Մասնակից:Luizh001/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Luizh001/Ավազարկղ 6
Ծանոթագրություններ

«Գյուղացի կին» (Ոսկեվազցի պառավը), ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1957 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում[1]:

Կտավն ունի 100 սմ բարձրություն, 65 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Նալբանդյանը հետաքրքիր կերպարների միջոցով միշտ փորձել է արտահայտել իր հիացմունքն ու սերը մարդու նկատմամբ, ինչպես նաև կերպարների ազգային յուրահատկության, արտաքինի նկատմամբ, որ գալիս է դարերի խորքից: Այդ առումով առանձնապես հետաքրքրություն է ներկայացնում 1957 թվականին ստեղծված «Գյուղացի կին» (Ոսկեվազցի պառավը) կտավը: Արարատյան դաշտում բնակվող ծեր կինը պատկերված է իրեն բնորոշ միջավայրում: Արփենիկ Նալբադյանը կնոջը պատկերել է գիրուկ ու մեղմ գծերով։ Նա խորասուզվել է հիշողությունների մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]