Մասնակից:Heghine Khachatryan/Ավազարկղ
Արևելյան կողմի պատկերասրահ
Արևելյան կողմի պատկերասրահը անկախության միջազգային հուշարձան է: Դա` 1316 մետր երկարությամբ Բեռլինի պատի մեկ մաս է, որը գտնվում է Բեռլինի կենտրոնի մոտակայքում Աղացի փողոցում` Ֆրիդրիխսխայսն-Կրոյցբերգում: Փաստացիորեն, իրական սահմանը Սփրեե գետն է: Պատկերասրահը գտնվում է, այսպես կոչված, «պատի խորքում», որը փակում է Արևմտյան Բեռլինի սահմանը:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահը բաղկացած է ամբողջ աշխարհի նկարիչների կողմից նկարվեծ 105 նկարներից` նկարված 1990 թվականին Բեռլինի պատի առրելյան կողմում: Հյուսիսային կողմի պատկերասրահը հիմնադրվել է երկու գերմանացի նկարիչների միությունների`Բեռլինի նկարիչների միություն և նկարիչների դաշնային միության համատեղ ուժերով: Հիմնադիրներն են Բեռլինի նկարիչների միության նկարիչներ Բոդո Շպերլինգը, Բարբարա Գրեիլ Աշանտան, Յորգ Կուբիցկին և Դևիդ Մոնտին: Սա ամենաերկար և ամենաերկարակյաց պատկերասրահն է` բաց երկնքի տակ: Արևելյան կողմի պատկերասրաում գտնվող նկարները ցույց են տալիս փոփոխության ժամանակը և արտահայտում են էյֆորիան և հույսեր` ավելի լավ, ավելի ազատ ապագա աշխարհի մարդկության համար: 2006 թվականի հուլիսին, որպեսզի հեշտանա մուտքը Մերսեդես-Բենց-հարթակից դեպի Սփրեե գետ, 40 մետր ունեցող հատվածը հիմնական դիրքին հավասար տեղափոխվեց փոքր-ինչ արևմուտք: 23 մետր ունեցող հատվածը պլանավորված էր հեռացվել 2013 թվականի մարտի 1-ին, որ ճանապարհ բացվի շքեղ բնակարանների համար: Ոչ մի նկարիչ, ում աշխատանքը պետք է ոչնչացվեր, տեղեկացված չէր այդ մտադրությունների մասին: Իրականում, քանդման աշխատանքները սկսեցին 2013 թվականի մարտի 1-ին: Համաձայն գերմանական Ֆոկուս լուրերի, կառավարությունը տեղյակ չէր այս ոչնչացման մասին: Ցուցարարների ներգրավվածության շնորհիվ, ոչնչացումը հետաձգվեց առնվազն մինչև 2013 թվականի մարտի 13-ը:
Վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարների երկու երրորդ մասը շատ վատ վնասված են էրոզիայի, գրաֆիտիների և վանդալության պատճառներով: Մեկ երրորդ մասը վերականգնվեց շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից, որն իր աշխատանքը սկսեց 2000 թվականին: Այս կազմակերպության նպատակը բոլոր նկարների վերջնական վերականգնումն ու պահպանումն էր: Ամբողջական վերականգնումը, հատկապես կենտրոնական մասում, կանխատեսվել էր 2008 թվականի համար: Վերականգնումը սկսեց 2009 թվականի մայիսին: Վերականգնման գործընթացը ձևավորեց լուրջ ընդհարում:1990 թվականի նկարիչներից ութը հրաժարվեցին վերանկարել իրենց աշխատանքները, որոնք ամբողջապես ոչնչացվել էին վարականգնման ընթացքում: Հեղինակային իրավունքները պաշտպանելու համար նրանք հիմնեցին «Արևելյան կողմի հիմնադիր նախաձեռնություն»-ը ութ այն նկարիչների հետ, որոնց նկարները պատճենված էին առանց թույլտվության: Բոդո Շպերլինգը, 2011 թվականի մայիսին, գործ հարուցեց Բեռլինի դատարանում` ի դեմս Մյունխենից արվեստի փաստաբան Հենս Հարթունգի և գերմանական Վ.Գ. նկարչական արվեստի աջակցությամբ: ԴԱտարանը կանդրադառնա այս հարցին` արդյոք արվեստը պետք է համարվի ավերված և հետո պատճենված` առանց համապատասխան նկարիչների թույլտվության: Դատավարության արդյունքը կդառնա հռչակագիր Եվրոպական արվեստ օրենքի համար: