Մասնակից:LianaMkrtchyan2004/Փենսիլվանիայի գեղեցիկ արվեստների ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա (անգլ.՝ Pennsylvania Academy of the Fine Arts), ԱՄՆ-ի գեղարվեստական կրթության հնագույն հաստատությունը և Միացյալ Նահանգների հնագույն գեղարվեստական թանգարանը: Գտնվում է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում:

Ակադեմիան հիմնվել է 1805 թվականին, նկարիչ և գիտնական Չարլզ Ուիլսոն Պիլի, քանդակագործ Ուիլյամ Ռաշի և մի շարք բարերարների կողմից: Ակադեմիայի ժամանակակից շենքը բացվել է 1879 թվականին: Թանգարանն ունի XIX-XX դարերի ամերիկյան նկարների, գրաֆիկների և քանդակների հավաքածուներ: Թանգարանում են գտնվում ԱՄՆ-ի արվեստի պատմության վերաբերյալ արխիվներ:

Ամերիկյան դրոշմանիշ, որը նվիրված է ակադեմիայի 150-ամյակին