Մասնակից:HaykazM/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HaykazM/Ավազարկղ
ՄասնագիտությունՏնտեսական գիտությունների թեկնածու
ԵրեխաներԱննա Սողոմոնյան, Ալինա Սողոմոնյան, Արշամ Սողոմոնյան

Արթուր Արշամի Սողոմոնյան (հունիսի 15, 1967, Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Foam Line ընկերության սեփականատեր, Golds Gym Armenia ընկերության սեփականատեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Արշամի Սողոմոնյանը ծնվել է 1967թ. հունիսի 15-ին Երևանում (Հայաստան), զինվորականի ընտանիքում: Սողոմոնյանների ընտանիքն արմատներով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է: Արթուր Սողոմոնյանի հայրը՝ Արշամ Սողոմոնյանը ծնվել է հենց Նորատուսում: Մասնագիտությամբ՝ ռազմական օդաչու: Արշամ Սողոմոնյանի պատվին է անվանակոչված Նորատուսի դպրոցը[1]:

«Փյունիկ» ՖԱ-ի տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Արթուր Սողոմոնյանը գնեց «Փյունիկը»[2]: 2017/18 մրցաշրջանի արդյունքներով ակումբը Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց, որտեղ պատմական արդյունք գրանցեց: Եվրագավաթային խաղերից առաջ թիմը գլխավորեց ռուս հայտնի մարզիչ Անդրեյ Տալալաևը: «Փյունիկին» միացան նաև մի շարք հայ և արտասահմանցի ֆուտբոլիստներ՝ (Ռումյան Հովսեփյան, Ռուսլան Կորյան, Մաքսիմ Տրուսևիչ, Մոհամեդ Կոնատե, Վիտալի Ստեժկո, Վյաչեսլավ Դմիտրիև, Մաքսիմ Ժեստոկով, Եվգենի Կոբոոզև, Անդրիա Դրագոևիչ, Դենիս Վոյնով: Մինչ 2018/19 մրցաշրջանը, հայկական ոչ մի ակումբի չէր հաջողվել եվրագավաթներում հասնել երրորդ փուլ: «Փյունիկը» դարձավ նման արդյունք գրանցած առաջին հայկական ակումբը: Թիմը հաղթահարեց Սկոպյեի «Վարդարի» և Կոստանայի «Տոբոլի» արգելքները: Թել-Ավիվի «Մաքքաբիի» արգելքը հաղթահարել չհաջողվեց[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Media, Noev Kovcheg. «Артур Согомонян – интервью газете НК». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2018-11-24-ին.
  2. «Արթուր Սողոմոնյան. Այո, ես ձեռք եմ բերել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը». news.am. Վերցված է 2018-11-24-ին.
  3. Torosyan, Vardan. «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ. «Փյունիկը» ԵԼ-ի որակավորման երրորդ փուլում է (VIDEO) | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...». armfootball.com. Վերցված է 2018-11-24-ին.