությունը կատարել է մի քանի անգամ, որպեսզի տեսնի Էլ Դորադո ոսկի քաղաքը, այնտեղ նա փնտրում էր մշկընկուզի անտառը, որը ժամանկին շատ թանկ համեմունք էր։ Ճամփորդությունների ընթացքում նա հանդիպեց հնդկացի մի ցեղի, որոնք հարվածում էին նավերին և նրանցից շատերը կանայք էին։ Ահա սա էլ հանգեցրեց Ամազոնյան գետի անվանակոչմանը։ Պրովինցիան բաժանված է 4 կանտոնների։

Պրովինցիան բաժանված է 4 կանտոնների։ Հետևյալ աղյուսակում ներկայացված է 2001 թվականի բնակչության մարդահամարի տվյալները, նրա տարածքը (քառ. կմ), վարչական կենտրոնը կամ մայրաքաղաքը[1]։

Կանտոն Բնակչություն (2001) Տարածք (քառ․ կմ) Վարչական կենտրոն/Մայրաքաղաք
Ագուարիկո 4658 11358 Nuevo Rocafuerte
Ֆրանսիսկո դե Օրելյանա 42010 6995 Պուերտո Ֆրանսիսկո դե Օրելյանա
Լա Խոյա դե լոս Սաչաս 26363 1195 Լա Խոյա դե լոս Սաչաս
Լորետո 13462 2127 Լորետո

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկ խմբերի 2010 թվականի Էկվադորի մարդահամարի տվյալները․

  • Մետիսներ 57.5%
  • Էկվադորի բնիկ ժողովուրդ 31.8%
  • Աֆրո-էկվադորյան 4.9%
  • Սպիտակ լատինաամերիկյան 4.4%
  • Մոնտուբիո 1.2%
  • Այլ 0.2%

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջունգլիները կազմում են պրովինցիայի տարածքի մեծ մասը, ինչի շնորհիվ տնտեսությունը գլխավորապես հիմնված է նավթի ու փայտանյութի արդյունահանման վրա։ Որպես շահույթի կարևոր աղբյուր երկրորդ տեղում զբոսաշրջությունն է, որն առաջարկում է ջունգլիների ու գետերի դիտում և հանդիպում բնիկների հետ։ Հանքարդյունաբերությունը եկամտի երրորդ հուսալի աղբյուրն է։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կույաբենոյի արգելավայր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cantons of Ecuador. Statoids.com. Retrieved 4 November 2009.