Մասնակից:Hovsep 1114/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապագա Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը չունի նավթի ու բնական գազի սեփական պաշարներ՝ էլեկտրական էներգիա արտադրելու նպատակով: Հետեւաբար, այս նպատակները բավարարելու համար Հայաստանն օգտագործում է նավթի ու բնական գազի ներմուծված պաշարներ: Ներկայումս, երկրի էլեկրաէներգիայի գերակշիռ մասը մատակարարվում է Մեծամորի Ատոմային Էլեկտրակայանի կողմից, որը համարվում է բավականին հին կայան եւ հանրությունը մտահոգված է, որ այն չի ունենա բավարար կարողություններ՝ Հայաստանի համար որպես էներգիայի մատակարարման երկարաժամկետ աղբյուր հանդիսանալու համար:

Հայաստանում էլեկտրաէներգիայի կանոնակարգված բաշխումն ու իրացումն իրականացվում է ՞Հայաստանի Էլեկտրական Ցանցեր՞ ՓԲԸ-ի կողմից: ՞Տաշիր Գրուպը՞, որը հանդիսանում է ՀԷՑ-ի բաժնետերը, հայտարարել է, որ պատրաստ է ներդնել մոտ 900 միլիոն ԱՄՆ դոլար բաշխման ցանցերի հետ կապված ներկա ենթակառուցվածքները բարելավելու նպատակով [1]:

2017թ. հուլիսին ՞Բարձրավոլտ Էլեկտրացանցեր՞ ՓԲԸ-ն հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ իր քննարկումների մասին: Կողմերը քննարկել են ՞Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման գծի՞ ծրագրի հետ կապված հարցեր: Ծրագրի նպատակն է երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության մեծացումը [2]:

Եվրասիական Զարգացման Բանկը մտադրությունների հուշագիր է ստորագրել ՞Հայաստանի Էլեկտրական Ցանցեր՞ ՓԲԸ-ի հետ՝ ՀԷՑ-ին վարկ տրամադրելու նպատակով, ինչը պետք է օգտագործվի նոր բաշխիչ ցանցերի կառուցման եւ գործող բաշխիչ ցանցերի բարելավման համար [3]:

Ի լրումն, Հայաստանի Հանրապետության Էներգետիկ Ենթակառուցվածքների եւ Բնական Պաշարների նախարարությունը հայտարարել է, որ այն նախատեսում է իրականացնել ներդրման ծրագիր՝ Հայաստանի բաշխման ցանցի արդիականացման նպատակով: Նախարարության ներկայացուցիչներն ասել են, որ արդիականացման հետ կապված ծախսերը կֆինանսավորվեն նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերով ու դրամաշնորհներով ստացված միջոցներով [4]:

Բացի այդ, Գերմանական ՔեյԷֆԴաբլյու բանկը համաձայնել է ֆինանսավորել ՞Հայաստան-Վրաստան ենթակայանի՞ եւ էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի շինարարությունը՝ երկու երկրների էներգետիկ համակարգերը միավորելու նպատակով: Այս ծրագիրը կիրականացվի երկու փուլով եւ նպատակ կհետապնդի երկու երկրների միջեւ մեծացնելու էլեկտրաէներգիայի շրջանառությունը՝ 200ՄՎ-ից մինչեւ 1050ՄՎ [5]:

  1. «՛Տաշիր՛՛-ը ներկայացրեց իր ներդրումային ծրագիրը Հայաստանում». Նոյեմբերի 13, 2017. Վերցված է Դեկտեմբերի 21, 2017-ին.
  2. «Քննարկվել է ծրագրի իրականացման ընթացքը». Հուլիսի 13, 2017. Վերցված է Դեկտեմբերի 21, 2017-ին.
  3. «Eurasian Development Bank to provide ENA with $100 million for major reconstruction». Հոկտեմբերի 31, 2017. Վերցված է Դեկտեմբերի 21, 2017-ին.
  4. «Over $58 million to be invested in modernization of Armenian power grid in 2017 – ministry». Ապրիլի 26, 2017. Վերցված է Դեկտեմբերի 21, 2017-ին.
  5. «Contenders in tender for construction of Armenia-Georgia power transmission line already known». Փետրվարի 10, 2017. Վերցված է Դեկտեմբերի 21, 2017-ին.