Մասնակից:Lilit Hak yan/Ավազարկղ
Սփրինգ Փոինթ փարոս (անգլ.՝ Spring Point Ledge Light) — փարոս, գտնվում է քաղաքի նավահանգստի մուտքի փոքր ժայռերի դիմաց Փորթլենդ, շրջան Կամբերլենդ, նահանգ Մեն, ԱՄՆ. Վարչականորեն պատկանում է Հարավային Փորթլենդ քաղաքին: Կառուցվել է 1897 թվականին։ Ավտոմատացվել է 1960 թվականին:
Գտնվելու վայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարոսը գտնվում է Կասկո ծոցում, փոքր ժայռերի դիմաց՝ Փորթլենդ քաղաքի նավահանգստի մուտքի մոտ: Նման փարոսները, որոնք միայնակ կանգնած են ջրի մեջ, կոչվում են «մոմ-փարոսներ» (անգլ.՝ sparkplug lighthouse), քանի որ իրենց ձևով նրանք նման են Ավտոմեքենայի վառոցքային մոմի:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ անկախանալուց հետո Փորթլենդը դարձավ կարևոր առևտրային նավահանգիստ, որի շրջանառությունն ամեն տարի ավելանում էր։ Փորթլենդ քաղաքի նավահանգիստ տանող ճանապարհը ապահովում էր Փորթլենդ Հեդ փարեսը, բայց դա բավարար չէր: Փորթլենդ նավահանգստի ճանապարհին գտնվող Սփրինգ Փոինթի մոտակայքում գտնվող ժայռերը բազմաթիվ նավերի խորտակման պատճառ էին դարձել։ 1895 թվականին ԱՄՆ Կոնգրեսը փարոսի կառուցման համար հատկացրել է 20 000 $ , և լրացուցիչ 25 000 $
1896 թվականին: Շինարարության մրցույթում հաղթել է Թոմաս Դվայերը, ով կառուցել է նաև Լուբեկ նեղուցի փարոսը և Գուս Ռոքս փարոսը նմանատիպ նախագծերով: Շինարարությունն ավարտվել է 1897 թվականի փետրվարին։ Այն կոնաձև թուջե կառույց էր բետոնե հիմքի վրա, որը և՛ փարոս է, և՛ հսկիչի տուն։ 1934 թվականին փարոսը էլեկտրաֆիկացվել է։ 1951 թվականին կառուցվել է փարոսը մայրցամաքի հետ կապող ծովապատնեշը:Այն ավտոմատացվել է ԱՄՆ-ի Առափնյա պահպանության ուժերի կողմից 1960 թվականին[1][2].
1998 թվականի ապրիլի 22-ին փարոսի շենքի իրավունքները փոխանցվել են Spring Ledge Light Trust, Առափնյա պահպանությունը պահպանեց լույսի և մառախուղի ազդանշանների նկատմամբ սեփականությունը: 1999 թվականի մայիսի 22-ին փարոսը բացվեց հանրության համար[2].
1988-ին այն ընդգրկվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[1].
Նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բացիկ, որը թողարկվել է 1930 և 1945 թվականների միջև
-
Ֆոնին «Գարսիա» տիպի ֆրեգատներ
-
Փարոսի դեկորատիվ տարրեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կաղապար:NRISref
- ↑ 2,0 2,1 «Spring Point Ledge Lighthouse» (ամերիկյան անգլերեն). LighthouseFriends. Արխիվացված է օրիգինալից 2020-06-22-ին. Վերցված է 2020-02-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)