Jump to content

Մասնակից:KFDC Library/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի գրադարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեսակգրադարանային հաստատություն
Գործունեության ոլորտգրադարանային գործ
Հիմնվել է2013 թվականի հունվարի 26
ՏեղադրությունԴիլիջան, Տավուշի մարզ
ՀասցեՄյասնիկյան 63

Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի գրադարան, երիտասարդների գիտելիքների, աշխարհընկալման ընդլայնման, մշակութային կյանքի մակարդակի բարձրացմանը նպաստող և կրթական ծրագրեր իրականացնող գրադարան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:

Գրադարանի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականի հունվարի 26-ին:

Շենքը, որտեղ նախկինում գործել է Դիլիջանի Ղազարոս Աղայանի անվան քաղաքային գրադարանը, 1988 թվականի երկրաշարժից հետո հայտնվել էր վթարային վիճակում: Տարիներ անց շինությունը վերանորոգվել է և այժմ գործում է որպես ՀՀ ԿԲ «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որի երկրորդ հարկում տեղակայված է գրադարանը: Վերջինս իր գործունեությունը ծավալել է կենտրոնի հիմնադրման օրից:

Գրադարանն ունի երեք սրահ, որոնցից մեկը ծառայում է որպես ընթերցասրահ, մյուսը՝ դիտման սրահ, երրորդն ապահովում է էլեկտրոնային տեղեկատվության հասանելիություն:

Այժմ գրանցված է 1872 ընթերցող: Մեկ տարվա ընթացքում գրադարան է այցելում միջինը 2500 այցելու:

Գրադարանը համագործակցում է մարզի դպրոցների, կրթամշակութային և համայնքային կենտրոնների հետ: Կազմակերպվում են միջոցառումներ, հայկական տոներին նվիրված հանդիսություններ, անց են կացվում բաց դասեր ֆիլմերի և պրեզենտացիաների դիտման զուգահեռ, կազմակերպվում են քննարկումներ: Հրավիրվում են ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ, հայտնի բանախոսներ, տարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր դասընթացների, թեմատիկ «կլոր սեղան» քննարկումների միջոցով մասնագիտական գիտելիքներ են փոխանցում մարզի բնակիչներին: Մարզի նախադպրոցական և կրտսեր դասարանների երեխաների համար մշակվել է եռալեզու ընթերցանության նախագիծ, որի նպատակն է ստեղծել սերտ կապ երեխաների և գրքի միջև, ինչպես նաև երեխաների մոտ վաղ տարիքից ձևավորել ընթերցանության մշակույթ:

Գրքերի ֆոնդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանային ֆոնդը կազմում է ավելի քան 10 000 գիրք, ամսագրեր, CD սկավառակներ:

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը տեղակայված է քաղաքի կենտրոնում՝ Մյասնիկյան 63 հասցեում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]