Մասնակից:Hun.gayane/ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շողի Էֆֆենդի՝ Բահայի հավատի Պահապան

1908թ. Աբդուլ-Բահան կազմեց մի փաստաթուղթ, որն անվանեց «Կամք և Կտակ»: Այդ փաստաթղթում նա հաստատեց «Պահապանության» ինստիտուտը: Բահայի ուսմունքները մեկնաբանելու բացառիկ իրավունքը փոխանցվում էր Աբդուլ-Բահայի ավագ թոռանը` Շողի Էֆֆենդի Ռաբանիին, որը ստացավ «Բահայի հավատի Պահապան» տիտղոսը: Ինչպես Աբդուլ-Բահան Բահաուլլայի կամքով անվանվեց Կենտրոնակետ և հավատի Մեկնաբան, այնպես էլ Պահապանն օժտվում էր անվիճելի հեղինակությամբ ուսմունքին վերաբերող բոլոր հարցերում: Այսպես Հավատը խուսափեց աղանդների բաժանվելուց:

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբի, Բահաուլլայի, Աբդուլ-Բահայի` Բահայի կրոնի գլխավոր անձանց գրավոր ժառանգությունը թարգմանված և հրատարակված է ավելի քան ութ հարյուր լեզուներով: Ամբողջ աշխարհում կառուցված են Պաշտամունքի տներ, բահայի դպրոցներ, հավատի վարչական և համայնքային կենտրոններ, ձեռք է բերվել գույք զարգացումների համար: Բահայիների համաշխարհային համայնքը ՄԱԿ-ում պաշտոնապես գրանցված է որպես տնտեսական և սոցիալական հարցերի կոմիտեին կից խորհրդակցական կարգավիճակով միջազգային ոչ կառավարական կազմակերպություն: Նման հաջողություններն, անկասկած, պետք է ճանաչել որպես երևելի: Այդ բոլոր ապշեցուցիչ նվաճումների ներշնչողն էր Շողի Էֆֆենդին, ով իր պապի կամքով դարձել էր Բահայի հավատի Պահապանը: Պահապանի երկու գլխավոր պարտականություններն էին բահայիների ուսմունքների մեկնաբանությունը և համայնքի ղեկավարությունը:

1921-1963թթ. միջև ընկած ժամանակաշրջանը Բահայի հավատի պատմության մեջ նշանավորված է մի շարք կարևորագույն նախաձեռնություններով, որոնք ձեռնարկել էր Շողի Էֆֆենդին որպես հավատի Պահապան: Հատկապես հետաքրքիր են նրա գործունեության չորս ուղղությունները` Բահայի հավատի համաշխարհային կենտրոնի զարգացումը, Բահաուլլայի ուսմունքների թարգմանությունն ու մեկնաբանումը, կառավարման համակարգի ամրապնդումը և Աբդուլ-Բահայի աստվածային նախագծի իրականացումը: Պահապանի պաշտոնը ստանալուց անմիջապես հետո Շողի Էֆֆենդին իր վրա վերցրեց Հայֆայի ծովախորշին կից շրջանում հավատի համաշխարհային կենտրոնի շինարարության ղեկավարությունը: Նա կառուցեց դամբարանը, ուր թաղեցին Բահաուլլայի աճյունը (Աքքայի արվարձանում Բահջի կալվածքի մոտ), դամբարանը, որտեղ հանգչում էին Բաբի մասունքները (Հայֆայի շրջանի Կարմել լեռան լանջին): Տնկվեցին սքանչելի այգիներ, կառուցվեցին առաջին վեհակերտ շինությունները: Ամբողջ աշխարհով սփռված կրոնական համայնքը ձեռք բերեց իր հավատի սրբավայրը, որը դարձավ ուխտավորության օբյեկտ և որտեղից իրականացվում էր միասնական ղեկավարությունը: Նա հեղինակությունն էր բահայի սուրբ գրքերի պարսկերենից ու արաբերենից անգլերեն թարգմանության մեջ: Անգլերեն Շողի Էֆֆենդին ուսումնասիրել էր Օքսֆորդի համալսարանում:


Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1957թ. նոյեմբերի սկզբին, Կարմել լեռան վրա գտնվող բահայի արխիվի շենքի համար սարքավորում ձեռք բերելու համար ժամանելով Անգլիա` Շողի Էֆֆենդին վարակվեց հոնկոնգյան գրիպով և նոյեմբերի 4-ին վախճանվեց սրտի նոպայից: Նրա հանկարծակի մահը մեծ հարված էր ամբողջ Բահայի համաշխարհային համայնքի համար: Ղեկավարվելով Շողի Էֆֆենդիի ուղերձով` 1963թ ընտրվեց Արդարության Համաշխարհային Տունը, որը մինչ այժմ հանդիսանում է Բահայի համաշխարհային համայնքի ղեկավար մարմինը: