Մասնակից:Lianushghazaryan/Ստեֆանո Գաբանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանո Գաբանա
Դիմանկար

Ստեֆանո Գաբանա (իտալ.՝ Stefano Gabbana, ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 14-ին, Իտալիայի Միլան քաղաքում), իտալացի, հագուստի մոդելավորող, Դոմենիկո Դոլչեի հետ միասին նրանք ստեղծել են Dolce & Gabbana նորաձևության տունը։ Իտալիայի ամենահարուստ մարդկանցից են։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Միլանի գեղարվեստական քոլեջը՝ «կրեատիվ տնօրեն» մասնագիտությամբ, որից հետո բացել է իր ազգանվամբ արվեստանոց։ Աշխատանքի անցնելով Դոմենիկո Դոլչեի մոտ՝ սովորել է նրա նորաձևության հիմքերը։ 1982 թվականին՝ Դոլչեի հետ միասին բացել է ստուդիա, բայց սկզբնական շրջանում նրանք հանդես էին գալիս իրենց անուններով: Ավելի ուշ մոդելավորողները՝ խնայողության նպատակով, միավորեցին իրենց ուժերը և սկսեցին հանդես գալ որպես Dolce & Gabbana: 1985 թվականին Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում ներկայացրեցին իրենց ստեղծած կանացի հագուստը, իսկ արդեն հաջորդ տարի Միլանում բացեցին իրենց սեփական խանութը: 1987 թվականին ցուցադրեցին իրենց տրիկոտաժի առաջին հավաքածուն: 1990-ականներին ստեղծեցին տղամարդկանց նորաձև հագուստի հավաքածու:

2000-ականներին, իրենց համատեղ կյաքնից և կարիերայից 15 տարի անց, Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան հրապարակայնորեն բացահայտեցին իրենց անձնակն կյանքի գաղտնիքը՝ նրանք արդեն երկար ժամանակ է սիրեցյալներ էին[1]: 2004 թվականին նրանք բաժանվել են և այդ օրվանից շարունակում են իրենց բացարձակ գործնական հարաբերությունները:

2013 թվականի մարտին Ստեֆանո Գաբանան «Ֆորբս» ամսագրի կողմից դասվել է աշխարհի 1000 ամենահարուստ մարդկանց շարքում (736-րդ հորիզոնական՝ 2 միլիարդ $ կարողությամբ) և 11-րդը՝ Իտալիայի շրջանում[2]:

Հարկեր վճարելուց խուսափելը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսին Իտալիայի կառավարությունը մեղադրել է Dolce & Gabbana ընկերության սեփականատերերից, ասելով, որ 2004-2006 թվականներին նրանք վաճառել են իրենց ակտիվները Լյուքսեմբուրգում՝ 249 միլիոն եվրո արժողությամբ՝ Gado կազմակերպությանը՝ թաքցնելով իրենց եկամուտը: 2013 թվականի հունիսի 19-ին Ստեֆանո Գաբանան և նրա համագործագիցները մեղավոր են ճանաչվել, քանի որ թաքցրել է իրենց մոտ 1 միլիարդ եվրո (1,3 միլիարս $) եկամուտը: Դատավորը դատապարտել էր երկու մոդելավորողներին մեկ տարի և ութ ամիս ազատազրկման և 500 հազար եվրո տուգանք (համաձայն Իտալիայի օրենքներին՝ նրանք կարող են մինչև երեք տարի ազատազրկությունը փոխարինել տնային կալանքով կամ հասարակական աշխատանքով)[3]: Դիզայներները որոշեցին բողոքարկել որոշումը, բայց 2014 ապրիլի 30-ին բողոքարկմնան դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ցածրագույն ինստացիայի որոշումը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]