Մասնակից:Hayk200/Ավազարկղ 33

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Բաբկենց (Մնացականյան) Դոլուխանի
Ծնվել է1860
ԾննդավայրԴավալու
Մահացել էհունվարի 24 1917
Մահվան վայրԵրևան

Գաբրիել Բաբկենց (Մնացականյան) Դոլուխանի ([ծնվեկ է 1860 թվականին, Դավալուումհունվարի 24-ին 1917 թվականին, Երևանում]),հայ գյուղագիր, հրապարակախոս։ Մովորել է Երևանի պրոգիմնազիայում, ավարտել Թիֆլիսի ռեալական դպրոցը, ապա Օդեսայի համալսարանը։ Ուսանողական տարիներին տարվել է նարոդնիկական գաղափարներով։ Մամուլում հանդես է եկել Բաբկենց և Գաբրիել–Մաճկալ ստորագրություններով։ Հրատարակած պատմվածքներում՝ «Արձագանք»-ում և «Մուրճ»-ում, պաշտպանել է իրավազուրկ գյուղացու դատը («Մի պատկեր հայկական կյանքից», 1883, «Անանուն վեպ», 1884, «Դեղը կանգնի–գերան կկոտրի», 1894)։ Հայ գյուղացիության տառապանքն արտացոլող ռեալիստական գործերից է «Նորեկ» (1896) վեպը։ Հրապարակախոսության ասպարեզում Գաբրիելին մտահոգող հարցը ջրասակավությունն էր ու հողի պակասը։ Որպես հարցի լուծում առաջարկել է գյուղացիներին զինել գյուղատնտ․ գիտելիքներով («Դյուղատնտեսական վարժարանները և նոցա կարևորությունը Անդրկովկասի համար», 1884