Մասնակից:Hermine Karapetyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 11 կմ հարավ-արևելք, շրջկենտրոն Նինոծմինդաից 6,5 կմ հյուսիս, Փարվանա գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1835-1860 մ բարձրության վրա։ Հին թաղը գետի աջ կողմում է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդամենը 3 տուն բնակիչ ունեցող 12.000 ակչե հարկվող գյուղը 1595 թվականին հիշվում է Ղաուրմեք անվանաձևով։ Հայտնի է նաև, որ բնակչության բռնի մահմեդականացումից հետո` 1705-1706 թվականներին` տանուտեր Մուստաֆայի օրոք, Ղաուրմայից հարկվել է 7,000 ակչե։

1880-ական թվականներին գյուղի կալվածատերն էր Մանուկ Բայբուրդցյանցը։

Երկրորդ աշխարհամարտին Ղաուրմայից մասնակցել են 76 հոգի, նրանցից 38-ը չեն վերադարձել։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ է, որ ղաուրմացիների նախնիները սերում էին ոչ թե Կարոն գավառից, այլ, ինչպես վկայում են տեղացիները, կարսի Գյարք գյուղից։

Բնակավայրի բնակչությունը ըստ տարեթվերի
Տարեթիվ տուն արական իգական ընդհանուր
1853 - 42 35 77
1863 - 72 58 130
1873 - 91 79 170
1883 - 122 100 222
1893 - 165 123 288
1902 - 215 146 361
1916 - 251 216 467
1918 64 257 245 502
1921 - 170 160 330
1926 68 - - 382
1975 146 - - 797
1987 122 - - 586
1988 143 - - 780[1]


Սբ. Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին գտնվում է գյուղամիջում։ Ի սկզբանե եղել է հունածես և, ըստ ամենայնի, 12-ից 13-րդ դարերի կառույց է[2], բայց 1850-ական թվականներին օծվել է հայոց եկեղեցու ծեսով, Սբ. Աստվածածին անվամբ և սկսել գործել իբրև ծխական եկեղեցի։

Համակ սրբատաշ քարից միանավ շինություն է (արտաքին չափերն են՝ 9,05 x 5,42 մ), որի միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Հյուսիսային պատի մեջ պահպանվում է մկրտարանի ավազանը։ Եկեղեցու արտաքին հարդարանքից առաձնապես ուշագրավ են լուսամուտների քանդակազարդ շրջանակները։ Որմերին պահպանվել են վրաց մեսրոպատառ արձանգրություններ։

Կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի երկու թաղերն իրար միացած է Փարվանա գետի վրա ձգված ԺԸ-ԺԹ դարերով թվագրվող հնգաթռիչք կամուրջի միջոցով[3]։ Ըստ Ն. Բերձենիշվիլու վկայությունը, մինչև 1893 թվականին կամրջի ճակատին ագուցված է եղել վրացերեն շինարարական արձանագրությամբ մի քար, որն իբր հուշարձանի նորոգման ժամանակ փոխարինվել է հայերենով։ Վերջինս 1933 թվականից նույնպես տեղում չի եղել։

Գյուղի շրջակայքում եղել է հին բնակավայր, որը թվագրվում է վաղ միջնադարին և որի գոյության մասին վկայում է գյուղին հարակից բերդասարում գտնվող հնադարյան համանուն բերդը։ Բերդի մասին մի շարք ավանդապատումներ և վարկածներ կան։ Վարկածներից մեկի համաձայն այն կիկլոպյան ամրոց է։ Բերդն ունի նաև ստորգետնյա ճանապարհ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.jah.am/%D5%B2%D5%A1%D5%B8%D6%82%D6%80%D5%B4%D5%A1
  2. https://javakhk.am/encyclopedia/churches.html
  3. https://jnews.ge/am/?p=5400