Մասնակից:Justoka/Ավազարկղ8
Justoka/Ավազարկղ8 |
---|
Ֆերդինանդ Յուստի (գերմ.՝ Ferdinand Justi, ), գերմանացաի արևելագետ, բանասեր, մանկավարժ, նկարիչ, պրոֆեսոր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է լեզվաբանություն Մարբուրգի և Գյոթինգենի համալսարաններում։ 1861 թվականից ապրել է Մարբուրգում, որտեղ 1865 թվականին դարձել է դոցենտ, իսկ 1869 թվականին՝ Մարբուրգի համալսարանում համեմատական լեզվաբանության և գերմանական բանասիրության պրոֆեսոր։
Համալսարանում մտցրել է Արևելագիտության դասընթացներ։ Հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Իրանին վերաբերոող հետազոտությունների նկատմամբ, աշխատել է նաև հնդգերմանական հարաբերությունների ոլորտում։ Իր դասավանդման ընթացքում Մարբուրգի համալսարանում վարել է մշտական հնդուստաբանության դասընթացներ։
Բացի գիտական աշխատանքից, XIX-րդ դարի վերջին երրորդ մասում խորապես ուսումնասիրել է գյուղացիների կենցաղը, հատկապես Մարբուրգի շրջակայքում, որի մասին գրել է իր դիտարկումները և պատկերել այն տարբեր էսքիզներում։
Ֆերդինանդի որդին՝ Յուսթի Լյուդվիգը, հայտնի է որպես արվեստաբան և Բեռլինում ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր։
Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Handbuch der Zendsprache. 1864 թվական, Լայպցիգ
- Dictionnaire kurde-francaise. 1879 թվական, Պետերբուրգ
- Geschichte des alten Persiens.1879 թվական, Բեռլին
- Kurdische Grammatik. 1880 թվական, Սանկտ Պետերբուրգ
- Geschichte der orientalischen Völker im Altertum. 1884 թվական, Բեռլին
- Iranisches Namenbuch. 1884 թվական, Մարբուրգ
- Hessisches Trachtenbuch. 1899-1905 թվականներ, Մարբուրգ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ferdinand Justi(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Justoka/Ավազարկղ8 կատեգորիայում։ |