Jump to content

Մասնակից:Lusine Aghayan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտով զբաղվելն ու ֆիզիկական պատրաստվածությունը Գերմանիայում խոր արմատներ ունեն։ Դրանք ներառվել են դպրոցական ծրագրի մեջ դեռ Նապոլեոնի հետ պատերազմի ժամանակ` 1797- , երբ ֆիզիկական պատրաստվածությունը նախորդում էր զինվորական պատրաստվածությանը։ ХХ դարի սկզբում Գերմանիայում առաջացավ և բավականին հայտնի դարձավ մարմնամարզական և սպորտային շարժումը։ Գերմանական մի շարք սպորտային ակումբներ և ասոցիացիաներ գործում են դեռևս այդ ժամանակից։ 1920-ական թվականներին երկրում լայն տարածում գտավ երիտասարդական "Wandervogel" (բառացի «թռչունների թռիչք») շարժումը, այն ողջունում էր կապը բնության հետ, հանգիստը մաքուր օդում, հատուկ արշավային զբոսաշրջությունը և ազգային մշակույթը։ Այս օգտակար իդեալիստական շարժումները փոխարինվեցին՝ 1930-ական թվականներին հիտլերյան կուսակցության ստիպողական անդամակցությամբ։ Լենի Րիֆենշտալի 1936 թվականին կատարած հայտնի Մյունխենյան Օլիմպիական խաղերի կինոփաստագրական պրոպագանդան ֆիզիկական կատարելության գովերգն է։ Երկրորդ համաշխարհայիան պատերազմից հետո կոմունիստական Արևելյան Գերմանիան բարձրացրել էր ֆիզիկական պատրաստվածությունը կուռքի աստիճանի՝ օգտագործելով սպորտային ձեռքբերումները ռեժիմի պրոպագանդայի համար։