Մասնակից:Juleta Gevorgyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://ru.wikipedia.org/wiki/%D0%AD%D0%BD%D0%B4%D1%80%D1%8E%D1%81,_%D0%A2%D0%BE%D0%BC%D0%B0%D1%81


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս(նստած է բազկաթոռի աջ մասում) իր ընտանիքի հետ, 1895 թվական

Թոմաս Էնդրյուսը ծնվել է իռլանդական Դաուն կոմսության Կոմբեր քաղաքի Արդարա հաուսում Թոմաս Էնդրյուսի և Էլիզա Պիրրիի ընտանիքում: Հայրը եղել է Իռլանդիայի Գաղտնի խորհրդի անդամ: Բացի Թոմաս կրտսերից ընտանիքում կար ևս նաև մեկ երեխա՝ Թոմասի ավագ եղբայրը՝ Ջոն Միլեր Էնդրյուսը (1871 թվական հուլիսի 171956 թվական օգոստոսի 5), որը հետագայում դարձավ Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ: 1884 թվականին նա ընդունվել է Բելֆեստի Թագավորական ակադեմիական ինստիտուտ, որտեղ սովորել է մինչև 1889 թվականը, դրանից հետո ընդունվել է «Հարլանդ էնդ Վոլֆ» ընկերություն, որտեղ նրա քեռին՝ Ուիլյամ Ջեյմս Պիրրին, համասեփականատերերից մեկն էր։

«Հարլանդ էնդ Վոլֆ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարլանդ էնդ Վոլֆում» Թոմասը առաջին երեք ամիսը աշխատել է ատաղձագործական բաժնում, հետո մեկ ամիս աշխատել է որպես կահույքագործ, և միայն երկու ամիս հետո աշխատանքի է անցել նավերի վրա: Վերջին տասնութ ամիսների ընթացքում որպես իր հնգամյա աշխատանքի ենթավարպետ, Թոմասը անցկացրել է կոնստրուկտորական բաժնում։ 1901 թվականին 12 տարվա վերապատրաստումից հետո նա դարձել է շինարարական աշխատանքների ընկերությունում մենեջեր և նույն թվականին ընդունվել է Ծովային ճարտարարպետության խորհուրդ: 1907 թվականին Թոմասը դարձել է «Հարլանդ էնդ Վոլֆ» ընկերության գործադիր տնօրեն։

Տիտանիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին Էնդրյուսը, իր քեռի Ուիլյամ Պիրրի և Ալեքսանդր Քայլայլի հետ միասին դարձել են նոր «Օլիմպիկ» սուպերլայների կոնսուլտատորներ, իսկ 1909 թվականին՝ իր «երկվորյակ եղբայր» «Տիտանիկի», «White Star Line» ընկերություններում: 1912 թվականի ապրիլի 10 -ին Թոմաս Էնդրյուսը «Տիտանիկով» առաջին անգամ ճանապարհորդության է մեկնել դեպի Նյու Յորք: Բորտուղեկցորդ Վայոլեթ Ջեսոփն իր հուշերում դրական է արտահայտվել է Էնդրյուսի մասին՝ նրան հիշելով որպես «... մեր սիրելի կոնստրուկտորը, որը աննկատելիորեն քայլում էր, հոգնած, բայց գոհ դեմքով»: Այն ժամանակվա նավային նախագծողների թվում Թոմաս Էնդրյուսը եղել է այն քչերից մեկը, ով լսել է անձնակազմի կարծիքները և այդ պատճառով «Տիտանիկում» ավելի կազմակերպված և հարմարավետ է եղել, քան այն ժամանակվա մյուս նավերում, կուբրիկը, իսկ բորտուղեկցորդներն ու բորտուղեկցորդուհիները գոհ էին իրենց տրամադրած նավախցերից։ Ապրիլի 14-ին ժամը 23:40 «Տիտանիկը» բախվել է այսբերգին նավակողի աջ կողմից: Այդ ժամանակ Էնդրյուսը քնած է եղել իր նավախցիկում և գրեթե ոչինչ չի զգացել բախումները: Շուտով նրան իր մոտ է կանչել կապիտան Էնդրյուս Սմիթը, որպեսզի գնահատնի վնասը: Հետազոտությունից հետո Էնդրյուսը եկել է այն եզրահանգմանը, որ «Տիտանիկին» այլևս չի հաջողվի փրկել, և այն կխորտակվի: Տարհանման ժամանակ Թոմասը ուղևորներին օգնել է որպեսզի նստեն նավակներ: Բորտուղեկցորդներից մեկի խոսքերով Ջոն Ստյուարտ Էնդրյուսին վերջին անգամ տեսել է առաջին դասի ծխական սենյակում բուխարու մոտ, որտեղ նա նայում էր «Պորտ Պլիմուտ» նկարին, Պլիմուտի մոտ գտնվող Պլիմուտի ծովածոցը (շատ կինոֆիլմերի դրվագներում սխալմամբ ցույց են տալիս Նյու Յորքի ծովածոցը): Ենթադրվել է, որ «Տիտանիկը» նրան այցելել է հետդարձի ճանապարհին: Ըստ այլ վկաների Թոմաս Էնդրյուսին վերջին անգամ տեսել են այն ժամանակ, երբ նա զբոսանավի տախտակամածից ջուրն է նետել պառկելաթոռներ, որպեսզի ջրում հայտնված ուղևորները դրան կարողանան օգտագործել որպես փրկարար լաստեր: Այսպես կամ այլ կերպ, ամենայն հավանականությամբ, նա գտնվել է երրորդ և չորրորդ խողովակների միջև ընկած շրջանում (հենց այնտեղ էր գտնվում ծխելու սրահ) և երբ նավը սկսեց խորտակվել, նա կամ սայթաքել է և ընկել ջրի մեջ՝ հնարավորություն չունենալով կանգնել բռնվել տախտակամածից, կամ էլ ընկել է եկել սրահից՝ բաց մնացած ճեղքի մեջ։ Նրա մարմինը խորտակումից հետո այդպես էլ չի գտնվել։

Վերջապես ապրիլի 19-ին Թոմասի հայրը ստացել է հեռագիր իր կնոջ զարմիկից, ով Նյու Յորքում խոսել է կենդանի մնացածների հետ: Հեռագիրը բարձրաձայն ընթերցվել է ավագ Էնդրյուսի կողմից՝ Կոմբերի իրենց տան բոլոր բնակիչների մոտ.

«Խոսեցի Տիտանիկի սպաների հետ: Բոլորը միակարծիք են, որ Էնդրյուսը հերոսկան է մինչև մահ՝ մտածելով միայն ուրիշների անվտանգության մասին: Հայտնում եմ իմ սրտանց ցավակցությունը բոլորին»

Տիտանիկից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղետի մասին բոլոր թերթերը Թոմաս Էնդրյուսին հիշատակել են միայն որպես հերոս: Բորտուղեկցորդուհիներից մեկը՝ Մերի Սլոան, ում Էնդրյուսը համոզել է նստել նավակ, ավելի ուշ նրա մասին գրել է ամբողջական նամակ, որում նշել է, որ «Տիտանիկի» բոլոր փրկված կանանց և երեխաներին «դժվար կլինի մոռանալ» այդպսիս մարդուն:

Թոմասի հայրենի քաղաքում՝ Կոմբերում, 1914 թվականի հունվարին բացվել է Թոմաս Էնդրյուս կրտսերի հուշամատյանը։ Այս հուշամատյանը դարձել է աշխարհի առաջին և ամենակարևոր հուշարձաններից մեկը, որը նվիրված է եղել միայն «Տիտանիկի» զոհերին: Այսօր հուշահամալիրը օգտագործվում է, որպես Էնդրյուսի հուշամատյանի տարրական դպրոց (անգլ.՝ Andrews Memorial Primary School):

1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմում Թոմաս Էնդրյուսի դերը խաղացել է կանադացի դերասան Վիկտոր Գարբերը:

Կոնստրուկտորի պատվին անվանել են աստերոիդ (245158) Թոմասէնդրյուսը, որը բացվել է 2004 թվականին[1]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը և Հելենը դստեր ծննդյան օրվանից երկու օր հետո, 1910 թվական նոյեմբերի 29

1908 թվականի հունիսի 24-ին Էնդրյուսը ամուսնացել է Հելենա Ռեյլի Բարբուրի հետ (1881 թվականի ապրիլի 10 — 1966 թվականի օգոստոսի 22), որը եղել է Ջոն Դոգերտի Բարբուրի դուստրն և հյուսիսիռլանդացի քաղաքական գործիչ և բարոնետ Միլնա Բարբուրի քույրը: 1910 թվականի նոյեմբերի 27-ին Թոմասը և Հելենան ունեցել են դուստր՝ Էլիզաբեթ Լոու Բարբուր Էնդրյուսը (ընտանիքի ծանոթներին նա հիմնականում հայտնի էր Էլբա անունով՝ իր «ELBA» անվան առաջին տառերով»): Երիտասարդ ընտանիքը բնակություն է հաստատել Բելիֆեստի Դունալանի Վինսդորի 12 պողոտայում: Հայտնի է, որ դստեր ծնվելուց առաջ Թոմասը Հելենին բերել է «Հարլանդ էնդ Վոլֆ» նավաշինարան և նրան ցույց է տվել «Տիտանիկը»։ Հելենը Թոմասի մահից հետո 1917 թվականի փետրվարի 8—ին ամուսնացել է «Հարլանդ էնդ Վոլֆի» այն ժամանակվա տնօրեններից մեկի՝ Հենրի Փեյրսոն Հարլանդի հետ (1876 թվականի սեպտեմբերի 1 - 1945 թվականի օգոստոսի 11) և ունեցել ևս չորս երեխա՝ որդին՝ Ալբերտը և դստրերը՝ Էվելինին, Լուիզին և Էթել Վերուն։ Հելենը մահացել է 1966 թվականի օգոստոսի 22-ին Հյուսիսային Իռլանդիայում միտրալ փականի արատի բարդություններից: Իրենց դուստր Էլիզաբեթը երբեք չի ամուսնացել, բայց դարձել է առաջին իռլանդացի կինը, ով ստացել է օդաչուի լիցենզիա: Նա մահացավ 1973 թվականի նոյեմբերի 1-ին Սլեյնի և Դուբլինի միջև տեղի ունեցած ավտովթարի ժամանակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]