Մասնակից:Hayk200/Ավազարկղ 24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլոկ Ժան Ռիշար
Jean-Richard Bloch
Ծնվել էմայիսի 25 1884
ԾննդավայրՓարիզ
Մահացել էմարտի 15 1947
Մահվան վայրՓարիզ
Ստորագրություն

Բլոկ Ժան Ռիշար (ֆր.՝ Jean-Richard Bloch; ծնվել է մայիսի 25-ին 1884 թվականին, Փարիզում, մահացել է մարտի 15-ին 1947 թվականին, Փարիզում), ֆրանսիացի գրող, հրապարակախոս։ Ֆրանսիայի կոմկուսի անդամ 1921 թվականից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլոկ Ժան Ռիշարը 1910 թվկանին հիմնադրել է «Ազատության ճիգ» պարբերականը։ Իր հոդվածներում պաշտպանել է առաջավոր արվեստը։ «Ափ» (1912) նովելների ժողովածուում քննադատել է շովինիզմը, «․․․ Եվ ընկերություն» (1917) վեպում տվել է բուրժուազիայի աստիճանական անկումը, «Բեռնատար նավի վրա» (1924), «Քրդական գիշեր» (1925) վեպերում պատկերել է աշխատավորների ճա– կատագիրը։ 1923 թվականից Ռ․ Ռոլանի հետ ղեկավարել է «էրոպ» հանդեսը, Լ․ Արագոնի հետ հիմնադրել «Се soir» (1937) թերթը։ Նրա քննադատական և հրապարակախոսական գործերը հրատարակվել են «Կառնավալի վերջը» (1920), «Դարի ճակատագիրը» (1931) և «Կուլտուրայի վերածնունդը» (1936) հոդվածների ժողովածուներում։ 1934 թվականին մասնակցել է սովետական գրողների համագումարին։ Ֆրւսնկոյական խռովության օրերին եղել է Իսպանիայում, «Իսպանիա, Իսպանիա» (1936) գրքում քննադատել ֆաշիզմն ու նրա բարբարոսություններն անտարբեր դիտող իմպերիալիստական տերություններին։ Ֆաշիստական օկուպացիայի տարիներին անցել է ընդհատակ, մասնակցել Դիմադրության մամուլի աշխատանքներին։ 1941 թվականին եղել է ՍՍՀՄ–ում։ Սոսկվայում ունեցած ելույթները հրատարակվել են «Մատնված Ֆրանսիայից դեպի զինված Ֆրանսիան» (1949) գրքում, որն արժանացել է խաղաղության ոսկե մեդալի։ ժամանակակից լեգենդների հիման վրա գրել է պիեսներ («Վերջին տիրակալը», 1926Մոսկվայում հրատարակել է «Տուլոն» (1943) դրաման, որը պատմում է ֆրանսիացի հայրենասերների հակաֆաշիստական պայքարի մասին։ Եղել է Հայաստանում, իր տպավորությունները հրատարակել «էրոպ» հանդեսում։ Հայաստանի մասին գրել է նաե «Շոգեքարշ JNC 15» կինոսցենարը։ Պատերազմից հետո ընտրվել է ֆրանսիական հանրապետության խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։